Jump to content

BirdLife International

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BirdLife International
Изображение логотипа
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն, առցանց տվյալների բազա, էլեկտրոնային կենսաբանական տվյալներ, Բնության պահպանության կազմակերպում, բարեգործական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1922
Գլխադասային գրասենյակՔեմբրիջ, Միացյալ Թագավորություն
Անձնակազմ253 մարդ (2020)
Պարգևներ
Կայքbirdlife.org(անգլ.)

BirdLife International, ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային համագործակցություն, որը ձգտում է ապահպովել թռչունների և նրանց ապրելավայրերի անվտանգությունը[1]։ BirdLife International-ի ստեղծման նպատակները ներառում են թռչունների տարբեր տեսակների անհետացման կանխարգելումը, թռչունների կյանքի համար կարևոր վայրերի պահպանումը, թռչունների հիմնական միջավայրերի վերականգնումը։

Կազմակերպությունն ամբողջ աշխարում ունի ավելի քան 2,5 միլիոն անդամ 116 երկրներում և միջազգային կազմակերություններում, որոնցից են Թռչունների պաշտպանության թագավորական միությունը, Ճապոնիայի վայրի թռչունների միությունը և Ամերիկյան թռչունների պահպանությունը[2]։

BirdLife International-ը իր գործոնեության ընթացքում հայտնաբերել է թռչունների բնակելիության համար ավելի քան 13000 կարևոր տարածքներ և հանդիսանում է Բնության պահպանության միջազգային միության պաշտոնական մարմինը թռչունների Կարմիր ցուցակում[3][4]։ Ըստ BirdLife International-ի կողմից հրապարկված տեղեկատվության, 2015 թվականի դրությամբ 1375 թռչունների տեսակներ ոչնչացման եզրին են ( վտանգված են կամ խոցելի )[5]։

BirdLife International-ը երեք ամիս մեկ հրատարակում է BirdLife: The Magazine անվանումով ամսագիր, որը ներառում է թռչունների և դրանց պահպանման մասին վերջին նորությունները և հեղինակավոր հոդվածները [6][7], և նաև հրատարակում է իր պաշտոնական Թռչունների պահպանության միջազգային ամսագիրը Քեմբրիջի համալսարանի մամուլի հետ[8]։

ICBP նշանով պահակ Լա Դիգում, Սեյշելներ, 1970-ականներ

BirdLife International-ը 1922 թվականին հիմնադրել են ամերիկացի թռչնաբաններ Գիլբերտ Փիրսոնը և Ժան Թեոդոր Դելակուրը։ Կազմակերպությունը տարիների ընթացքում վերանվանվել է, կրելով Թռչունների պահպանության միջազգային կոմիտե անվանումը 1928 թվականին, Թռչունների պահպանության միջազգային խորհուրդ՝ 1960 թվականին, և ստացել իր այսօրվա անվանումը BirdLife International ՝ 1993 թվականին[9][10]։

Միջազգային ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

BirdLife International-ն ունի ինը պահպանության ծրագիր, որոնք հիմականում անց են կացվում Աֆրիկայում, Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Խաղաղ օվկիանոսում[11]։ Այս ծրագրերը ապահովում են պահպանության աշխատանքների պլանավորումը, իրականացումը, մոնիտորինգը և ներառում են Թռչունների և կենսաբազմազանության կարևոր տարածքների ծրագիրը, [12] Ծովային ծրագիրը, [13] Անհետացման կանխարգելման ծրագիրը, [14] [15] և «Flyways» ծրագիրը: [16]

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանի Վայրի Թռչունների Ֆեդերացիայի վերանվանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008թ.-ին Թայվանի Վայրի Թռչունների Ֆեդերացիայի անգլերեն անվանումը (Wild Bird Federation Taiwan) վերանվանվել է Չինական Վայրի Թռչունների Ֆեդերացիա (Chinese Wild Bird Federation)։ Վերանվանման նպատակը BirdLife International-ի պահանջը բավարարելն էր, որը բխում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ճնշումից[17]։ 2020 թվականին BirdLife International-ի շարքերից կազմակերպության հեռացումից այն վերանվանվեց Թայվանի Վայրի Թռչունների Ֆեդերացիա (Taiwan Wild Bird Federation) [18][19]։

Թայվանի Չինական Վայրի Թռչունների ֆեդերացիայի հեռացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերին BirdLife International-ը դիմեց Թայվանի դեռ այն ժամանակ Չինական վայրի թռչունների ֆեդերացիա (CWBF) անունը կրող կազմակերպությանը պատշաճ կերպով լուծել հետևյալ խնդիրները կամ դուրս գալ գործընկերության ծրագրից. [20]

  1. Կազմակերպության չինարեն լեզվով անվանումը ( չինարեն՝ 中華民國野鳥學會, Չինստանի Վայրի Թռչունների Ֆեդերացիա ) գործառնական վտանգ է ներկայացնում BirdLife International-ի համար և պետք է վերափոխվի:
  2. CWBF-ն պետք է ստորագրի փաստաթուղթ, որով պաշտոնապես պարտավորվում էր չխրախուսել կամ չպաշտպանել Չինաստանի Հանրապետության (Թայվանի) օրինականությունը:
  3. BirdLife International-ն այլևս մասնակցություն չի ունենա և թույլ չի տա, որ իր պատկերանշանը կապված լինի Թայվանի կառավարության կամ նրա գործակալությունների կողմից կամ մասամբ կամ ամբողջությամբ ֆինանսավորվող որևէ միջոցառման հետ:
  4. BirdLife International-ն այլևս թույլ չի տա իր անունը կամ լոգոն օգտագործել որևէ փաստաթղթում, որտեղ ցուցադրված են Թայվանի դրոշը, խորհրդանիշները կամ տարբերանշանները:

BirdLife International-ը հայտարարեց, որ նույնիսկ եթե CWBF-ն բավարարի բոլոր պահանջները, այն ամեն դեպքում կարող է հեռացվել BirdLife International-ի գործընկերության ծրագրից: 2020 թվականի սեպտեմբերի 7-ին, մինչ Թայվանի կազմակերպությունը հնարավորություն կունենար քննարկել BirdLife International-ի պահանջները Գլխավոր ասամբլեայի նիստում, BirdLife International Global-ի խորհուրդը քվեարկեց CWBF-ին իր գործընկերության ծրագրից հեռացնելու օգտին [21][22]։

BirdLife International-ի գործադիր տնօրեն Պատրիսիա Զուրիտան հրապարակեց այն, ինչ Reuters-ը նկարագրեց որպես «ստի հրաման»՝ հանձնարարելով իր թիմին հրապարակայնորեն չմեկնաբանել CWBF-ի հետ կապված միջադեպը: «Եթե այս թեմայի շուրջ որևէ հարցեր ստանաք, խնդրում եմ չմեկնաբանել, փոխարենը հարցը ուղղակիորեն ինձ ուղղեք»,- գրել է Զուրիտան [23]։

Թայվանի կազմակերպության ի և BirdLife International-ի միջև եղած նամակագրությունը 2020 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակվել է Թայվանիի կողմից։ Կազմակերպությունը նպատակ ուներ ցույց տալու, որ այն վարել է բարեխիղճ բանակցություններ մինչև գործընկերությունից հեռանալը և պատրաստ է քննարկել իր անվանափոխությունը[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «BirdLife Partners». BirdLife International. Վերցված է 30 August 2015-ին.
  2. BirdLife International. «ABC joins the flock!». BirdLife (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-07-18-ին.
  3. «Red List Authority for birds».
  4. BirdLife International. «Sites & Habitats (IBAs and KBAs)». BirdLife (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-07-07-ին.
  5. «Birds». iucn.org. 19 January 2016.
  6. «BirdLife's World Bird Club». BirdLife International. Վերցված է 30 August 2015-ին.
  7. International, BirdLife. «BirdLife: The Magazine». BirdLife.
  8. «Bird Conservation International | About this journal». Cambridge University Press. Վերցված է May 23, 2024-ին.
  9. «BirdLife International». Encyclopædia Britannica. Վերցված է 2020-09-19-ին.
  10. «Our History». BirdLife International. Վերցված է 2015-08-30-ին.
  11. «Regions». BirdLife International. Վերցված է 30 August 2015-ին.
  12. Donald, Paul F.; Fishpool, Lincoln D. C.; Ajagbe, Ademola; Bennun, Leon A.; Bunting, Gill; Burfield, Ian J.; Butchart, Stuart H. M.; Capellan, Sofia; Crosby, Michael J.; Dias, Maria P.; Diaz, David (June 2019). «Important Bird and Biodiversity Areas (IBAs): the development and characteristics of a global inventory of key sites for biodiversity». Bird Conservation International (անգլերեն). 29 (2): 177–198. doi:10.1017/S0959270918000102. ISSN 0959-2709.
  13. «New research shows sustainable fishing and conservation can coexist». MercoPress (անգլերեն). Վերցված է 2020-07-08-ին.
  14. Platt, John R. «Nextinction: Ralph Steadman Goes Gonzo for Endangered Birds». Scientific American Blog Network (անգլերեն). Վերցված է 2020-07-08-ին.
  15. Stevens, Cressida (2019-07-01). «New Partnership To Protect Underdog Species From Direct Threats - Four leading NGOs have joined forces through Restore Species to tackle illegal and unsustainable hunting & trade as well as poisoning of animal species worldwide». Conservation Frontlines (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-07-08-ին.
  16. «What Saudi Arabia, neighbors are doing to protect bird migratory routes in the Middle East». Arab News (անգլերեն). 2019-05-11. Վերցված է 2020-07-08-ին.
  17. «Chinese manipulation goes to the birds». Taipei Times (անգլերեն). 2008-09-14. Վերցված է 2020-09-17-ին.
  18. TWBF Secretariat (2020-09-19). «Statement on Taiwan Wild Bird Federation Name Change and Clarifications on Removal from BirdLife International». Taiwan Wild Bird Federation. Վերցված է 2020-09-25-ին.
  19. «British charity flagged separatism concerns in Taiwan-China bird flap». Reuters (անգլերեն). 2020-09-25. Վերցված է 2020-09-25-ին.
  20. CWBF Secretariat (2020-09-15). «Statement on the Removal of the Chinese Wild Bird Federation from BirdLife International». Chinese Wild Bird Federation. Վերցված է 2020-09-21-ին.
  21. «China's micro-agressions against Taiwan have reached the world of birding». Quartz (անգլերեն). 2020-09-15. Վերցված է 2020-09-16-ին.
  22. «Taiwan conservationists say kicked out of global bird group in China row». Reuters. 2020-09-15. Արխիվացված է օրիգինալից 17 September 2020-ին. Վերցված է 2020-09-16-ին.
  23. «British bird group issues gag order over Taiwan-China issue». Reuters. 2020-09-18. Վերցված է 2020-09-18-ին.
  24. «Hawk or dove? Birdwatching world's feathers ruffled over Taiwan independence». The Guardian (անգլերեն). 2020-09-25. Վերցված է 2020-09-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]