Ֆրանցիսկո Այալա (փիլիսոփա)
Ֆրանցիսկո Խոսե Այալա (իսպ.՝ Francisco José Ayala Pereda, մարտի 12, 1934[1][2], Մադրիդ, Իսպանիա[3] - մարտի 5, 2023[4], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), իսպանական ծագմամբ ամերիկացի կենսաբան և փիլիսոփա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալամանկայի համալսարանի շրջանավարտ Այալան նախկին Դոմինիկյան քահանա է[16], ձեռնադրվել է 1960 թվականին[17]։ Բայց հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծառայությունը թողել է։ 1961 թվականին Իսպանիայից տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ Կոլումբիայի համալսարանում սովորել Է Թեոդոսիա Դոբժանսկու ղեկավարությամբ և 1964 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[18]։
1995 թվականին նա գլխավորել է Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիան։
Այժմ Ֆրանցիսկո Այալան աշխատում է Իրվայնի Կալիֆորնիայի համալսարանում՝ լինելով կենսաբանության, էկոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության (School of Biological Sciences), փիլիսոփայության պրոֆեսոր (School of Humanities), գիտության տրամաբանության և փիլիսոփայության պրոֆեսոր (School of Social Sciences)[19]։
Հետազոտական և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հերթին Այալան հայտնի է պոպուլյացիոն և էվոլյուցիոն գենետիկայի ոլորտներում իր աշխատանքներով։ Նա առաջիններից մեկն էր, ով կիրառել է մոլեկուլային կենսաբանության տեխնիկան՝ ուսումնասիրելու էվոլյուցիոն գործընթացները։ Նաև նրա «հետազոտությունները բացել են նոր մոտեցումներ այն հիվանդությունների բուժման համար, որոնք ազդում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վրա», ներառյալ Շագասի հիվանդությունը[20]։
Այալան հրապարակավ քննադատում Է ԱՄՆ իշխանություններին սաղմնային ցողունային բջիջների հետազոտությունների դաշնային ֆինանսավորման սահմանափակման համար։ Նա «Սահմանադրության պաշտպանության արշավի» դիտորդական խորհրդի անդամ է (անգլ.՝ Campaign to Defend the Constitution), որը լոբբինգ է անում Կոնգրեսի համար՝ վերացնել այդ ուսումնասիրությունների ֆինանսավորման սահմանափակումները։ Այալան նաև գիտական կրեացիոնիզմի և խելամիտ մտահղացման հայեցակարգի հայտնի քննադատ է։ Նա կարծում է, որ դրանք ոչ միայն կեղծ գիտական են, այլև սխալ են աստվածաբանական տեսանկյունից։ Նա պնդում է, որ էվոլյուցիայի տեսությունը լուծում է չարի խնդիրը՝ այդպիսով լինելով մի տեսակ թեոդիցիա[21]։ Ֆրանցիսկո Այալան սովորաբար չի քննարկում իր սեփական կրոնական հայացքները[22]։
Մրցանակներ և գիտական ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ստացել է Գուգենհայմի կրթաթոշակ[23]։ 2001 թվականին Այալան պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտական մեդալով[20]։ 2010 թվականին նա ստացել է Թեմփլթոնի մրցանակ[24][25]։ Ֆրանցիսկո Այալան նաև բազմաթիվ այլ գիտական մրցանակների դափնեկիր է։
Ֆրանցիսկո Այալան ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1980) անդամ է[26], Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ։ Բազմաթիվ գիտությունների ազգային ակադեմիաների, այդ թվում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (1994 թվական), Դեի Լինչեի ազգային ակադեմիայի, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի, Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի օտարերկրյա անդամ է։ Այալան ունի մի քանի խոշոր համալսարանների պատվավոր աստիճաններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rafferty J. P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Živa (չեխերեն) — Academia, 1853. — Iss. 4/2022. — ISSN 0044-4812
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.publico.es/sociedad/muere-biologo-espanol-francisco-ayala-88-anos.html
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.abc.es/sociedad/muere-biologo-espanol-evolucion-francisco-ayala-20230305110631-nt.html
- ↑ https://www.sciencemag.org/news/2018/06/prominent-geneticist-out-uc-irvine-after-harassment-finding
- ↑ https://www.lincei.it/it/content/ayala-francisco-j
- ↑ https://www.sciencemag.org/news/2021/06/national-academy-sciences-ejects-biologist-francisco-ayala-wake-sexual-harassment
- ↑ www.nasonline.org
- ↑ 10,0 10,1 CONOR.Sl
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.uvigo.gal/uvigo_es/organizacion/informacion/honoris_causa/doutores.html
- ↑ https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-francisco-jose-ayala-1285924692509/Honoris.html?id=1285878460548
- ↑ https://www.muni.cz/o-univerzite/vyznamenani/cestne-doktoraty-udelene-mu?page=3
- ↑ A CONVERSATION WITH: FRANCISCO J. AYALA; Ex-Priest Takes the Blasphemy Out of Evolution New York Times.
- ↑ Richardson, W.; Slack, Gordy. Faith in science: scientists search for truth. London: Routledge. 2001. p. 6. ISBN 0-415-25765-4
- ↑ Ayala, Francisco. «Theodosius Dobzhansky: The Man and the Scientist». Annual Review of Genetics 1976;10:1-6.
- ↑ «Francisco J. Ayala». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ 20,0 20,1 Biologist Francisco J. Ayala Wins National Medal of Science Արխիվացված 2008-09-05 Wayback Machine
- ↑ Ayala, F.J. Darwin’s Gift to Science and Religion. Joseph Henry Press: Washington, DC 2007.
- ↑ Templeton prizewinner: We need science plus morality
- ↑ «Francisco J. Ayala». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Biologist Wins Templeton Prize
- ↑ Темплтоновскую премию получил бывший священник
- ↑ Francisco J. Ayala (անգլ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Այալա (փիլիսոփա)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Այալա (փիլիսոփա)» հոդվածին։ |
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Մարտի 5 մահեր
- 2023 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Սալամանկայի համալսարանի շրջանավարտներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կենսաբաններ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Իսպանացի գիտնականներ
- Իսպանացի փիլիսոփաներ