Ֆելիսա Ռոուզ
Ֆելիսա Ռոուզ անգլ.՝ Felissa Rose | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Deron Miller? |
felissa-rose.com | |
Ֆելիսա Ռոուզ Էսպոզիտա (անգլ.՝ Felissa Rose Esposito, մայիսի 23, 1969, Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր։ Կինոյում սկսել է նկարահանվել 13 տարեկան հասակում (Ռոբերտ Խիլցիկի «Քնած ճամբար» կուլտային ֆիլմում)։ Սարսափի ժանրում երկարատև աշխատանքի համար ստացել է «Ճիչի թագուհի» ոչ պաշտոնական տիտղոսը։ Իր ողջ կարիերիայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ 2015—2016 թվականներին հանդես է եկել Slayer խմբի տեսահոլովակների պրոդյուսերի դերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզը ծնվել է Նյու Յորք նահանգի Մանհեթենի Գրինվիչ Վիլիջում։ Մանկության մեծ մասն անց է կացրել Լոնգ Այլենդի Ուուդբերի շրջանում։ Նա 20 տարեկան էր, երբ մահացավ հայրը[1][2]։
Իր դերասանական կարիերիան Ֆելիսան սկսել է 13 տարեկանից՝ նկարահանվելով, «Քնած Ճամբար» (1983)ֆիլմում։ Դր��նից հետա նա մի քանի անգամ հայտնվել է հեռուստատեսային շոուներում, ինչպես նաև 1993 թվականին նկարահանվել է «Գիշեր, որում մենք երբեք չենք հանդիպի» ֆիլմում։ 17 տարեկանում Ռոուզը ընդունվել է Նյու Յորքի համալսարանի մոտ գտնվող Տիշ արվեստի դպրոց[3]։ Նյու Յորք համալսարանն ավարտելուց հետո Ռոուզը մասնակցել է մի քանի բրոդվեյյան բեմադրություններում[4]։ 1998 թվականին վերադարձել է կինո՝ նկարահանվելով «Ավար» սերիալում։ 1999 թվականին նրան փնտրում էր «Քնած Ճամբար» ֆիլմի պաշտոնական կայքի խմբագիր Ջեյֆ Խեյսը։ Նա Ռոուզին էլեկտրոնային նամակ էր գրել, խնդրել էր հարցազրույց տալ կայքի համար աշխատանք առաջարկել «Քնած Ճամբար» ֆիլմի շարունակության համար[5]։ Արդյունքում Ռոուզը դեր է ստանում «Վերադարձ քնած Ճամբար» ֆիլմում, որը դուրս եկավ 2008 թվականին, ավելի ո նա նկարահանվեց Քրիս Ուոթսոնի «Զոմբիգեդոն», Անդրեաս Շնաասի «Նիկոս» (2003), Դանթե Թոմազելիի «Սարսափ» (2003) ֆիլմերում, նույն ռեժիսյորի «Սատանի շաքարաման» ֆիլմում[6][7]։ Սարսափի աշխարհում ամեն նոր ֆիլմի հետ աճում էր Ֆելիսա Ռոուզի երկրպագուների թիվը, նա ստացավ «Ճիչի թագուհի» ոչ պաշտոնական տիտղոսը[8]։
2009 թվականին Ռուզը նկարահանվել է «Լռության գիշեր, զոմբիի գիշեր» ֆիլմում, 2013 թվականին՝ «Իդեալական տուն» կինոանթալոգիայի «Հրավիրյալ հյուրեր» էպիզոդում[9]։ Նա խաղացել է Ֆրենսիս Քսավյերի «Պո» (2012) թրիլլերում դատաբժշկական էքսպերտի դերում։ 2016 թվականին Ֆելիսան նկարահանվել է Թոմի Ֆեյրկլոտի «Ընտանեկան արժեքներ» սարսափ ֆիլմում, 2017 թվականի մայիսիսն նա օգնել է արտադրել «Մահնվան տունը» սարսափ ֆիլմը, որտեղ պրոդյուսեր լիելուց բացի հանդես է եկել որպես դերասանուհի։ Նույն թվականին դուրս է եկել Ադամ Գրինի «Վիկտոր Կրոուլի» ֆիլմը[3]։
2015—2016 թվականներին Ռոուզը հանդես է եկել Slayer խմբի կլիպների պրոդյուսերի դերում[10][11]։ 2019—2020 թվականներին Ռոուզը նկարահանվել է «Վերջին մրցաշրջանը Ջո Բոբ Բրիգսոմի հետ» սերիալի մի քանի էպիզոդներում[12]։ 2020 թվականին դուրս է եկել «փորձություն ճիչով» ֆիլմը Դեյվ Շերիդանի, Վինսենթ Ուորդոմի և Դերբի Հինթոնի հետ (այս պրոեկտի մասնակցությամբ Ռոուզը յուրահատուկ հպարտանում է)[13]։ Վերջերս ծրագրաված պրոյեկտներից էր «Մռայլ ճամբար»–ը, որտեղ Ֆելիսա Ռոուզը մասնակցել է ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես համապրոդյուսեր[14]։
2022 թվականի հոկտեմբերին Ռոուզը սկսեց աշխատանքը նոր «Անտառային բլուրներ»՝ սցենարիստ և ռեժիսյոր Սքոթ Գոլդբերգի անկախ թրիլլերի վրա։ Գլխավոր դերերը կատարում են Էդվարդ Ֆերլոնգը, Դի Ուոլեսը, ինչպես նաև Շելլի Դյուվալը, որը կինո վերադարձավ դերասանական կարիերիայում 20 տարվա ընդմիջումից հետո[15][16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի հուլիսի 5–ին Ռոուզը դարձավ Բիլ Պրիմավերրի կինը, ամուսնալուծվեց 2001 թվականի դեկտեմբերի 14–ին։ Հետագայում նա ամուսնացավ երկրորդ անգամ CKY խմբի կիթառիստ և նախկին երգիչ Դերոն Միլլերի հետ,ունեացավ երեք երեխա՝ Ռոուզ Բյանկա (2005թ․ հունիսի 8), Լոլա Մառա (2007թ․ մարտի 4) և Թոմաս Կարվերա (2009 թ․ օգոստոսի 29)[6]։ Ռոուզը և Միլլերը միասնին նկարահանվել են «Կեսարի և Օտտոյի պարանորմալ հելլոուինը» ֆիլմում[17]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2009 | Սպանդ Կեսարի և Օտտոյի ամառային ճամբարում | Caesar and Otto's Summer Camp Massacre | գործադիր պրոդյուսեր |
2013 | M մայրիկի համար | M Is for Milf | զուգորդող պրոդյուսեր |
2013 | Իդեալական տուն (ֆիլմ, 2013) | The Perfect House | համապրոդյուսեր |
2014 | Մահվան ճամբար | Camp Dread | զուգորդող պրոդյուսեր |
2015 | Առանց փաստաբանի | No Solicitors | պրոդյուսեր |
2016 | Կրամպուս․ Սատանան վերադառնում է | Krampus: The Devil Returns | զուգորդող պրոդյուսեր |
2016 | Արյամբ լացող տունը | The House That Wept Blood | պրոդյուսեր |
2016 | Անապատ | The Deserted | համապրոդյուսեր |
2017 | Սխտոր և վառոդ | Garlic & Gunpowder | զուգորդող արտադրող |
2017 | Մահվան տունը | Death House | զուգորդող պրոդյուսեր |
2018 | Հարուստ տղան, հարուստ աղջիկը | Rich Boy, Rich Girl | համապրոդյուսեր |
2019 | Խենթը | The Demented | զուգորդող պրոդյուսեր |
2020 | Ստեն տղամարսը | Stan the Man | զուգորդող պրոդյուսեր |
2020 | Выпивка, бабы и блэкджек | Booze, Broads and Blackjack | պրոդյուսեր |
2020 | Խորթ հայրը | The Step Daddy | զուգորդող պրոդյուսեր |
2020 | Առանձնահատուկը | The Special | զուգորդող պրոդյուսեր |
2020 | Ամիթիվիլլայի բերքը | The Amityville Harvest | համապրոդյուսեր |
2020 | Խոշոր անիծված առնետ | Big Freaking Rat | համապրոդյուսեր |
2020 | Ջո Բոբի ուրվականներով տունը | Joe Bob's Haunted Drive-In | համապրոդյուսեր |
2020 | Մռայլ ճամբար | Camp Twilight | համապրոդյուսեր |
Ստեղծագործությունների գնահատականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդոն Ստենվիկը իր «Մռայլ ճամբար» գրախոսության մեջ Ռոուզի մասին գրել է․«Ֆելիսա Ռոուզը, անկասկած, սարսափի ժանրում հիմնական դերակատարներից է։ «Մռայլ ճամբար»–ը հասցրել է նրան, որ հնարավորություն է տվել Ռոուզին ցույց տալու իր ֆո��ոգենիկ լինելը և ցուցադրել իր բնույթը։ Որպես համահեղինակ և համապրոդյուսեր Ռոուզը իրեն բարձրագույնս ցուցադրեց։ Ցուցադրական օրինակ է ֆիլմի կուլմինացիայում Ռոուզի պերճախոս մենախոսությունը»[18]։
«Women in Horror Month» ամսագրում Ռոուզի հետ հարցազրույցի տեքստը հրապարակել են որպես հարցազրույց «սարսափի ժանրի մեր ամենասիրելի կանանցից մեկի, ճիչի թագուհի և լեգենդ Ֆելիսա Ռոուզի հետ՝ դեռևս մանկուց սիրելի աստղ սարսափի ժանրում»։ Հարցազրույցի մեջ նաև ասվում է, որ այդքան սիրելի կուլտային դասական դարձած «Քնած ճամբար»–ից հետո «Ֆելիսա Ռոուզը դարձավ սարսափ ժանրի հաջողված դերասանուհի և ֆանատների սիրելին»[19]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Արարողության տարեթիվ | Կատեգորիա | Ստացող | Արդյունք | Ссылки |
---|---|---|---|---|---|
Action on Film | 2011 | Ակնառու կատարում | Դամերը Գեյսիի դեմ | Հաղթանակ | [20] |
FANtastic Horror Film Festival | 2016 | Լավագույն կարճամետրաժ կինոնկար | Կրամպուս՝ Սատանան վերադառնում է | Հաղթանակ | [21] |
Crimson Screen Horror Film Fest | 2016 | Սարսափների սրբապատկեր | Ֆելիսա Ռոուզ | Հաղթանակ | [22] |
GenreBlast Film Festival | 2017 | Լավագույն հրավիրված աստղ | Ընտանեկան արժեքներ | Առաջադրված | [23] |
An Anti-Hero Production Genre Fest | 2019 | Լավագույն անսամբլ սարսափի ժանրում | Լիլիթ | Հաղթանակ | [24] |
GenreBlast Film Festival | 2020 | Լավագույն դերասանական անսամբլ | Սպանել քրքջացողին | Առաջադրված | [25] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FELISSA ROSE Biography». www.angelfire.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «The Terror Trap: That Girl from Camp Arawak: An Interview with Felissa Rose». www.terrortrap.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 3,0 3,1 «Felissa Rose». IMDb. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Montalbano, 2010, էջ 45
- ↑ «Felissa Rose interview - "Angela" from SLEEPAWAY CAMP». www.iconsoffright.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Felissa Rose» (անգլերեն). Articlebio. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Краткий обзор на персону хоррора: Фелисса Роуз (Felissa Rose) | Фильмы ужасов - отзывы - рецензии - конкурсы - хоррор - слэшер - новинки кино - КЛУБ-КРИК». klubkrik.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Biography - Felissa Rose». web.archive.org. 2020 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «The Perfect House Media». web.archive.org. 2010 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Slayer: Repentless».
- ↑ SLAYER - You Against You (OFFICIAL MUSIC VIDEO)
- ↑ «The Last Drive-In with Joe Bob Briggs (TV Series 2018– ) - IMDb». Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Dr. Zaius (2020.04.20). «Interview: Legendary Horror Scream Queen Felissa Rose of 'Sleepaway Camp' Fame». Geeksofdoom (անգլերեն).
- ↑ «Camp Twilight (2020) - IMDb». Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Matt Grobar, Matt Grobar (2022 թ․ հոկտեմբերի 28). «Shelley Duvall Returns With Horror 'The Forest Hills', Her First Film In Two Decades – First Look». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «See Shelley Duvall on Set of 'The Forest Hills,' Her First Movie After 20 Years Away: 'A True Legend'». Peoplemag (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Caesar and Otto's Paranormal Halloween». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Film Review — "Camp Twilight"». Fearsome Queer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Women in Horror Spotlight: Felissa Rose». Morbidly Beautiful (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Action on Film International Film Festival, USA (2011) - IMDb
- ↑ FANtastic Horror Film Festival, San Diego (2016) - IMDb
- ↑ Crimson Screen Horror Film Fest (2016) - IMDb
- ↑ GenreBlast Film Festival (2017) - IMDb
- ↑ An Anti-Hero Production Genre Fest (2019) - IMDb
- ↑ GenreBlast Film Festival (2020) - IMDb
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dave Montalbano The Adventures of Cinema Dave in the Florida Motion Picture World. — Xlibris US, 2010. — 654 p. — ISBN 978-1450023962
- Մայիսի 23 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ