Ֆրանչեսկո Չիլեա
Ֆրանչեսկո Չիլեա իտալ.՝ Francesco Cilea | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Պալմի, Իտալիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 20, 1950[1][5][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վարացե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Երկեր | Ադրիանա Լեկուվրոր |
Մասնագիտություն | դաշնակահար և կոմպոզիտոր |
Francesco Cilea Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Չիլեա (նաև Cilèa, հուլիսի 23, 1866[1][2][3][…], Պալմի, Իտալիա[4] - նոյեմբերի 20, 1950[1][5][2][…], Վարացե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա[4]), իտալացի կոմպոզիտոր: Այսօր նա հատկապես հայտնի է իր «Արլեզիանա» (L'arlesiana) և Ադրիանա Լեկուվրոր օպերաներով, որոնք առանձնանում են իրենց մեղեդային հմայնքով։
Նեապոլի կոնսերվատորիայում ուսանելու ընթացքում Չիլեայի ստեղծած «Ջինա» անուոնով օպերան արժանացավ հաջողության և ապահովեց երաժշտական հրատարաիչ Սոնցոնիոյի կողմից նոր պատվերների։ Նրա առաջին կարևոր գործը՝ «Արլեզիանա» ( իտալ.՝ L’Arlesiana) օպերան (1897), Ալֆոնս Դոդեի պիեսի հիման վրա, դարձավ տենոր Էնրիկո Կարուզոյի բեմի վրա առաջին մեծ հաջողության միջոցը։ Դրան 1902 թ. հաջորդեց Չիլեայի առավել հայտնի օպերան՝ «Ադրիանա Լեկուվրորը»։
1916-1935 թթ. Չիլեան զբաղեցրել է Նեապոլի կոնսերվատորիայի տնօրենի պաշտոնը։
Բացի օպերաներից՝ կոմպոզիտորը ստեղծագործել է կամերային երաժշտության ժանրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Չիլեա» հոդվածին։ |
|