Jump to content

Ֆանի Արդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանի Արդան
Ծնվել էմարտի 22, 1949(1949-03-22)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրՍոմյուր[4][5][6]
ԿրթությունՔաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս և Պոլ Սեզանի համալսարան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, աուդիոգրքեր կարդացող, սցենարիստ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Dominique Leverd?
Համատեղ ապրող(ներ)Ֆրանսուա Տրյուֆո և Fabio Conversi?
Երեխա(ներ)Baladine Ardant Conversi?, Lumir Leverd? և Joséphine Truffaut?
Պարգևներ և մրցանակներ

Ֆանի Արդանը (ֆր.՝ Fanny Ardant, մարտի 22, 1949(1949-03-22)[1][2][3][…], Սոմյուր[4][5][6]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի։ 1976 թվականից ի վեր նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։

Կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանի Արդանը հեծելազորի սպայի զինվորական կցորդի դուստր է, հասակ է առել Մոնակոյում, որտեղ հոր դիրքը թույլ էր տալիս մոտ հարաբերությունների մեջ լինել արքայական ընտանիքի հետ։ Իշխանուհի Գրեյսին կատարած հաճախակի այցելություններով դրոշմված դաստիարակությունից հետո տեղափոխվել է Էքս-ան-Պրովանս՝ քաղաքագիտություն սովորելու։ Բայց հետզհետե տարվել է դերասանությամբ և դրամատիկական դասեր առնելուց հետո՝ 1974 թվականին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել Կոռնեյլի «Պոլիեկտես»-ի բեմադրության մեջ։ Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարևանուհիները» հեռուստադրաման։ Քիչ անց սկիզբ է առել նրա ծանոթությունը Ֆրանսուա Տրյուֆոյի հետ։ Այդ ծանոթությունը հանգեցրեց «Հարևանուհին» և «Կիրակին շուտ գար» երկուստեք հոյակապ գործերին և սիրային կապի, որը շարունակվեց մինչև Տրյուֆոյի մահը 1984 թվականին և ծնունդ տվեց նրանց դստերը՝ Ժոզեֆինին։ «Հարևանուհու» համար Արդանը 1982 թվականին լավագույն դերասանուհի անվանակարգով առաջին անգամ ներկայացվեց «Սեզար» մրցանակի, իսկ 1984 թվականին մեկ անգամ ևս ներկայացվեց «Կիրակին շուտ գար» ֆիլմի համար։ Ի սկզբանե նրան համբավ էր բերել թարմ գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացքում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը։ Նրա կարիերան շարունակեց ծաղկել նաև Տրյուֆոյի մահից հետո, և Արդանն իր վարկն ամրապնդեց լուրջ, կրքոտ դերերով մի շարք դրամատիկ կինոնկարներում։ Առանձնապես տպավորիչ են նրա դերակատարումները «Սվանի սերը» (1984), «Գնդապետ Շաբեր» (1994), «Զվարճալին» (1996) ֆիլմերում, որտեղ հրաշալիորեն կերպարանափոխվել է՝ մարմնավորելով թունոտ ու հակակրելի ազնվականուհի տիկին Դը Բլայակին, ինչպես նաև Գաբրիել Ագիոնի «Իրիկնային հագուստ» անվայել կատակերգության մեջ, որտեղ Արդանի անսպասելի կոմիկական մարմնավորումը նրան արժանացրեց «Սեզարի» որպես լավագույն դերասանուհու։ Արդանը շարունակել է նաև իր բեմական կարիերան Ստրինդբերգի «Օրիորդ Ժյուլի»-ի, Մոլիերի «Դոն Ժուան»-ի բեմադրություններում և Ռոման Պոլանսկու՝ մեծ գովեստներ վաստակած «Վարպետության դաս» ներկայացման մեջ (1997), ուր հանդես է եկել օպերային աստղ Մարիա Կալլասի դերում։ Տիրապետելով անգլերենին և իտալերենին՝ նա գլխավոր դերեր է խաղացել նաև մի քանի հոլիվուդյան, բրիտանական և իտալական ֆիլմերում։ Արդանի վերջին անգլիալեզու կինոնկարը Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Ընդմիշտ Կալլաս»-ն է, որտեղ նա դարձյալ մարմնավորել է Կալլասին։ 2003 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում Ֆանի Արդանին Ստանիսլավսկու անվան մրցանակ շնորհվեց՝ ակնառու ստեղծագործական վաստակի և Ստանիսլավսկու դպրոցի սկզբունքներին նվիրված լինելու համար։ 2009 թվականին նա իր սցենարով նկարահանեց «Մոխիր և արյուն» ֆիլմը։ Ֆանին դասական երաժշտություն և գրականություն է սիրում, երեք դուստր ունի՝ Ժոզեֆինը, Լյումիրը և Բալադինը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանի Արդանը «Ողջույն, ցտեսություն» ֆիլմի նկարահանման ժամանակ
Ֆանի Արդանը 2009 թ. Կաննի կինոփառատոնի բացմանը
Ֆանի Արդանը 2009 թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ
Ֆանի Արդանը 2004 թ. «Սեզար» մրցանակաբաշխությանը
Ֆիլմերը
Տարի Անուն Հայերեն անուն Տեղեկություն
2011 Interno giorno Տաղավարային նկարահանումների օր
2010 You Never Left Դու երբեք չես հեռացել կարճամետրաժ
2010 Chimères absentes Բացակա երազանքներ կարճամետրաժ
2010 Shéhérazade et le délice casher Շահրեզադեն և կոշերային հաճույքը կարճամետրաժ
2009 Trésor Գանձ
2009 Visage Դեմքը
2008 Hello Goodbye Ողջույն, ցտեսություն
2008 Il divo Աստղը
2007 L'ora di punta Դատավարությունն սկսվեց
2007 Ha-Sodot Գաղտնիքներ
2007 Roman de gare Կայարանային սիրավեպ
2006 Paris, je t'aime Փարիզ, ես քեզ սիրում եմ «Պիգալ հրապարակ» մաս
2004 El año del diluvio Ջրհեղեղի տարին
2004 L'odore del sangue Արյան հոտը
2003 Sarah Սառա հեռուստաֆիլմ
2002 Callas Forever Ընդմիշտ Կալլաս
2002 8 femmes Ութ կին
2001 Change moi ma vie Փոխիր իմ կյանքը
2001 Sin noticias de Dios Աստծուց լուր չկա
2000 Le libertin Անառակը
1999 Le fils du Français Ֆրանսիացու որդին
1999 La débandade Փախուստ
1999 Balzac Բալզակ։ Կրքոտ կյանք հեռուստաֆիլմ
1999 Augustin, roi du Kung-fu Կունֆուի արքա Օգյուստենը
1998 Elizabeth Եղիսաբեթ
1998 La cena Ճաշը
1996 A hetedik szoba Յոթերորդ սենյակը
1996 Ridicule Զվարճալին
1996 Désiré Դեզիրե
1996 Pédale douce Իրիկնային հագուստ
1995 Sabrina Սաբրինա
1995 Al di là delle nuvole Ամպերից այն կողմ
1995 Les cent et une nuits de Simon Cinéma Սիմոն Սինեմայի հարյուր ու մեկ գիշերը
1994 Colonel Chabert Գնդապետ Շաբեր
1993 Amok Ամոկ
1991 La femme du déserteur Դասալիքի կինը
1991 Rien que des mensonges Կեղծիքներից բացի ուրիշ ոչինչ
1991 Afraid of the Dark Մթից վախեցած
1991 Jeux d'hiver Ձմեռային խաղեր կարճամետրաժ
1990 Aventure de Catherine C. Կատրին Կ.-ի արկածը
1989 Australia Ավստրալիա
1989 Pleure pas my love Մի լա, իմ սեր
1989 La grande cabriole Մեծ շրջադարձ փոքր հեռուստասերիալ
1988 Paura e amore Վախ և սեր
1988 Piazza Navona Նավոնա հրապարակ հեռուստասերիալ՝ «Առասպելական Ջանլուկան» մասը
1988 Médecins des hommes Տղամարդկանց բժիշկները հեռուստասերիալ
1988 L'altro enigma Այլ գաղտնիք հեռուստաֆիլմ
1987 La famiglia Ընտանիքը
1986 Mélo Մելո
1986 Le paltoquet Ոչնչությունը
1986 Conseil de famille Ընտանեկան խորհուրդ
1985 L'été prochain Անցյալ ամառ
1985 Les enragés Մոլեգնածները
1984 L'amour à mort Սեր մինչև մահ
1984 Mademoiselle Julie Օրիորդ Ժյուլի հեռուստաֆիլմ
1984 Desiderio Ցանկություն
1984 Un amour de Swann Սվանի սերը
1983 Benvenuta Բենվենուտա
1983 Vivement dimanche! Գաղտնաբար ձեր
1983 Life Is a Bed of Roses Կյանքը վարդերով պատված անկողին է
1982 Le chef de famille Տան գլխավորը փոքր հեռուստասերիալ
1981 La femme d'à côté Հարևանուհին
1981 Les bons bourgeois Լավ բուրժուաները հեռուստաֆիլմ
1981 Bolero Բոլերո
1981 Les uns et les autres Ոմանք և մյուսները փոքր հեռուստասերիալ
1981 Le roman du samedi։ Mémoires de deux jeunes mariées Շաբաթօրյա սիրավեպ։ Նորապսակների հուշերը հեռուստաֆիլմ
1981 The Fall of the House of Usher Աշերների տան անկումը հեռուստաֆիլմ
1979 Les dames de la côte Հարևանուհիները փոքր հեռուստասերիալ
1979 Ego Էգո հեռուստաֆիլմ
1979 Cinéma 16 Կինո 16 «Մուսան և տիրամայրը» մասը
1979 The Dogs Շները
1978 Le mutant Մուտանտը փոքր հեռուստասերիալ
1976 Marie, the Doll Տիկնիկ Մարին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Արդան» հոդվածին։