Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Carry On My Wayward Son», ամերիկյան Kansas ռոք խմբի սինգլը՝ գրված Քերի Լիվգրենի կողմից Leftoverture ալբոմի համար։ 1977 թվականին Billboard սինգլների հիթ-շքերթում երգն զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը։
Յոթդյույմանոց սինգլը RIAA-ի կողմից վկայագրվել է որպես ոսկե։ Երգի այդ տարբերակը կրճատվել է մինչև 3:26-ի, այն նաև եղել է, խմբի ապագա միակ սինգլը, որ հայտնվել էր Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում, զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[1]։ Բոլոր սկզբնական թողարկումներում "Բ" կողմում եղել ենˋ «Questions of My Childhood» երգը, որը հետո հայտնվել է The Best of Kansas, On the Other Side, The Kansas Boxed Set, The Ultimate Kansas և Sail On: The 30th Anniversary Collection հավաքածուներում, նաև ընդգրկվել է Two for the Show, Live at the Whisky, King Biscuit Flower Hour Presents Kansas, Dust in the Wind, Device, Voice, Drum և There's Know Place Like Home համերգային ալբոմներում։
- Երգն օգտագործվում է «Գերբնականը» հեռուստասրիալում որպես յուրաքանչյուր եթերաշրջանի եզրափակիչ սերիայի հիմնական երաժշտություն։
- Երգը կատարել է Սթենի հայրըˋ Ռենդի Մարշը (Randy Marsh), South park մուլտսերիալի 11-րդ եթերաշրջանի 13-րդ սերիայում։ Սերիան կոչվում է Guitar Queer-o:
- Երգը կատարվում է նաև մտածված կայանատեղիում Grand Theft Auto V տեսախաղում։