100 LIVES (նախաձեռնություն)
«100 LIVES», մարդասիրական նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն արտահայտել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել[1]։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա և ներկայացնել դրական քայլերի ազդեցությունը 3 ուղղությամբ.
- դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վեր հանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչև օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում
- անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով հնարավորություն են տվել մարդկանց գոյատևելու և բարեկեցության հասնելու,
- կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր ունեցած համայնքներին և կազմակերպություններին[2]։
Հիմնադիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաձեռնության համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։
«Ավրորա»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավրորան» համաշխարհային մրցանակ է (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են՝
- Օսկարակիր դերասան Ջորջ Քլունի[3]
- Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզել, Օսկար Արիաս
- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոն
- Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանս
- Մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանի
- Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյան
- Կոստա-Ռիկայի կրկնակի նախագահ, Նոբելյան դափնեկիր Օսկար Արյաս
- Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադի
- Կանանց խաղաղության և անվտանգության ընկերակցության գործադիր տնօրեն (WIPSEN-Africa), Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովե
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ամեն տարի ապրիլի 24-ին Երևանում[4]։
Մրցանակն անվանվել է ի պատիվ Ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարտիկանյանի, որի աչքի առաջ սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին։ Նա իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն և 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «100 կյանք» նախաձեռնությունը մեկնարկել է, մարդասիրական նոր` «Ավրորա» մրցանակը՝ հիմնվել
- ↑ Տրվեց 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի մեկնարկը(չաշխատող հղում)
- ↑ George Clooney Helps Launch the 100 LIVES Initiative in N.Y.C. with Amal by His Side
- ↑ «100 LIVES» նախաձեռնության մեկնարկը Նյու Յորքում