Akcent
Ակցենտ | |
---|---|
Ակցենտ, Բուխարեստ, Ռումինիա | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Akcent |
Երկիր | Ռումինիա |
Ժանրեր | Հաուս, Եվրոդենս, Եվրոդիսկո, Փոփ |
Գործունեություն | 1999-այժմ |
Լեյբլ | Fire Records Ltd., ARY Musik Records, Magic Records, Roton, Ultra, Ministry of Sound, Robbins Entertainment, Warner, Universal, Sony |
Կայք | www.akcentonline.com |
Անդամներ | |
Adrian Claudiu Sână | |
Նախկին անդամներ | |
Ramona Barta (1999-2001) Marius Nedelcu (2002-2008) | |
Akcent Վիքիպահեստում |
Akcent (ռումիներեն՝ Akcent), ռումինական փոփ-խումբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ստեղծվել է 1999 թվականին Ադրիան Սինեի կողմից։ Սկզբնական կազմի մեջ էր մտնում նաև Սինեի ընկերուհին՝ Ռամոնա Բարտան։ Առաջին ալբոմը թողարկվել է 2000 թվականին և անվանվել է «Senzatia» («Սենսացիա»)։ Բացի այդ «Ultima Vara» («Վերջին ամառ») երգի համար տեսահոլովակ է նկարահանվել։ Ալբոմը հաջողություն չունեցավ և 2001 թվականին Ռամոնան լքեց խումբը՝ ամուսնանալով և մշտական տեղափոխվելով ԱՄՆ։
2002 թվականին խմբի կազմի փոփոխություն տեղի ունեցավ։ Ադրիանայի փոխարեն խումբ մտան Մարիուս Նեդելկուն, Սորին Բրոտնեյը և Միխայ Գրույան։ Նրանց դեբյուտային ռումինական «In Culori» ալբոմը Ռումինիայում թողարկվեց 2002 թվականի հունվարի 10-ին։ Այն ներառում էր «Ti-am Promis» ("Ես քեզ խոստացել եմ"), «Prima Iubire» ("Առաջին սեր") և «In Culori» ("Գույնի մեջ") հիթերը։ Այդ և հաջորդ ալբոմի կոմպոզիտորը համարվում է Մարիուս Մոգան, ով այն ժամանակ դեռ սկսնակ էր, իսկ այժմ Morandi խմբի առաջատարը և ռումինացի ամենահայտնի կոմպոզիտորներից ու պրոդյուսերներից մեկն է։
2003 թվականին խումբը թողարկում է «100 BPM» ալբոմը՝ «Suflet pereche» երգի հետ միասին։ Վերջինս դարձավ 2003 թվականի սիրո օրհներգը։
2004 թվականի «Poveste De Viata» («Հեքիաթ կյանքի մասին») ալբոմը համարվում է կոլեկտիվի համար ստեղծագործական նոր էջ։ Գրեթե բոլոր երգերի հեղինակը (բացի «Hey, Baby (Spune-mi)»-ից) դառնում է Play & Win խումբը։
Անգլիալեզու դեբյուտային «French Kiss with Kylie» ալբոմը թողարկվել է Եվրոպայում 2006 թվականի օգոստոսի 23-ին և ընդգրկել է 2 եվրոպական գլխավոր հիթեր «Kylie»-ին և «Jokero»-ն։ Հիթ են դառնում նաև 2007 թվականին թողարկված «King of Disco» ալբոմի «King of Disco», «Let,s Talk About It» և «Phonesex» երգերը։
2008 թվականի ապրիլին Մարիուս Նեդելկուն լքում է խումբը՝ ընտրելով մեներգչի կարիերան։ Նրա փոխարեն 2008 թվականի մայիսին խումբ է գալիս ռումինական «Bliss» ռոք խմբի էքս-մասնակից Կորնելիու Ուլիչը։ Վերջինս խմբի հետ համագործակցում է ընդամենը կես տարի (Կորնելիուի մասնակցությամբ ձայնագրվել է «Umbrela Ta» երգը)։ Նույն թվականին «Akcent»-ը նոր կազմով հանդես է գալիս Մոսկվայում՝ «Europa plus» ռադիոկայանի համերգին։
2009 թվականին խումբը թողարկում է «Fara Lacrimi» կամ «No Tears» («Առանց արցունք») նոր ալբոմը։ «Stay With Me», «On & On (When the lights go down)» և «That’s My Name» երգերը հայտնի են ինչպես Ռումինիայի ռադիոկայաններում, այնպես էլ այլ եվրոպական երկրներում։ Այդ նույն թվականին Ադրիան Սանան, խմբի հետ զուգահեռաբար աշխատելով, սկսում է մեներգչի կարիերա։
2013 թվականին խումբը լքում են Միխայը և Սորինը։ Ադրիանը հաղորդում է խմբի պատմության նոր գլխի մասին և թողարկում է «Nu Ma Tem De Ea» սինգլը։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա կազմ.
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adrian Claudiu Sâna
Նախկին անդամներ.
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marius Nedelcu
- Ramona Barta
- Corneliu Ulici
- Mihai Gruia
- Sorin Ştefan Brotnei
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Akcent»-ի յուրաքանչյուր մենակատար ունի տնային կենդանի. Ադրիանն ու Սորինն ունեն կատու և շուն, Միխային՝ 4 կատու և շուն։ Բացի ռումիներենից ընկերները տիրապետում են անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին։ Իսպաներենը կարելի է լսել «Jokero» երգի ժամանակ, իսկ ֆրանսերենը՝ «French kiss» և «La passion» երգերի ժամանակ։ Հարցազրույցներից մեկում մենակատարները խոստովանել են, որ պաշտում են հանդես գալ բաց հրապարակներում, երգել ցնցուղի տակ և երգեր գրել թուրքական բաղնիքում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Senzatzia (2000)
- In Сulori (2002)
- 100 BPM (2003)
- Poveste De Viata (2004)
- S.O.S. (2005)
- Primul Capitol (2006)
- King Of Disco (2007)
- Fara Lacrimi (2009)
- Around The World (2014)
Միջազգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- French Kiss with Kylie (2006) - (Re-Release) (2007)
- True Believers (2009)
- Love The Show (2016)
Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ti-am Promis
- Prima Iubire
- In Culori
- Buchet De Trandafiri
- Suflet pereche
- Poveste De Viata
- Kylie
- Dragoste de inchiriat
- Jokero
- French Kiss
- Phonesex
- King of Disco
- Let’s Talk About It
- Umbrela Ta
- Stay with me
- Lover’s Cry
- That’s My Name
- On And On
- My Passion
- Hold On
- I'm Sorry
- Chimie Între Noi
- Boracay
- Nu Ma Tam De Ea
- Lacrimi Curg
- Faina (feat. Liv)
- Special Girl (One Love)
- Apagando (feat. Lara Lee)
- Dilemma (feat. Meriem)
- Amor Gitana (feat. Sandra N)
Հիթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ti-am promis» (2002) — #1 Ռումինիա
- «Prima iubire» (2002) — #2 Ռումինիա[1]
- "In culori (2002) — #7 Ռումինիա
- «Buchet de trandafiri» (2003) — #1 Ռումինիա
- «Suflet pereche» (2003) — #4 Ռումինիա
- «Poveste de viata» (2004)
- «Kylie» (2005) — #1 Նիդերլանդներ, #3 Բելգիա, #12 Ֆրանսիա, #4 Շվեդիա, #1 Ֆինլանդիա, #2 Նորվեգիա, #2 Լեհաստան, #4 Ռուսաստան, #20 Իսպանիա, #5 Ուկրաինա, #2 Թուրքիա, #2 Բելառուս
- «Dragoste de inchiriat»/«Kylie» (2005) — #2 Ռումինիա[2], #1 Լեհաստան, #4 Նիդերլանդներ
- «Jokero» (2005) — #1 Ռումինիա, #14 Լեհաստան, #18 Նիդերլանդներ, #6 Ռուսաստան
- «French Kiss» (2006) — #9 Ռումինիա, #35 Լեհաստան, #12 Բելառուս
- «Phonesex» (2007) — #9 Ռումինիա, #54 Լեհաստան
- «King of Disco» (2007) — #7 Ռումինիա, #31 Լեհաստան
- «Let’s Talk About It» (2007) — #7 Ռումինիա, #19 Լեհաստան
- «Umbrela Ta» (2008)
- «Stay With Me» (2008) — #1 Ռումինիա, #1 Սերբիա, #1 Թուրքիա, #1 Բուլղարիա
- «Lover’s Cry» (2008) — #33 Լեհաստան, #1 Սերբիա, #3 Խորվաթիա, #2 Ալբանիա
- «That’s My Name» (2009) — #4 Ռումինիա, #1 Բուլղարիա, #1 Ալբանիա, #1 Հորդանան
- «My Passion» (2011) - #1 Ռուսաստան
- «I,m Sorry» (2012) - #32 Ռումինիա, #23 Բուլղարիա
- Angel - #1 Ռուսաստան, #1 Լիտվա, #12 Ռումինիա
- Boracay - #1 Բուլղարիա, #1 Իտալիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Румынский Топ-100(չաշխատող հղում)
- ↑ «Румынский Топ-100». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խմբի պաշտոնական կայքը
- Adrian Sînă official Արխիվացված 2011-06-24 Wayback Machine
- Akcent signs with U.S. management Արխիվացված 2013-01-31 archive.today
- KNHC Top 89 of 2012 New Years Eve countdown
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Akcent» հոդվածին։ |
|