Jump to content

Դեղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆարմակոլոգիաից)
Ժամանակակից դեղագիտության հիմնադիրը համարվում է գերմանացի Օսվալդ Շմիդեբերգը

Ֆարմակոլոգիան (հին հունարեն՝ φάρμακον` ֆարմակոն` թույն (դեղ), λόγος` բառ, բան (-λογία` գիտություն)) բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է դեղերին և նրանց աղբյուրները, հատկությունները, քիմիական գործընթացներին, ազդեցություններին գործածությանը վերաբերող գիտություն է[1]։ Դեղագիտությունն ուսումնասիրում է դեղի ծագումը, էությունը, հատկությունները և բոլոր մակարդակներում ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա։ Այսինքն դեղամիջոցի ստեղծման ու կիրառման տեսական հիմքն է։ Համարվում է ինտեգրատիվ գիտություն, արմատներ ունի քիմիայում, կենսաքիմիայում, որոնք կապում է ֆիզիոլոգիայի հետ։

Ընդգրկում է ֆարմակոդինամիկան և ֆարմակոկինետիկան։ Առաջինն ուսումնասիրում է դեղի ազդեցությունը օրգանիզմի վրա, երկրորդը՝ հակառակը՝ դեղի կլանումից մինչև դուրսբերում։

Անցյալում ֆարմակոլոգիան ընդգրկում էր դեղանյութերի, դրանց ստացման աղբյուրների, դեղաձևերի տեխնոլոգիայի և բուժական օգտագործման վերաբերյալ եղած տեղեկությունները։ 19-րդ դարի 2-րդ կեսին այն դարձավ փորձառական գիտություն, և անջատվեցին դեղագործական գիտությունները[2]։

Դեղագիտությունը դեղագործությունը չէ, վերջինը դեղամիջոցի պատրաստման ու դուրսգրման գործունեությունն է։

  1. Stedman's Medical Dictionary. 2006 թ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  2. Դեղաբանություն. Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրություն. 1976 թ.