Jump to content

Ֆարմակոդինամիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղամիջոցների ազդեցության տեսակները ուսումնասիրում է ֆարմակոդինամիկան։ Դեղանյութերի ազդեցությունը օրգանիզմի վրա կենսաբանական բարդ պրոցես է, որը ազդում է օրգանիզմի ցանկացած կորի վրա։ Այս կամ այն չափով դեղանյութը անրադառնում է բոլոր օրգան համակարգերի վրա և կախված է մի շարք գործոններից՝

  • Հյուսվածքների տեղական ռեակցիայից,
  • Դեղանյութերի ազդեցությունը արյան հոսքի վրա,
  • Հյուսվածքների ձևաբանական կառուցվածքների և նրանց կենսաբանական պրոցեսնների առանձնահատկությունը։

Դեղանյութերի ազդեցությունը առանձին տարրերի վրա լինում է՝

Տեղանյութերի ազդեցություն – երբ դեղանյութը շփվում է մաշկի կամ լորձաթաղանթի մակերեսի հետ։ Այդ դեղանյութերը դրսևորում են ներմուծման տեղում՝ ցավի, ջերմության, այրոցի զքացում։ Այդ դեղանյութերն են՝ քսուքներ, մածուկներ, հեղուկ մածուկներ ( հատկապես յոդը )

Ռեզորբտիվ ( ներմուծական ) ազդեցութձուն – երբ դեղանյութը ներմուծում է արյան մեջ։

Ռեֆլեկտոր ազդեցություն – երբ դեղանյութը անցնում է ռեֆլեկտոր աղեղի զգացող ճանապարհով և առաջացնում է համապատասխան ռեակցիա։

Ընտրողական ազդեցություն ( սելեկցիա ) – գլխավոր ազդեցությունն է դեղանյութի հիմնականում բուժական տեսակետից, երբ դեղանյութը ազդում է 1 ռեցեպտրի վրա։

Դեղանյութի անմիջական ազդեցություն – որը օրգանների վրա ազդում է՝

  • ուղղակի
  • անուղղակի ձևով։

Հետադարձ ազդեցություն – երբ դեղանյութը ընկնելով օրգանիզմ, չի դրսևորում խոր փոփոխություններ և դեղանյութը իր ակտիվությունը կորցնում է։

Դեղանյութի ազդեցությունը ըստ ֆունկցիայի լինում է ընկճող և գոգուղ։ Դեղանյութի ազդեցությունը օրգան համակարգերի վրա կոչվում է ընկճող։ Իսկ օրգան համակարգերի ֆունկցիայի բարձրացումը կոչվում է գոգուղ, այս ժամանակ կարող է առաջանալ պարալիզ։