Crystal Dynamics
Crystal Dynamics | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1992 |
Հիմնադիր | David Shannon Morse? |
Վայր | Ռեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Ռեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | CDE Entertainment? |
Սեփականատեր | Square Enix և Embracer Group? |
Կայք | crystaldynamics.com(անգլ.) |
Crystal Dynamics Վիքիպահեստում |
Crystal Dynamics, ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ նախատեսված տարբեր պլատֆորմների համար՝ Panasonic 3DO, Windows, PlayStation, PlayStation 2, Nintendo 64, GameCube, Dreamcast, PlayStation 4, Xbox Series X, Game Boy Color։ Ընկերությունը զբաղվել է Tomb Raider խաղաշարքի մշակմամբ և հետագա զարգացմամբ։ Crystal Dynamics-ը ունի 6 կոնֆերանսի սենյակները, որոնցից յուրաքանչյուրը անվանված է Tomb Raider խաղի մոտիվներով՝ «Լավա», «Ձյուն», «Ջրի տակ», «Երկինք», «Ջունգլի» և «Անապատ»[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին և միանգամից սկսել է թողարկել խաղեր, որոնք տարածել է կոշտ սկավառակների միջոցով։ 1998 թվականին դադարել է գործել առաձին և դարձել է Eidos-ի դուստր ընկերությունը, որին էլ հետագայում գնվել է Square Enix ընկերության կողմից։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Ռեդվուդ-սիթիում (Կալիֆոռնիա)։ Ընկերությունը իր անվանումը ստացել է ի պատիվ, այն գործընթացի, երբ հեղուկը փոփոխում է իր ագրեգատային վիճակը դառնալով ավելի պինդ, որից էլ առաջանում են կրիստալները։ Բացի դա, Crystal Dynamics-ին դուր էր գալիս CD հապավումը, որը հիշեցնում էր ընկերության կողմից խաղերի թողարկման տարբերակի մասին։ Ընկերությանը համաշխարհային հայտնիություն բերել է Tomb Raider խաղի վերաթողարկումը։ Հայտնիությամբ երկրորդ խաղը համարվում էր Legacy of Kain։ Խաղաշարք, որը պատմում էր մռայլ, դժոխքային հերոսների մասին, որոնք ապրում են կեղծ միջնադարյան աշխարհում[2]։
2022 թվականի մայիսի 1-ին Embracer Group-ը հայտարարեց, որ պատրաստվում է Square Enix-ից գնել մի քանի ստուդիաներ, այդ թվում՝ Crystal Dynamics, Eidos Montreal և Square Enix Montreal[3]։ Գործարքն ավարտվեց 2022 թվականի օգոստոսի 26-ին[4]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Meagan Marie (2011 թ․ հունիսի 22). «Crystal Tidbit #2». Officialtombraiderblog.tumblr.com (անգլերեն). Official Tomb Raider Blog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Сергей Цилюрик Игровая карта мира: Crystal Dynamics(ռուս.) // Константи Говрун Страна игр : Журнал. — Москва: ООО «Гейм Лэнд», Август 2012. — № 08 (336). — С. 10—11.
- ↑ «Embracer agrees to buy Crystal Dynamics, Eidos-Montréal, Square Enix Montréal, and their IP». VentureBeat (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «EMBRACER GROUP COMPLETES ACQUISITION OF CRYSTAL DYNAMICS, EIDOS-MONTRÉAL, SQUARE ENIX MONTRÉAL AMONGST OTHER ASSETS». Embracer (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crystal Dynamics Արխիվացված 2023-02-17 Wayback Machine(անգլ.)