Ֆերնանդինա (Նարբորո)
Ֆերնանդինա (Նարբորո) | |
---|---|
Տեսակ | հրաբխային կղզի |
Երկիր | Էկվադոր |
Վարչատարածքային միավոր | Գալապագոս |
Մասն է | Գալապագոսյան կղզիներ |
Երկարություն | 34,9 կմ |
Լայնություն | 27,8 կմ |
Մակերես | 642,48 |
Անվանված է | Ֆերդինանդ II Արագոնացի և John Narborough? |
Ֆերնանդինա (Նարբորո)[1] (իսպ.՝ Fernandina, Narborough), կղզի, որը երկրաբանական առումով կապ ունի Գալապագոսյան կղզիների հետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին վահանային հրաբուխ է, ձևավորված Գալապագոս թեժ կետի ազդեցության տակ։ Այս հրաբխի վերջին ժայթքումը սկսվել է 2009 թվականի ապրիլի 12-ին։ Մինչ այդ այն արթնացել է 2005 թվականին։ Կղզին համեմատաբար սիմետրիկ է, կենտրոնում է գլխավոր Լա-Կումբրե հրաբուխը, նրա հարավային մասում է գտնվում հրաբխի երկրորդային խառնարանը։ Ֆերնանդինան կղզեխմբի ամենաարևմտյան կղզին է, անվանվել է Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր) անվամբ,որը աջակցել է Քրիստափոր Կոլումբոս արշավանքը։
Ֆերնանդինա կղզու տարածքը կազմում է 642,48 կմ², առավելագույն բարձրություն՝ 1476 մ, կալդերայի չափը կենտրոնում հասնում է շուրջ 6.5 կմ։ Կալդերան առաջացավ մակերեսի փլուզման հետևանքով՝ 1968 թվականին, երբ կալդերայի կենտրոնական մասը ընկավ 350 մ։ Երբեմն դրա հատակին առաջանում է ժամանակավոր լիճ, վերջին անգամ այն առաջացել է 1988 թվականին։ Կղզու այցելուներին չի թույլատրվում մոտենալ կալդերային՝ էքսկուրսիայի վտանգավոր լինելու պատճառով։
Հրաբխային ակտիվության պատճառով կղզու վրա բուսական աշխարհը բավականին աղքատ է։ Դրա մակերևույթը հիմնականում մոխրագույն է, բացառությամբ ափերին գտնվող մանգրենային թփերի։ Պունտա-Էսպինոս հրվանդանում մեծ քանակով ապրում են ծովային իգուաններ։ Հանդիպում են նաև չթռչող բակլան, հավալուսն և ծովառյուծ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Атлас мира|2010|178—179|Венесуэла, Колумбия, Гайана, Эквадор, Перу, Боливия, Западная Бразилия
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդինա (Նարբորո)» հոդվածին։ |
|