Ֆեոդոր Ռեշետնիկով (գրող)
Ֆեոդոր Ռեշետնիկով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5 (17), 1841 կամ սեպտեմբերի 17, 1841[1] |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 9 (21), 1871 (29 տարեկան) կամ մարտի 21, 1871[1] (29 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Fyodor Reshetnikov Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Ռեշետնիկով (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Միխայլովիչ Ռեշետնիկով (ռուս.՝ Фёдор Миха́йлович Реше́тников, սեպտեմբերի 5 (17), 1841 կամ սեպտեմբերի 17, 1841[1], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9 (21), 1871 կամ մարտի 21, 1871[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Ռեշետնիկովը ծնվել է Եկատերինբուրգում։ Վաղ տարիքում զրկվել է մորից (որը հեռացել էր ամուսնուց և ինն ամսական որդու հետ տեղափոխվել Պերմ) և մնացել քեռու մոտ։ 1851 թվականին ուղարկվել է սովորելու Պերմի գավառային ուսումնարան։ 1855 թվականին դատվել է նրա համար, որ քեռու (փոստատար) հետ ուղարկվելիք նամակները դասավորելիս կորցրել է կարևոր պետական փաթեթ[2]։ Երկու ամիս տևած դատավարությունից հետո երեք ամսով աքսորվել է Սոլիկամսկի վանք՝ ապաշխարելու։ 1859 թվականին ավարտելով Պերմի գավառային ուսումնարանը՝ որպես պետական պաշտոնյա ծառայել է Եկատերինբուրգում (որտեղ ներկայում գործում է տուն-թանգարան) և Պերմում։
1863 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Ծառայել է ֆինանսների նախարարության դեպարտամենտում։ Միաժամանակ «Северная пчела» թերթում տպագրել է ակնարկներ սոցիալական ցածր դասի կյանքի վերաբերյալ։ Նիկոլայ Պոմյալովսկու աջակցությամբ 1864 թվականին կապեր է հաստատել «Современник» ամսագրի խմբագրության հետ։
1865 թվականին երկարատև ուղևորություն է կատարել դեպի Ուրալ՝ Պերմում, Սոլիկամսկում, Ուսոլեում Չերդինում, Տագիլում հավաքելով նյութեր հանքագործարանային աշխատողների մասին ծրագրված ազգագրական ակնարկների շարքի համար։ Այդ ուղևորությունից ստացած տպավորություններն արտացոլվել են «Լեռնագործներ» (ռուս.՝ «Горнорабочие»), «Գլումովներ» վեպերում և այլ ստեղծագործություններում։
Աղքատության դեմ մշտական պայքարն ու ժառանգական հիվանդությունը պատճառ են դարձել նրա վաղաժամ մահվան։ Մահացել է թոքերի այտուցից։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական նորամուտը կատարել է «Пермские губернские ведомости» պարբերականում 1862 թվականին տպագրված ակնարկներով։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը եղել է ազգագրական ակնարկ բուռլակների կյանքից, որ վերնագրվել է «Подлиповцы» և հրատարակվել «Современник» ամսագրում 1864 թվականին։
«Լեռնագործներ» (1866), «Գլումովներ» (1866-1867, առանձին հրատարակվել է 1880 թվականին), «Որտե՞ղ է լավ» (ռուս.՝ «Где лучше?», 1868) անավարտ վեպերում, «Աշխատող ձիեր» (ռուս.՝ «Рабочие лошади»), «Մեծ ճանապարհին» (ռուս.՝ «На большой дороге», 1866), «Գումակային կյանքի ակնարկներ» (ռուս.՝ «Очерки обозной жизни», 1867) ակնարկներում պատկերել է լեռնագործների կենցաղը։ Ռուս գրականության մեջ առաջին անգամ նկարագրել է գործադուլ։
Հեղինակել է պատմվածքներ, «Դրածո» («Ставленник», 1864) վիպակը, «Մարդկանց միջև» (ռուս.՝ «Между людьми», 1865) ինքնակենսագրական վիպկաը, «Իր հացը» (ռուս.՝ «Свой хлеб», 1870) վեպը, որ նվիրված է կանանց էմանսիպացիային։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Ռեշետնիկովի անվամբ կոչվել է պուրակ Պերմում (1928 թվական, նախկինում՝ Առափնյա այգի), ինչպես նաև փողոցներ Սանկտ Պետերբուրգում (1940-ական թվականներից, նախկինում՝ Գեորգիևսկայա) և Եկատերինբուրգում (1919, նախկինում՝ Դրովյանայա)։ Եկատերինբուրգում 1991 թվականին բացվել է Ֆեոդոր Ռեշետնիկովի տուն-թանգարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Решетников, Федор Михайлович». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 31 июля 2007-ին.
- Решетников Федор Михайлович / Клименюк Л. Н. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Венгеров С. Решетников Федор Михайлович // Новый Энциклопедический Словарь. — 1911.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шулятиков В. М. Памяти Ф. М. Решетникова. // Курьер. 1901. No 67
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Собрание сочинений Ф. М. Решетникова на сайте Lib.Ru/Классика
- В музее имени Решетникова презентуют новый сборник, посвященный уральскому писателю // apiural.ru, 5 сентября 2008 г.
- Литературно-мемориальный дом-музей Ф. М. Решетникова на сайте объединённого музея писателей Урала Արխիվացված 2009-04-12 Wayback Machine
- Надгробие Решетникова на Литераторских мостках