Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Anti Social Media, դանիական փոփ-ռոք խումբ, խումբը ներկայացրել է Դանիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում՝ «The Way You Are» երգով։
2015 թվականին խումբը մասնակցել է Dansk Melodi Grand Prix 2015 երաժշտական մրցույթին «The Way You Are» երգով։ Փետրուարի 7-ին խումբը հաղթել է մրցույթը և ներկայացրեց Դանիան ներկայացնել Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[1]։
2015 թվականի մայիսի 19-ին խումբը հանդես է եկել մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որից հետո գրավել է 13-րդ հորիզոնականը՝ վաստակելով 33 միավոր, խմբին չի հաջողվել անցնել եզրափակիչ։
- Ֆիլիպ Թորնհիլ (ծնվել է 1995 թվականի հունիսի 10-ին) - վոկալ
- Նիկոլայ Տյոտ (ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին) - կիթառ
- Դեյվիդ Վանգ (ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 22-ին) - բաս կիթառ
- Էմիլ Վիսինգ (ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 26-ին) - հարվածային գործիքներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|