Jump to content

1492։ Դրախտի գրավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1492։ Դրախտի գրավում
անգլ.՝ 1492
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Իսպանիա
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, արկածային ֆիլմ[1] և պատմական ֆիլմ[1]
Թվականհոկտեմբերի 9, 1992[2], դեկտեմբերի 18, 1992[3] և հոկտեմբերի 15, 1992[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ
ՊրոդյուսերՌոզլին Բոշ և Ռիդլի Սքոթ
Սցենարի հեղինակՌոզլին Բոշ
ԴերակատարներԺերար Դեպարդիե, Արմանդ Ասանտե, Սիգուրնի Ուիվեր, Անխելա Մոլինա, Ֆեռնանդո Ռեյ, Չեկի Կարիո, Ֆրենկ Լանջելա, Մայքլ Ուինքոթ, Առնոլդ Վոսլու, Սթիվեն Ուոդինգթոն, Խուան Դիենո Բոտտո, Աչերո Մանյաս, Բիլի Լ. Սալիվան, Ֆեռնանդո Գիլյեն Կուերվո, Քևին Դան, Լորեն Դին, Մարկ Մարգոլիս, Կարիո Սալեմ, Ջեք Թեյլոր, Ջոն Հեֆեռնան[1] և Albert Vidal?
ՕպերատորԷդրիան Բիդլ
ԵրաժշտությունՎանգելիս
ՄոնտաժՈւիլիամ Մ. Անդերսոն, Ֆրանսուազա Բոննո[1] և Armen Minasian?[1]
Պատմվածքի վայրԿարիբյան ավազան
Նկարահանման վայրԲլանես և Ամերիկյան Վիրջինյան կղզիներ
ԿինոընկերությունLégende Entreprises, Gaumont, France 2 և Due West
Տևողություն149 րոպե

«1492։ Դրախտի գրավում» (անգլ.՝ 1492: Conquest of Paradise), ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ արտադրության պատմական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանված է Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերման 500 ամյակին։ Ֆիլմի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։

Ֆիլմը պատմում է Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերման մասին և ցույց տալիս այդ բացահայտման ազդեցությունը Ամերիկայի աբորիգենների, Եվրոպայի և հենց Կոլումբոսի վրա։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրել է ֆրանսուհի լրագրող Ռոզելին Բոշը, որը տվել է պրոդյուսեր Ալեն Գոլդմանին։ Ռիդլի Սքոթը ռեժիսորի թեկնածուների ցուցակում առաջինը չէր, նրանից առաջ դիտարկվում էին Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Ռոլան Ժոֆֆեն, Օլիվեր Սթոունը և Դավիդ Փաթմենը[5]։ Սկոթը, ով վաղուց երազում էր աշխատել պատմական ֆիլմի վրա, այլ կինոմատոգրաֆիկական նախագծում՝ «Քրիստափոր Կոլումբոս. Ամերիկայի հայտնաբերումը» ֆիլմում համարվում էր պոտենցիալ ռեժիսոր, որը Ալեքսանդր և Իլիա Զալկինդների արտադրություն էր[6]։

Քրիստափոր Կոլումբոսի դերը խաղացել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ում Ռիդլի Սքոթը այդ դերի համար համարում էր իդեալական թեկնածու։ Թագուհի Իզաբելլա Կաստիլացու դերը սկզբում տրված էր Անժելիկա Հյուստոնին, բայց հետո տրվեց Սիգուրնի Ուիվերին, ով առաջ Սքոթի հետ «Ուրիշը» ֆիլմում աշխատել էր։ Տեխնիկական անձնակզմից ռեժիսորի հետ աշխատել են նկարիչ-բեմադրող Նորիս Սպենսերը, կոմպոզիտոր Վանգելիսը, օպերատոր Ադրիան Բիդլը և բեմանկարիչ Էնն Մոլոն[5]։

Չնայած, որ ֆիլմի բյուջեն 44 միլիոն դոլար էր, այն ԱՄՆ-ում հավաքեց ընդամենը 7,2 միլիոն դոլար[5][7]։

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Կատեգորիա Ստացող Արդյունք
1992 Ոսկե գլոբուս Լավագույն երաժշտություն Վանգելիս Առաջադրված

[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=1492.htm
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=17060&type=MOVIE&iv=Basic
  4. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  5. 5,0 5,1 5,2 Laurence Raw. The Ridley Scott encyclopedia. — Scarecrow Press, 2009. — P. 117-118. — 348 p. — ISBN 978-0810869516
  6. Laurence F. Knapp, Andrea F. Kulas. Ridley Scott: Interviews. — University Press of Mississippi, 2005. — P. 81-82. — 237 p. — ISBN 978-1578067251
  7. «1492։ Conquest of Paradise» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. «1492։ Conquest of Paradise (1992) — Awards» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]