Դեկտեմբերի 1
Արտաքին տեսք
(Վերահղված է 1 դեկտեմբերիից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Դեկտեմբեր | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
29 | 30 | 31 |
Դեկտեմբերի 1, տարվա 335-րդ (նահանջ տարիներին՝ 336-րդ) օրն է։
- Ձմռան առաջին օրացուցային օրն է։
- Տարվա ավարտին մնում է 30 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1824 - Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924 թ.)
- 1827՝ Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մահանում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները
- 1827 - Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը
- 1876՝ Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը
- 1894՝ Հրատարակվեց Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ
- 1907 - Թիֆլիսում լույս է տեսնում «Անկախ մամուլի» առաջին համարը։
- 1914 - Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը
- 1915 - Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ։ Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն։ Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի։ Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»
- 1917՝ Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմի��արիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը
- 1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր
- 1921՝ Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները
- 1923 - Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան
- 1929՝ Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը
- 1941՝ Երևանում կազմավորվում է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ
- 1953 - Չիկագոյում լույս է տեսնում «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը
- 1989՝ Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1083 - Աննա Կոմնենե, Ալեքսիոս Ա Կոմնենոսի դուստրը, պատմության մեջ հայտնի առաջին կին պատմիչներից մեկը
- 1918 - Արտավազդ Մխիթարյան, հայ սովետական մեխանիկ
- 1921 - Լուսիկ Կարապետյան, հայ գրականագետ (մ. 2009)
- 1955 - Սերժ Ավետիքյան, ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ
- 1972 - Նիկոլայ Լոբաչևսկի, ռուս նշանավոր մաթեմատիկոս (մ. 1856)
- Հովհանես Մանուկյան(2009) լուսաղբյուր
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1899 - Տիգրան Երկաթ՝ հասարակական գործիչ և հրապարակագիր
- 1903 - Մանվել Քաջունի՝ պատմաբան, աշխարհագետ, բանասեր (ծ. 1823)
- 1980 - Զարեհ Որբունի՝ ֆրանսահայ գրող
- 1992 - Բոգդան Վերդյան, հայ գրող
- 2009 - Լուսիկ Կարապետյան՝ հայ գրականագետ (ծ. 1921)
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|