Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորսիցիա միջանկյալ (լատին․՝ Forsythia intermedia), պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Ունի 3 մ բարձրություն։ Տերևներն ունեն 8-12 սմ երկարություն։ Գարնանը բաց կանաչավուն են, իսկ աշնանը ընդունում են դարչնամանուշակագույն գունավորում։ Ծաղիկները լինում են մեկական կամ խմբերով։ Ծաղկում է մարտ, ապրիլ ամիսներին։ Անսովոր վաղ արթնացող, լուսասեր, ցրտադիմացկուն տեսակ է, բազմանում է սերմերով և կանաչ կտրոններով։ Տարածված է մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիներում։
Տերևները երկարավուն ձվաձև են կամ երկարավուն նշտարաձև։ Ուժեղ աճող ընձյուղների վրա հաճախ տերևները բլթակավոր են և նույնիսկ եռամասնակի։ Պտուղը երկբնանի տուփիկ է, որը հասունանալիս ճաքում է երկարությամբ։ Պարունակում է բազմաթիվ թևավոր սերմեր։ Հիբրիդային ծագում ունի՝ ստացվել է ֆորսիցիայի երկու՝ կանաչ և կախված տեսակների տրամախաչումից։ Մշակվում է գրեթե ամենուրեք՝ հանդիսանալով ամենատարածված թփատեսակներից մեկը։
- Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ