Ֆրանսիսկո Կալվո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Կոստա Ռիկա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 8, 1992[1][2][3] (32 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մինեսոտա Յունայթեդ | |||||||||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
Ակումբ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
|
Ֆրանսիսկո Կալվո Խավիեր Կեսադա (իսպ.՝ Francisco Calvo Javier Quesada, հուլիսի 8, 1992[1][2][3], Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ, MLS «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի և Կոստա Ռիկայի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիսկո Կալվոն «Սապրիսա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2010 թվականին սովորել է Միացյալ Նահանգներում և խաղացել ուսումնական հաստատության թիմի կազմում։
2011 թվականին Ֆրանսիսկո Կալվոն վերադարձել է հայրենիք, որտեղ պայմանագիր է կնքել «Էրեդիանո» ակումբի հետ։ Սեպտեմբերի 18-ին «Սան Կառլոս» ակումբի դեմ խաղում նա թիմի կազմում կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում[4]։ Հոկտեմբերի 24-ին «Բելեն» ակումբի դեմ խաղում Կալվոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էրեդիանոյի»[5]։ Մրցաշրջանի ավարտին նա տեղափոխվել է «Պերես Սելեդոն»։ 2012 թվականի հուլիսի 25-ին իր հարազատ «Սապրիսա» ակումբի դեմ խաղում Ֆրանսիսկո Կալվոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Սեպտեմբերի 2-ին «Սան Կառլոս» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Պերես Սլեդոնի» կազմում[7]։
2013 թվականի ձմռանը Կալվոն տեղափոխվել է դանիական «Նորշելան» ակումբ։ Ապրիլի 4-ին «Օլբորգ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[8]։ Մասնակցելով ընդամենը երեք խաղի՝ Ֆրանսիսկո Կալվոն վերադարձել է հայրենիք՝ երկրորդ անգամ ընդգրկվելով «Էրեդիանոյի» կազմում։ Օգոստոսի 26-ին «Սանտոս դե Գուապիլեսի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը այդ թիմի կազմում[9]։ 2014 թվականի հունվարի 12-ին «Ուրուգվայ» ակումբի դեմ խաղում Կալվոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էրեդիանոյի» վերադարձից հետո[10]։ 2015 թվականի սկզբին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սանտոս դե Գուապիլես», որի կազմում իր նորամուտը նշել է հունվարի 18-ին «Ալախուելենսե» ակումբի դեմ խաղում[11]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը «Սանտոսի» կազմում։
Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Սապրիսա»։ Նոր ակումի կազմում իր նորամուտը նշել է օգոստոսի 2-ին «Բելեն» ակումբի դեմ խաղում[12]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆրանսիսկո Կալվոն ակումբին օգնել է հաղթել առաջնությունում։
2016 թվականի դեկտեմբերի 27-ին Կալոն տեղափոխվել է MLS «Մինեսոտա Յունայթեդ» ակումբ[13][14]։ 2017 թվականի մարտի 3-ին խաղադաշտ դուրս գալով «Փորթլենդ Թիմբերս» ակումբի դեմ խաղում՝ նա կատարել է իր նորամուտը MLS-ում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մայիսի 29-ին կայացած Նիգերիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ֆրանսիսկո Կալվոն կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի հավաքականի կազմում։ Նույն թվականին նա Կոստա Ռիկայի երիտասարդական հավաքականի կազմում մասակցել է Կոլումբիայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Ավստրալիայի[15], Էկվադորի[16] և Կոլումբիայի[17] հավաքականների դեմ։ Նույն թվականին Ֆրանսիսկո Կալվոն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, սակայն մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել։ Կալվոն հավաքականի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որ անցկացվել է Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում Կալվոն մասնակցել Կոլումբիայի[18], Բոլիվիայի[19] և Արգենտինայի[20] ազգային հավաքականների դեմ խաղերին։
2013 թվականին Կալվոն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա եղել է թիմի հիմնական կազմի խաղացող և մասնակցել հավաքականի բոլոր վեց խաղերին՝ ներառյալ եզրափակիչն ընդդեմ Միացյալ Նահանգների հավաքականի։ Արդյունքում Կոստա Ռիկայի հավաքականն արժանացել է արծաթե մեդալի։
2015 թվականին Կալվոն երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սալվադորի[21], Կանադայի[22] և Մեքսիկայի[23] հավաքականների դեմ խաղերին։
2016 թվականին Կալվոն երկրորդ անգամ ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Միացյալ Նահանգներում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Միացյալ Նահանգների[24] և Կոլումբիայի[25] հավաքականների դեմ։ 2017 թվականին Կալվոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Հոնդուրասի[26], Կանադայի[27], Ֆրանսիական Գվիանայի[28], Միացյալ Նահանգների[29] և Պանամայի[30] հավաքականների դեմ խաղերին։ Կանադացիների հետ հանդիպման ժամանակ Կալվոն գոլ է խփել։
2018 թվականի մայիսին Ֆրանսիսկո Կալվոն ընդգրկվել է Կոստա Ռիկայի հավաքականի հայտացուցակում (23 ֆուտբոլիստ)՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[31]։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սերբիայի[32] և Բրազիլիայի[33] հավաքականների դեմ խաղերին։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ[34]
Կոստա Ռիկա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 3 | 0 |
2012 | 0 | 0 |
2013 | 0 | 0 |
2014 | 0 | 0 |
2015 | 8 | 0 |
2016 | 6 | 0 |
2017 | 16 | 3 |
2018 | 7 | 1 |
Ընդհանուր | 40 | 4 |
Գոլեր ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոստա Ռիկայի գոլերն ու արդյունքները ներկայացված են առաջինը[35]։
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 20 հունվարի, 2017 | Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | Հոնդուրաս | 1:1 | 1:1 | Կենտրոնաամերիկյան գավաթ-2017 |
2. | 13 հունիսի, 2017 | Ազգային մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա | Տրինիդադ և Տոբագո | 1:0 | 2:1 | ԱԱ-2018 որակավորման փուլ |
3. | 11 հուլիսի, 2017 | Բի-բի-վի-էյ Կոմպաս Ստեդիում, Հյուսթոն, ԱՄՆ | Կանադա | 1:1 | 1:1 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017 |
4. | 3 հունիսի, 2018 | Ազգային մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա | Հյուսիսային Իռլանդիա | 3:0 | 3:0 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Կոստա Ռիկայի առաջնություն — Ինվեռնո 2015
Միջազգային
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ — 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Էրեդիանո VS. Սան Կառլոս 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Բելեն VS. Էրեդիանո 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 24.
- ↑ «Սապրիսա VS. Պերես Սելեդոն 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 25.
- ↑ «Սան Կառլոս VS. Պերես Սելեդոն 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ «Օլբորգ VS. Նորշելան 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 4.
- ↑ «Էրեդիանո VS. Սանտոս դե Գուապիլես 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 26.
- ↑ «Ուրուգվայ VS. Էրեդիանո 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 12.
- ↑ «Сантос де Гуапилес VS. Алахуэленсе 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 18.
- ↑ «Белен VS. Саприсса 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 2.
- ↑ «MNUFC Signs Dynamic Defender Francisco Calvo» (անգլերեն). Minnesota United FC. 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Andrew Wiebe (2016 թ․ դեկտեմբերի 28). «Minnesota United sign Costa Rican int'l Francisco Calvo from Saprissa» (անգլերեն). MLSsoccer.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ավստրալիա (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Էկվադոր (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Կոլումբիա VS. Կոստա Ռիկա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 2.
- ↑ «Բոլիվիա VS. Կոստա Ռիկա 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 8.
- ↑ «Արգենտինա VS. Կոստա Ռիկա 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 12.
- ↑ «Կոստա Ռիկա VS. Սալվադոր 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12.
- ↑ «Կանադա VS. Կոստա Ռիկա 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 15.
- ↑ «Մեքսիկա VS. Կոստա Ռիկա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 20.
- ↑ «ԱՄՆ VS. Կոստա Ռիկա 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 8.
- ↑ «Կոլումբիա VS. Կոստա Ռիկա 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 12.
- ↑ «Հոնդուրաս VS. Կոստա Ռիկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
- ↑ «Կոստա Ռիկա VS. Կանադա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 12.
- ↑ «Կոստա Ռիկա VS. Ֆրանսիական Գվիանա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
- ↑ «Կոստա Ռիկա VS. ԱՄՆ 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 23.
- ↑ «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
- ↑ «Revealed: Every World Cup 2018 squad - 23-man & preliminary lists & when will they be announced? - Goal.com».
- ↑ «Կոստա Ռիկա VS. Սերբիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018—06—17.
- ↑ «Բրասիլիա VS. Կոստա Ռիկա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018—06—22.
- ↑ Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- ↑ «Calvo, Francisco». National Football Teams. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Կալվո» հոդվածին։ |
|