Jump to content

Ֆաբլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy Note-ի շարք, որոնք համարվում են ֆաբլեթ

Ֆաբլեթ, (անգլ.՝ phablet phone հեռախոս բառից[1] և tablet պլանշետ բառից[2]), սմարթֆոն, որի չափը գտնվում է սմարթֆոնի և պլանշետի չափերի մեջտեղում՝ 5,7-6,0 դյույմ անկյունագծից մինչև 6,9 և ունի 135 մմ բարակություն[3]։ Ինչպես նաև հայտնի է իր ոչ պաշտոնական՝ «պլաֆոն» անունով։

«Ֆաբլեթ» բառը փոխառություն է՝ բարդ բառ, որը կազմված է phone՝ հեռախոս և tablet՝ պլանշետ բառերից։

Տարվեր ժամանականերում թողարկվել են սարքեր, որոնք PC Magazine-ի կողմից հիշատակվում են ինչպես ֆաբլեթների նախկին տարբերակներ․

  • 1993 AT&T EO 440, «առաջին իրական ֆաբլեթի» տարբերակ[4], որը իրենից ներկայացնում էր սովորական պալնշետ ներքին տեղադրված բջջային մոդուլով տվյալների փոխանցման համար։
  • 2007 HTC Advantage, (էկրան՝ 5,0 դյույմ)
  • 2009 Verizon Hub, (էկրան՝ 7,0 դյույմ)
  • 2010 Dell Streak, (էկրան՝ 5,0 դյույմ)

2011 թվականից հետո մի անգամից թողարկվեցին մի քանի նմանատիպ սարքեր․

2011 թվականի հոկտեմբերի 26-ին հարավկորեական LG Electronics ընկերությունը հայտ ներկայացրեց phablet բառի գրանցման համար, որպես առանձին վաճառքային ապրանքանիշ։ Հայտը ընդունվեց միայն 2013 թվականի փետրվարին[5]։

Համացանցում ֆաբլեթ բառը ավելի հաճախ սկսվեց օգտագործվել, երբ Engadget հրատարակությունը և ��ոյթերսը հայտարարեցին, որ 2013 թվականը լինելու է ֆաբլեթների տարի[6][7]։

2014 թվականին հայտնվեցին ֆաբլեթների բազմաթիվ մոդելներ, և Flurry ընկերության գնահատականով բջջային սարքերի շրջանում դրանք կազմում էին 10 %[8]։

Սարքերի օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ֆաբլեթներից են[9]՝

Սմարթֆոններ արտադրող ընկերությունների մեծ մասը նաև արտադրում են ֆաբլեթներ։ Վերջին ընկերություններից մեկը դարձավ Apple-ը, 2014 թվականին թողարկելով իր iPhone 6 Plus (5.5)[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. phablet Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, oxforddictionaries.com (անգլ.)
  2. tablet, multitran.ru (ռուս.)
  3. Deloitte. Phablets are not a phad Արխիվացված 2014-10-06 Wayback Machine(անգլ.)
  4. Segan, Sasha (13.02.2013). «Enter the Phablet: A History of Phone-Tablet Hybrids». PC Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.(անգլ.)
  5. «PHABLET - Reviews & Brand Information - LG Electronics Inc. Seoul 150-721, - Serial Number: 85456668». 26.10.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.(անգլ.)
  6. «The Rise of the Ever-Expanding Smartphone Screen» (PDF). Engadget, Distro Issue 79, p. 50, Jon Fingus. 22.02.2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.(անգլ.)
  7. Wagstaff, Jeremy; Yee, Lee Chyen (07.01.2013), Handset makers scurry to join Year of the Phablet, Reuters, Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին, Վերցված է 2020-03-11-ին{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  8. Կաղապար:Cite «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.(անգլ.)
  9. techradar.phones: The 10 best phablets in the world today(անգլ.)
  10. «Apple reveals iPhone 6 Plus with 5.5-inch screen, starts at $299 (hands-on)». CNET. 9.09.2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. «The larger iPhone is basically a phablet, or phone-tablet, like other big phones such as the 5.7-inch Samsung Galaxy Note 4.»(անգլ.)