Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթ
Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթ | |
---|---|
Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթի շենքը | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | ժողովրդական |
Գործունեություն | 1939 |
Պարգևներ | |
Կայք | gaant.ru |
Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթ (ռուս.՝ Государственный академический ансамбль народного танца им. Файзи Гаскарова, ГААНТ), ժողովրդական պարերի մասնագիտական համույթ Բաշկորտոստանում։
Միակ երաժշտական թիմն է, որ արժանացել է Սալավատ Յուլաևի անվան մրցանակի «բաշկորական մասնագիտական պարարվեստում բարձր կատարողական արվեստի զարգա��ման և առաջխաղացման մեծ ավանդի համար»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական կոլեկտիվը ձևավորվել է 1936-1938 թվականներին Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզի միացյալ թատրոնների երաժշտա-էստրադային բյուրոյին կից, բաշկորական թատերական ուսումնարանի բալետի բաժնի և սիրողական բալետի ուսանողներից։ 1938 թվականին վերակազմավորվել է որպես Բաշկորտոստանի պետական ֆիլհարմոնիային կից Բաշկորտոստանի երգի, պարի և երաժշտության համույթ։ 1939 թվականի մարտի 11-ին Իգոր Մոիսեևի ուսանող Ֆայզի Գասկարովը դարձել է համույթի գեղարվեստական ղեկավար և սկսում է ձևավորել կոլեկտիվը։
1940 թվականին առանձնացել է Բաշկորտոստանի պետական ազգագրական պարի համույթը։ 1940 թվականի ամռանը համույթը կատարել է իր առաջին շրջագայությունը Բաշկորտոստանում։ 1941 թվականի սկզբին պատրաստվել է Մոսկվայում կայանալիք Բաշկորական գրականության և արվեստի տասնամյակին։ 1955 թվականին Մոսկվայում Բաշկորական գրականության և արվեստի տասնամյակին մասնակցելուց հետո համույթը ձեռք է բերել համամիութենական հեղինակություն։
1988 թվականին ստեղծագործական կոլեկտիվը կոչվել է Ֆայզի Գասկարովի անունով։
1991 թվականին համույթն առանձնացել է ֆիլհարմոնիայից և ձեռք բերել իրավաբանական անձի կարգավիճակ ներկայիս անվանումով։ 1994 թվականին միաժամանակ հանդես է եկել երկու արտասահմանյան շրջագայությամբ Միացյալ Նահանգներում և Թուրքիայում։
1996 թվականի դեկտեմբերին ՌԴ մշակույթի նախարարության կողմից ստացել է «ակադեմիական» կոչում։
2007 թվականին Ֆայզի Գասկարովի անվան համույթը ձեռք է բերել իր սեփական տարածքը։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալավատ Յուլաևի անվան մրցանակ
- Գ. Սալյամի անվան մրցանակ (1978)
- 1994 թվականին համույթն արժանացել է «Աստղեր աշխարհում» փառատոնի բրոնզե մրցանակի (Թուրքիա)
- 2005 թվականի դեկտեմբերին «Известия» ռուսական թերթի կողմից Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթն արժանացել է «Հայտնիություն» մրցանակի
- 2013 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում համույթը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հինգ մայրցամաքներ» ոսկե մեդալով և «Խաղաղության դեսպան» դիպլոմով[1]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Багуманов А. И., Фаизова Ф. А. Государственный академический ансамбль народного танца РБ имени Г. Ф. Гаскарова//Лауреаты премии имени Салавата Юлаева. - Уфа։ Китап, 1999. 272 с. - С. 168-171.
- Хайруллин Р. Башкирский государственный ансамбль народного танца. Уфа, 1966.
- Саитов С. Башкирская государственная филармония. М.-Л., 1969.
- Башкирский государственный ансамбль народного танца։ Альбом. Текст Е. Варламовой. Сост. А. Фахрутдинов. Уфа, 1978.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Информация из Официального сайта Министерства культуры РФ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.