Anytime You Need
Արտաքին տեսք
Anytime You Need | |
---|---|
![]() | |
Եվրատեսիլ 2007-ի երգ | |
Երկիր | Հայաստան |
Երգիչ(ներ) | Հայկո |
Լեզուներ | Անգլերեն, Հայերեն |
Երգահան(ներ) | Հայկո |
Բառերի հեղինակ(ներ) | Կարեն Կավալերյան, Հայկո |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 8 |
Կիսաեզրափակչի միավորներ | 138 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Without Your Love (2006) | |
Քելե Քելե (2008) ► |
«Anytime You Need» (անգլերենից թարգմանած՝ նշանակում է Ցանկացած պահի, երբ կարիքն զգաս), Հայաստանը ներկայացրած Հայկոյի երկլեզվյան՝ անգլերեն և հայերեն, երգը Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ Երգի հեղինակներն են Հայկոն և Կարեն Կավալերյանը[1]։
2007 թվականի փետրվար ամսին Հայկոն այդ երգի կատարմամբ հաղթել է Եվրատեսիլի հայաստանյան ընտրական փուլում[2]։ Այդ տարվա մայիսի 12-ին կայացած եվրատեսիլյան եզրափակիչում նա հանդես է եկել նախավերջին՝ 23-րդ համարի տակ և ընդհանուր առմամբ վաստակել 138 միավոր ու վերջնական հաշվարկով գրավել ութերորդ տեղը[3]։ Կրկներգը կատարելիս նրան ընկերակցել են երգիչներ Տիգրան Պետրոսյանը, Արա Թորոսյանը և Գոգան[4]։ Այս երգի կատարման ժամանակ եվրատեսիլյան միջազգային մրցույթում առաջին անգամ հնչել է հայերեն երգատեքստ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hayko - Armenia - Helsinki 2007». EBU (անգլերեն). www.eurovision.tv. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». OGAE Polska (լեհերեն). www.eurowizja.org. 2007 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Eurovision Song Contest 2007 Final». EBU (անգլերեն). www.eurovision.tv. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Armenia – 2007». Diggiloo (անգլերեն). www.diggiloo.net. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող՝ Without Your Love (Անդրե) |
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Եվրատեսիլ - 2007 |
Հաջորդող՝ Քելե, քելե (Սիրուշո) |
|
|