Ֆիքրեթ Մուալա
Ֆիքրեթ Մուալա թուրքերեն՝ Fikret Muallâ Saygı | |
---|---|
Ծնվել է | 1903 |
Ծննդավայր | Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 20, 1967[1] |
Մահվան վայր | Ռեյան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Fikret Mualla Վիքիպահեստում |
Ֆիքրեթ Մուալա Սայգը (թուրքերեն՝ Fikret Muallâ Saygı,1903, Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1967[1], Ռեյան) 20-րդ դարի ավանգարդիստ նկարիչ, ծագումով թուրք[2]։ Նրա աշխատանքները կրում են էքսպրեսիոնիզմի և ֆովիզմի ազդեցությունները և կենտրոնացած են փարիզյան փողոցային կյանքի վրա։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիքրեթ Մուալան ծնվել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, սակայն երկար ժամանակ՝ սկսած 1939 թվականից ապրել է Փարիզում՝ աշխատելով որպես նկարիչ[3]։
Ֆիքրեթ Մուալան շատ էր սիրում մորը։ Այս հարաբերությունները կարևոր դեր են խաղացել նրա հետագա կյանքում։ 12 տարեկանում ֆուտբոլ ծաղալուց նա վնասել է աջ ոտքը, երբ փորձել է ընդօրինակել հորեղբայր Հիքմեթ Թոփուզերին՝ Ֆեներբահչեի ֆուտբոլիստ։ Մայրը մահացել է գրիպի համաճարակի ժամանակ, որից հետո հայրն ամուսնացել է շատ երիտասարդ կնոջ հետ, բայց Ֆիքրեթը չի ընդունել խորթ մորը[3]։
Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել է Ցյուրիխ՝ ճարտարագիտություն սովորելու։ Շուտով Ֆիքրեթ Մուալան լքել է Շվեյցարիան և հաստատվել Բեռլինում։ Մանկական տարիների դժբախտ պատահարը, որի պատճառով Մուալան ֆիզիկական թերություն է ձեռք բերել, նպաստել է նրա անկայուն անհատականությանը և հոգեկան խանգարմանը նրա հասուն կյանքում։ Նա մի քանի անգամ հոսպիտալացվել է՝ բուժվելով ալկոհոլային կախվածությունից և ծայրահեղ պարանոյայից։ 1928 թվականին նա հոսպիտալացվել է Բեռլինում՝ զառանցանքի պատճառով։ Ապա նա մեկնել է Փարիզ՝ արվեստի մայրաքաղաք և նրա համար անսահմանափակ ազատության կենտրոն։ Սակայն Մուալան ստիպված է եղել վերադառնալ տուն, քանի որ այլևս հորից փող չի ստացել[3]։
Վերադարձ Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլում Մուալլան մտավոր առողջ է հայտարարվել Բաքըրքյոյի հոգեբուժարանում եռօրյա ստուգումից հետո հետո։ Ֆիքրեթ Մուալլան աշխատանքի է անցել Այվալըքի միջնակարգ դպրոցում որպես արվեստի ուսուցիչ։ Սակայն հրաժարվել է այս պաշտոնից և տեղափոխվել Ստամբուլի Բեյօղլու թաղամաս։ Որոշ ժամանակ իր ուժերը փորձել է գրականության և նկարչության մեջ։ Նա ընկերացել է սոպրանո Սեմիհա Բերքսոյի, գրող Նազիմ Հիքմեթի և նկարիչ Աբիդին Դինոյի հետ։ Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին, որտեղ ներկայացված էին գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ և դիզայներական նախագծեր, բայց քիչ ուշադրության է արժանացել։ 1936 թվականին նա մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է հոսպիտալացվել։ Դուրս գրվելուց հետո Մուալլան որոշել է հեռանալ Թուրքիայից, քանի որ գտել է, որ իրեն չեն հասկացել հայրենիքում։ 1939 թվականին Փարիզ մեկնելուց առաջ նա մոտ 30 երփնանկար է նկարել Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի թուրքական տաղավարի համար՝ իր մտերիմ ընկեր Աբիդին Դինոյի խնդրանքով[4]։
Վերադարձ Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կյանքը Փարիզում նշանավորվել է ալկոհոլային կախվածությամբ, խելագարությամբ և կոգնիտիվ դիսոնանսով։ Մուալան սիրահարվել է թուրք նկարչուհի Հեյլի Ասաֆին, սակայն սերը փոխադարձ չի եղել։ Մուալան կրկին հիվանդանոցում է ընկել երկու ամսով, բայց այս ընթացքում նա երբեք չի դադարել նկարել։ Ֆրանսիացի մոդել Դինա Վերնին փրկել է նրան արտաքսումից։ 1954 թվականին Ֆիքրեթ Մուալան Փարիզում բացել է իր առաջին ցուցահանդեսը։ Նա ընկերացել է շատ հայտնի արվեստագետների, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի հետ։ Ավելի ուշ նա մեկ շիշ գինու դիմաց վաճառել է Պիկասոյի ինքնագրով լուսանկարը։ Իր երկրորդ ցուցահանդեսից հետո նա կրկին հոսպիտալացվել է։
Մուալլան հայտնի է եղել որպես հարբեցող և խելագար, բայց հարգանքի է արժանացել որպես նկարիչ։ Կոլեկցիոներ Ֆերնան Անգլեն հովանավորել է նրան, ինչը թույլ է տվել Մուալային ապրուստ վաստակել նկարելով և վաճառելով իր աշխատանքները[5]։
1962 թվականին նկարիչը կաթվածահար է եղել։ Ցիռոզի պատճառով նա տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Ռեյան գյուղ։ 1967 թվականի մայիսից նյարդային խանգարման սրման պատճառով նա ընդունվել է կլինիկա։ Հուլիսի 20-ի առավոտյան Ֆիքրեթ Մուալլային մահացած են գտել իր անկողնում։ Կտակի համաձայն՝ նրա աճյունը բերվել է Թուրքիա և թաղվել Ստամբուլի Քերաջահմեթ գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Mualla, Fikret // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060122
- ↑ «Fikret Mualla: Hayatı, Eserleri ve Bilinmeyenleri». OGGUSTO (թուրքերեն). 2023 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Fikret Mualla (1903—1967)». T.C. Ministry of Culture and Tourism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Fikret Muallâ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Fikret Moualla - Musée d'Art et d'Histoire de l'Hôpital Sainte-Anne (MAHHSA)». web.archive.org. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիքրեթ Մուալա» հոդվածին։ |
|