Ֆյուրստենֆելդ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ֆյուրստենֆելդ | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Hartberg-Fürstenfeld District? | ||
Մակերես | 50,31 կմ² | ||
ԲԾՄ | 276 մետր | ||
Բնակչություն | ▲8549 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 8280 և 8362 | ||
Ավտոմոբիլային կոդ | HF | ||
Պաշտոնական կայք | fuerstenfeld.gv.at | ||
| |||
Ֆյուրստենֆելդ (գերմ.՝ Fürstenfeld, հունգարերեն` Fölöstöm), քաղաք Ավստրիայի հարավում, դաշնային Շտիրիա երկրամասի Հարտբերգ-Ֆյուրստենֆելդ շրջանում, Ֆայշտրից գետի հովտում, Հունգարիայի հետ պետական սահմանից 20 և ավստրիական մերձակա ամենախոշոր քաղաքից՝ Գրացից 67 կիլոմետր հեռավորության վրա[2][3]։ Մինչև 2013 թվականին տեղի ունեցած վարչատարածքային բարեփոխումը, երբ Ֆյուրստենֆելդի ու Հարտբերգի շրջանները միավորվել են, եղել է շրջանի վարչական կենտրոն[4]։ Ներկայումս թեև նորակազմ շրջանի վարչական կենտրոնը չէ, սակայն դարձյալ մնում է նրա ամենախոշոր բնակավայրը (2019 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8.625)[3][5]: 2015 թվականին, Շտիրիայի համայնքների կառուցվածքային բարեփոխումների ծրագրի համաձայն, Ֆյուրստենֆելդին են միացվել մերձակա Ալտենմարկետ և Ուբերբախ բնակավայրերը.[6][7]: Քաղաքում ու նրա շրջակայքում հանքային տաք աղբյուրների և դրանց հիման վրա գործող առողջարանների ու SPA-ների առատությունը նկատի առնելով՝ Ֆյուրստենֆելդը հաճախ անվանում են Շտիրիայի թերմալ մայրաքաղաք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆյուրստենֆելդը հիմնադրվել է մոտավորապես 1170 թվականին՝ որպես սահմանամերձ ամրացված բնակավայր[3]։ Միջին դարերում վերածվել է առևտրային աշխույժ կենտրոնի[3], բայց նաև բազմիցս ենթարկվել է հունգարացիների հարձակումներին, ավերվել, հրի ու սրի մատնվել։ 1533 թվականին քաղաքային պարիսպը վերակառուցվել է, նորացվել[3], 1550-ական թվականներին, իտալացի մասնագետ Դոմենիկո դելլ՛Ալիոյի պատրաստած նախագծերի հիման վրա, ավելացվել են նոր ամրություններ։ 1815-ից 1848 թվականներին քաղաքը ծաղկում է ապրել, բնակչության թիվը գրեթե կրկնապատկվել է։ Մարդկանց աշխատանքով հիմնականում ապահովել է դեռևս 1776 թվականին հիմնադրված ծխախոտի ֆաբրիկան, որը իր տեսակի մեջ հնագույնն էր Ավստրիայում և շուրջ երկու հարյուրամյակ գործելուց հետո՝ 2005 թվականին փակվել է։
Ֆյուրստենֆելդը վերջին անգամ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հատկապես 1945 թվականի ապրիլին, երբ խորհրդային զորքերը գրոհով գրավել են այն։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած բազմիցս տեղի ունեցած ավերածություններին՝ Ֆյուրստենֆելդի պատմամշակութային հուշարձանների մի մասը պահպանվել է։ Հիշատակության են արժանի քաղաքային պարսպի մնացորդները, երեք զորանոցները, քաղաքային դարպասը[3], 12-րդ դարի (Ավստրիայում հնագույնը համարվող) ամրոցի հիմքի վրա 1772 - 1774 թվականներին բարոկկո ոճով կառուցված թեմական եկեղեցին, նախկին ավգուստինյան վանքը (1365 - 1368), որ ներկայումս ծառայում է որպես քաղաքապետարան, իշխանական հին ամրոցը, որ 1776 թվականին վերածվել է ծխախոտի ֆաբրիկայի[3][3]...
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Միջնադարյան քաղաքային դարպասը
-
Կաթոլիկ եկեղեցին
-
Եկեղեցու ներսը
-
Ավգուստինյան վանքապատկան եկեղեցին
-
Ավետարանական եկեղեցին
-
Հին քաղաքապետարանը (ներկայումս՝ երաժշտական դպրոց)
-
Հին դղյակը, որ վերածվել էր ծխախոտի ֆաբրիկայի
-
Երկաթուղային կայարանը
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆյուրստենֆելդի աշխատունակ բնակչության մեծ մասը՝ 53 տոկոսը զբաղված է սպասարկման ոլորտում; Քաղաքում գործում են նաև ոչ մեծ ձեռնարկություններ, որոնք արտադրում են էլեկտրոնային սարքերի մասեր, ծխախոտի թուղթ, պլաստմասսաներ, լամպեր, կոմպրեսորներ, պողպատե շինվածքներ[3]։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆյուրստենֆելդը գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerhard Pferschy (Hrsg.): Fürstenfeld. Die Stadtgeschichte. Fürstenfeld 2000.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Citypopulation.de Estadísticas del distrito de Hartberg-Fürstenfeld. Consultado el 25 de julio de 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Fürstenfeld» (engleski). Austria-Forum. Վերցված է 22. 02. 2016.-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Weitere Bezirksfusionen: Aus 6 werden 3 (på tyska). Läst 13 april 2015.
- ↑ «Austria: Steiermark» (engleski). City population. Վերցված է 20. 02. 2016.-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Steiermärkische Gemeindestrukturreform
- ↑ § 3 Abs. 4 Z 2 des Gesetzes vom 17. Dezember 2013 über die Neugliederung der Gemeinden des Landes Steiermark (Steiermärkisches Gemeindestrukturreformgesetz – StGsrG). Landesgesetzblatt für die Steiermark vom 2. April 2014. Nr. 31, Jahrgang 2014. S. 3.
- ↑ « Fürstenfelder Partnerstädte » Արխիվացված 2018-07-21 Wayback Machine Site web de la ville de Fürstenfeld, consulté le 25 février 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի կայքէջը
- Stadtteile, Stadtplan Fürstenfeld
- Fürstenfeld auf 24cities.eu, Kompetenzzentrum Steirisches Thermenland-Oststeiermark
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուրստենֆելդ» հոդվածին։ |
|