Burn (երգ)
«Burn (երգ)» | |
---|---|
Nine Inch Nailsի երգը | |
Ժանր | Ինդաստրիալ մետալ |
Լեյբլ | Nothing Records |
Հեղինակ | Թրենթ Ռեզնոր |
Պրոդյուսեր | Թրենթ Ռեզնոր |
«Burn», ամերիկյան Nine Inch Nails ինդուստրիալ ռոք խմբի երգը, որը ձայնագրվել է հատուկ «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմի սաունդթրեքի համար, ի աջակցություն դրա՝ կոմպոզիցիան թողարկվել է որպես գովազդային սինգլ 1994 թվականի օգոստոսին։ Քանի որ «Burn»-ը գովազդային թողարկում է, սինգլը չի ներառվել NIN Halo-ի թողարկման պաշտոնական ժամանակագրության մեջ։
Սինգլի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի մասին տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունը ձայնագրվել է Self Destruct շրջագայության ժամանակ Մայամիի South Beach հյուրանոցում, որտեղ իջևանել է խումբը, Տրենտ Ռեզոնն այնտեղ զբաղվել է նաև սաունդթրեքի պրոդյուսերական աշխատանքներով՝ օգտագործելով Pro Tools ծրագրային և ապարատային համալիրի շարժական տարբերակը[1][2]։ Գեղարվեստական ֆիլմի համար երգ գրելը և դրա սաունդթրեքի ստեղծման ղեկավարումը ռեժիսոր Ռեզնորի առաջին աշխատանքն էր կինոերաժշտության ոլորտում[3][4]։ Տրենտը փորձել է կոմպոզիցիան թեմատիկ տեսանկյունից ֆիլմին մոտիկ ստեղծել[3], բայց «Burn»-ի բառերը ավելի շատ հուսահատության մասին էին[4], դրանով իսկ շարունակելով Nine Inch Nails-ի «The Downward Spiral» ալբոմի հայեցակարգը։ «Burn»-ը նման կառուցվածք ունի NIN-ի մեկ այլ երգի՝ «Closer»-ի հետ: Բացի այդ՝ «Burn»-ի ռիթմը պարունակում է որոշ հիփ-հոփ տարրեր[3], իսկ Ռեզնորի վոկալն ու կիթառի ձայնը աղավաղվել էին։
Երգը որոշակի ժողովրդականություն է ձեռք բերել։ NIN-ը կատարել է «Burn»-ը «Վուդստոկ '94» երաժշտական փառատոնում և իրենց համերգային շրջագայությունների ընթացքում՝ սկսած Fragility Tour-ից: Թրեքի համերգային հնչողությունը մի փոքր փոխվել է։
2004 թվականի նոյեմբերին կոմպոզիցիան ներառվել է The Downward Spiral ալբոմի հոբելյանական վերաթողարկման բոնուսային նյութում[5]։
2008 թվականին «Burn»-ը ներառվել է Rock Band երաժշտական տեսախաղի ներբեռնվող թրեքների փաթեթում։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական տեսահոլովակի ռեժիսորներն են Հենք Քորվինը և Տրենտ Ռեզնորը։ Տեսահոլովակում երևում է, որ Ռեզնորը կատարում է «Burn» երգը, իսկ ֆոնին ցուցադրվում են հատվածներ «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմից և տարբեր պատմական կադրեր: Երաժիշտ Չաբա Թոթն իր հոդվածներից մեկում տեսանյութի մասին գրել է հետևյալը.
- Երաժշտական տեսահոլովակների պատումի «էլիպտիկ» ժամանակային շրջանակներում NIN-ի «Burn» աշխատանքը որոշակի մեկնաբանություններ է ստեղծում հասարակության մեջ իրերի տարածության վերաբերյալ՝ մեզ համար բացահայտելով ժամանակակից առաջընթացի ավերված երազները: Այնուհետև մոնտաժը բարդ տեսողական կապ է հաստատում համաշխարհային պատմական իրադարձությունների և հասարակության (մասնավորապես ամերիկյան) ներկա վիճակի միջև[6]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
In the elliptic time frame of music video narratives, NIN's 'Burn' forms a commentary on the social state of things, positing images of the ruins of modernity's dream of progress. As the montage progress, it establishes complicated visual links between world-historical events and specifically American developments. |
2005 թվականին տեսահոլովակը ներառվել է Collected հավաքածուում[7][8]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելես Թայմսի խմբագիր Ռոբերտ Հիլբորնը սաունդթրեքի մասին իր ակնարկում դրական է գնահատել «Burn»-ը[4]։ Նրա խոսքով, չնայած տեքստին, երգը կարողացել է փոխանցել հենց ֆիլմի անհանգստությունը[4]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]CD Nothing Records/PRCD-5868 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Burn» | 4:58 |
Ձայնագրության մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրենտ Ռեզնոր՝ վոկալ, երաժշտություն/տեքստ, կիթառ, սինթեզատոր, ծրագրավորում, միքսինգ, պրոդյուսեր, հնչյունային օպերատոր
- Քրիս Վրեննա՝ հարվածային գործիքներ
- Լեո Հերերա՝ մաստերինգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Robert Hilburn (1994-10-02). «Natural Born Thriller». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին. Վերցված է 2018-07-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ An Interview with Charlie Clouser (und) // Scene Magazine. — 1995. Архивировано из первоисточника 14 Մայիսի 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 Greene, Jo-Ann. Nine Inch Nails: Happiness Is Slavery : [անգլ.] : [арх. 17 Հունիսի 2010] // Goldmine. — 1995. — Vol. 21, no. 16 (392) (4 August).
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Robert Hilburn (1995-08-28). «Hurtling Down 'Killers' Road With Trent Reznor at the Wheel». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012-10-20-ին. Վերցված է 2018-05-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ William Ruhlmann. «The Downward Spiral [Deluxe Edition] – Nine Inch Nails». AllMusic. All Media Network. Արխիվացված է օրիգինալից 2017-10-21-ին. Վերցված է 2018-05-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Gothic: Transmutations of Horror in Late Twentieth Century Art, ed. Christoph Grunenberg, Cambridge: MIT Press, p. 83-84.
- ↑ Collected Արխիվացված 2016-03-16 Wayback Machine Discogs
- ↑ Collected Արխիվացված 2016-03-03 Wayback Machine nin.com
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Huxley M. Nine Inch Nails : Self Destruct / Martin Huxley. — St. Martin's Press, 1997. — 227 p. — ISBN 0-312-15612-X. — Կաղապար:LCCN. — .
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեքստը MetroLyrics կայքում