Ֆրանցիսկո Լաինա
Ֆրանցիսկո Լաինա Գարսիա իսպ.՝ Francisco Laína García | |||
| |||
---|---|---|---|
1981 թվականի փետրվարի 23 - 1981 թվականի փետրվարի 24 | |||
Նախորդող | Չկա (նոր ստեղծված պաշտոն) | ||
Հաջորդող | Չկա (պաշտոնը չեղարկվել է) | ||
| |||
1980 թվականի հուլիսի 13 - 1982 թվականի դեկտեմբերի 7 | |||
Նախորդող | Լուիս Ալբերտո Սիմպսոն | ||
Հաջորդող | Ռաֆայել Վերա | ||
| |||
1977 թվականի հունիս - 1980 թվականի հունիս | |||
Նախորդող | Վիսենտե Չիլիդա | ||
| |||
1976 թվական - 1977 թվական | |||
Նախորդող | Սալվադոր Կորտես | ||
Հաջորդող | Մանուել Էսկանդոն | ||
| |||
1974 թվական - 1976 թվական | |||
Նախորդող | Լուիս Ագիար | ||
Հաջորդող | Անտոնիո Պենյա | ||
Կուսակցություն՝ | Իսպանական ավանդապաշտական ֆալանգ և ազգային-սինդիկալիստական հարձակման միություններ և Դեմոկրատական կենտրոնի միություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հունվարի 18, 1936 | ||
Ծննդավայր | La Carrera, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] | ||
Վախճանի օր | հունվարի 7, 2022[2][1] (85 տարեկան) | ||
Վախճանի վայր | Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2][1] | ||
Քաղաքացիություն | Իսպանիա | ||
Պարգևներ |
և [3]
|
Ֆրանցիսկո Լաինա Գարսիա (իսպ.՝ Francisco Laína García, հունվարի 18, 1936, La Carrera, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] - հունվարի 7, 2022[2][1], Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2][1]), իսպանական քաղաքական և պետական գործիչ։ 1981 թվականին նշանակվել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղար, եղել է Պետական պահպանության տնօրենը։ 1981 թվականի փետրվարի 23-ից 24-ը ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 14 ժամ հեղափոխական իրադրության պայմաններում ընդգրկվել է «արտակարգ դրության կառավարության» կազմ։ Մեծ դեր է ունեցել աջ ծայրահեղական 23-F խռովության ճնշման գործում։ Համարվում է Իսպանիայում ժողովրդավարությունը պաշտպանած անձանցից մեկը։
Տարածաշրջանային ադմինիստրատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկո Լաինա Գարսիան ունի իրավաբանի մասնագիտություն։ Հանդիսանում է իրավունքի բակալավր։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգի ժամանակ ծառայել է վարչական մարմիններում։ Եղել է ֆրանկիստական ազգայնական կուսակցության անդամ։
1974 թվականին նշանակվել է Լեոն նահանգի նահանգապետ։ 1976 թվականին (Ֆրանկոյի մահից հետոո) նշանակվել է Լաս Պալմաս նահանգի նահանգապետի պաշտոնին։ Ակտիվ պայքար է մղել ընդդեմ անջատողական մերձալժիրական Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժման դեմ։ Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժման ահաբեկչական կառուցվածքը հնարավոր եղավ գործնականում ապամոնտաժել[4]։ Այնուամենայնիվ Ֆրանցիսկո Լաինա Գարսիա հեռացվեց իր պաշտոնից, քանի որ շինարարության հարցերով վարչակարգի հետ հակասություններ ուներ։
1977-1980 թվականներին Ֆրանցիսկո Լաինա Գարսիան աշխատել է որպես Սարագոսա նահանգի նահանգապետ։ Վարել է առաջին սոցիալ-քաղաքական ուղղությունը՝ հակասությունների մեջ մտնելով Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության տեղական կազմակերպությունների հետ[5]։
1980 թվականի հունիսի 13-ին Ֆրանցիսկո Լաինա Գարսիան նշանակվում է Իսպանիայի Ներքին գործերի նախարար Խուան Խոսե Ռոսոնի տեղակալ, Ներքին գործերի պետական քարտուղար և պետական պահպանության տնօրեն։ Ղեկավարել է հակաահաբեկչական ստորաբաժանումները՝ իրեն դրսևորելով արդյունավետ։
Արտակարգ հանձնաժողովի ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի փետրվարի 23-ին Մադրիդում և Վալենսիայում սկսվեցին աջ ծայրահեղական ֆրանկիստների զինված ապստամբություններ, որոնք ղեկավարում էին փոխգնդապետ Անտոնիո Տեխերոյի և գեներալ Խայմե Միլանս դել Բոսկեի կողմից։ Կոնգրեսի պալատի գրավումով Անտոնիո Տեխերոյի ու նրա համախոհների հսկողության ներքո հայտնվեցին խորհրդարանի պատգամավորներն ու կառավարության նախարարները։ Իշխանության մարմինների բացը լրացնելու համար ձևավորվեց պետական քարտուղարության հանձնաժողով, որի ղեկավար նշանակվեց Ֆրանցիսկո Լաինա Գարսիան[6] (որպես ուժային կառույցի ներկայացուցիչ)։ 14 ժամվա ընթացքում Լաինան գործնականում իրականացնում էր Իսպանիայի կառավարության ղեկավարի պարտականությունները։ Ստեղծված հանձաժողովը խառնեց ապ��տամբների հաշվարկները, որոնք ցանկանում էին իրենց վերահսկողության ներքո պահել պետական ինստիտուտների գործունեությունը և պարալիզացնել այն։ Թագավորական տան գլխավոր քարտուղար Սաբինո Ֆերնանդես Կամպոյի միջոցով Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը կորդինացնում էր Ֆրանցիսկո Լաինա Գարսիայի աշխատանքները[7]։
Ֆրանցիսկո Լաինա Գարսիան ձեռնարկեց մի շարք միջոցառումներ ուղղված ապստամբների ճնշմանը։ Ոստիկանության և հատուկ ծառայությունների ուժերի միջոցով հաստատվեց իրավիճակի օպերատիվ վերահսկողությունը[8]։ Ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի ստորաբաժանումները շրջափակել էին խռովարարներին։ Կատարվեցին ռազմական շրջանակներին օպերատիվ և տեղեկատվության տրամադրում մոբիլիզացիա։ Միևնույն ժամանակ Ֆրանցիսկո Լաինա Գարսիան քաղաքական կուսակցությունների ղեկավարներին համոզեց խուսափել մասսայական միջոցառումներից (ցույցեր, հանրահավաքներ), որպեսզի զինվորականների համար քաղաքական գործընթացներին միջամտելու հիմք չստեղծեն։ Այդ բոլոր գործողությունները նպաստեցին ապստամբության ճնշմանը։
Պաշտոնազրկում և հասարակական ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկո Լաինա Գարսիան Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունում և պետական պահպանության ապարատում ղեկավար պաշտոններ զբաղեցրեց մինչև 1982 թվականը։ Նա պաշտոնից հեռացավ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանական ընտրություններում Ժողովրդավարական կենտրոն միություն ազատական կուսակցությունը պարտվեց և իշխանության եկավ սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, որն էլ ձևավորեց կառավարություն։
Ֆրանցիսկո Լաինա Գարսիան իսպանական հասարակության շրջանում մեծ հարգանք է վայելում։ 2011 թվականի փետրվարի 18-ին ժողովրդավարության պաշտպանության 30-ամյակի միջոցառումների շրջանակներում նա պարգևատրվեց Սահմանադրական արժանիքների շքանշանով[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://elpais.com/espana/2022-01-08/muere-francisco-laina-presidente-del-gobierno-de-los-subsecretarios-durante-el-23-f.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.elimparcial.es/noticia/234359/
- ↑ https://www.boe.es/boe/dias/2011/02/22/pdfs/BOE-A-2011-3513.pdf
- ↑ Desarticulación casi total del MPAIAC en Canarias
- ↑ Tensión entre el gobernador de Zaragoza y la Diputación General de Aragón
- ↑ ¿QUEDA ALGO POR SABER?
- ↑ «Yo vi llorar al Rey por el 23-F» Francisco Laina
- ↑ «El Rey me puso en alerta: '¡Cuidado con Armada!»
- ↑ «En Cebreros con el «gobierno de emergencia» del 23-F para evocar a Suárez». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.