Jump to content

2ՄՎ-2 համար 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2ՄՎ-2 համար 1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID[1] 1962-045A[1]
SCN00389
Գործարկման ամսաթիվ1962 սեպտեմբերի 12, 00:59:13 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված6500 կգ

Վեներա 2ՄՎ-2 համար 1 (ռուս.՝ Венера 2МВ-2 № 1)[2][3], խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար անցումային հետագծից։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կրող հրթիռի վերին աստիճանի խնդրի պատճառով այն չկարողացավ դուրս գալ Երկրի ցածր ուղեծրից և մի քանի օր անց նորից մտավ մթնոլորտ և այրվեց[4]։ Սա երկու Վեներա 2ՄՎ-2 կայաններից երկրորդն էր, երկու կայաններին էլ չհաջողվեց դուրս գալ Երկրի մթնոլորտից[3]։ Արևմուտքում այս կայանը կոչվեց Սպուտնիկ-21։

Վեներա 2ՄՎ-2 համար 1 կայանը արձակվել է 1962 թվականի սեպտեմբերի 12-ին, Մոլնիա կրող հրթիռով[2]։ Հրթիռի առաջին երեք աստիճանները աշխատել են անխափան՝ չորրորդ աստիճանն ու օգտակար բեռը դուրս բերելով Երկրի ցածր ուղեծիր։ Վերին աստիճանի անջատումից հետո օքսիդացնող վառելիքի կոմպօնենտի փականներից մեկը չկարողացավ փակվել, և հեղուկ թթվածինը սկսեց հոսել վերնիե շարժիչներից մեկի այրման խցիկ։ Շարժիչը պայթեց[5], ինչի հետևանքով հրթիռը դուրս եկավ վերահսկողությունից։ Սա հանգեցրեց պղպջակների ձևավորմանը վերին աստիճանի օքսիդացնող կոմպոնենտի պոմպի մեջ, ինչը պատճառ դարձավ, որ վերին աստիճանի հիմնական շարժիչը խափանվեց բռնկվելուց մեկ վայրկյան անց[3]։ Կայանը կրկին մտավ մթնոլորտ 1962 թվականի սեպտեմբերի 14-ին՝ գործարկումից երկու օր անց[6]։

Կայանի նշանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների տիեզերական հրամանատարության կողմից կայանը սկզբում նշանակվել է Սպուտնիկ-25[1], իսկ ավելի ուշ Սպուտնիկ-21։

Խորհրդային Միությունը այդ ժամանակ չէր կայանի համար չէր հատկացրել պաշտոնական անվանում, քանի որ այն ձախողել էր դուրս գալ Երկրի ուղեծրից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Sputnik 21». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Krebs, Gunter. «Venera (2a), (2b) (2MV-1 #1, 2)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  4. Wade, Mark. «Venera». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  5. Wade, Mark. «Soyuz». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  6. McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  7. Robbins, Stuart J. (2006 թ․ հունվարի 11). «Soviet Craft - Sputnik». Journey Through The Galaxy. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.