Android 10
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | ՕՀ, բջջային օպերացիոն համակարգ և software version? |
Ստեղծող | Գուգլ և Open Handset Alliance |
Առաջին թողարկում | հուլիսի 20, 2019 |
Արտոնագիր | Apache արտոնագիր |
Մասն է | Android տարբերակների ցանկ |
Նախորդ | Android Pie |
Հաջորդ | Android 11 |
Կայք | android.com/android-10/(անգլ.) |
![]() |
Android 10, (մշակման ընթացքում Android Q և կոդային անունը Android Quince Tart թողարկումից հետո), Android օպերացիոն համակարգի 10-րդ տարբերակն է։
Android 10 օպերացիոն համակարգը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Google Pixel սմարթֆոնների համար, ինչպես նաև Essential Phone և Redmi K20 Pro սմարթֆոնների համար[1][2]։ OnePlus 7T սմարթֆոնը դարձավ առաջին սմարթֆոնը արդեն իսկ տեղադրված Android 10 օպերացիոն համակարգով[3]։
2022 թվականի օգոստոսի տվյալներով Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 22,3%-ի վրա տեղադրված է 10-րդ տարբերակը, ինչն էլ այս տարբերակին դարձնում է 2-րդ ամենաշատ օգտագործվողը։ Android-ով աշխատող պլանշետների մեջ այս տարբերակը իր հայտնիությամբ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, որի հաջորդում են Android Nougat 7.0 և 7.1 տարբերակները։ Android 10-ը ընհանուր առմամբ ստացել է դրական ակնարկներ օգտագործողների կողմից կապված դիզայնի և աշխատանքի հետ[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի մարտի 13-ին Google ընկերությունը թողարկեց օպերացիոն համակարգի բետա-տարբերակը Android Q անունով, միայն իր իսկ սմթարֆոնների համար՝ Pixel, այդ թվում Pixel-ի առաջին սերնդի սմարթֆոնները նույնպես ստացան ապահովում բազմաթիվ խնդրանքների շնորհիվ[6][7]։ Ընդհանուր առմամբ մինչև վերջնական տարբերակի թողարկումը թողարկվել է 6 բետա-տարբերակ[8]։
Բետա-փորձարկման ծրագիրը ընդլայնվեց 3 բետա-տարբերակի հետ միասին 2019 թվականի մայիսի 7-ին, որը հասանելի դարձավ 14 գործընկեր սմարթֆոնների համար։ Բետա-տարբերակի հասանելիությունը անհասանելի դարձավ Huawei Mate 20 Pro սմարթֆոնի համար 2019 թվականի մայիսի 21-ին սակցիաների պատճառով, սակայն արդեն մայիսի 31-ին հասանելիությունը վերականգնվեց[9][10][11][12]։
2019 թվականի հուլիսի 5-ին թողարվեց 4 բետա-տարբերակը։ Համակարգի դինամիկ թարմացումները ընգրկվեցին նաև բետա-տարբերակում[13]։
2019 թվականի հուլիսի 10-ին Google ընկերությունը թողարկեց 5-րդ բետա-տարբերակը՝ վերջնական SDK API 29-ով, ինչպես նաև սխալների ուղղմամբ։ 2019 թվականի օգոստոսի 7-ին թողարկվեց 6-րդ վերջնական տարբերակը։
2019 թվականի օգոստոսի 22-ին հայտարարվեց, որ Android Q կտարածվի բացառապես ինչպես «Android 10» առանց կոդային անունի։ Google-ը դադարեցրեց օպերացիոն համակարգերին անվանել հրուշակեղենի անունով, պատճառաբանելով այն հանգամանքը, որ դա համապատասխան չէ միջազգային տարբերակներին։ Սակայն համակարգը ունի կոդային անվանում՝ Quince Tart, այդ մասին կարելի է տեղեկանալ շնորհիվ համակարգի մասին տեղեկություն տվող ծրագրի[14]։
Վերջնական տարբերակը թողարկվեց 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Pixel սմարթֆոնների շարքի համար[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jacob Kastrenakes (2019 թ․ սեպտեմբերի 3). «The Essential Phone is already being updated to Android 10». The Verge (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Dieter Bohn (2019 թ․ սեպտեմբերի 3). «Android 10 officially released for Google Pixel phones». The Verge (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «OnePlus 7T review». GSMArena.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Google will require all devices launched after January 31, 2020 to run Android 10». GSMArena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «China Ports Android 10 to Homegrown Triple-Core RISC-V SoC». web.archive.org. 2021 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Названы самые популярные версии Android». 4pda. 2022 թ․ մայիսի 23.
- ↑ «Android version distribution chart for May 2022». 9to5google (անգլերեն). 2022 թ․ մայիսի 20.
- ↑ «Introducing Android Q Beta». Android Developers Blog. 2019 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Mobile & Tablet Android Version Market Share Worldwide». StatCounter Global Stats (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Tablet Android Version Market Share Worldwide». StatCounter Global Stats (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Program Overview». Android Developers Blog. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Android Q timeline: Six betas planned, final release in Q3». Android Police. Illogical Robot LLC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ «What's New in Android: Q Beta 3 & More». Android Developers Blog. 2019 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Google releases Android Q Beta 5 with several gestural navigation tweaks». Android Developers Blog. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Peter Kostadinov (2019 թ․ օգոստոսի 26). «Android 10 release date confirmed: Here's when Google will release it to Pixel phones». PhoneArena.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Олег Илюхин (2019 թ․ օգոստոսի 26). «В Google назвали дату выхода Android 10». Вести.Ру. ВГТРК. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.