Օրհուսի կոնվենցիա
Օրհուսի կոնվենցիա, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոնվենցիա` «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության վերաբերյալ»[1][2]։
Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է 16 երկրի ստորագրություն։ Այդ գործընթացը տևել է երեք տարի։ Կոնվենցիան ստորագրել են 38 երկիր Դանիայի Օրհուս քաղաքում, 1998 թվականի հունիսի 25-ին, «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար»` եվրոպական երկրների շրջակա միջավայրի նախարարների 4-րդ խորհրդաժողովի գործընթացի շրջանակում։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը, նրա առողջության և բարեկեցության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, տեղեկատվության մատչելիությանը, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությանը և շրջակա միջավայրի հարցերում արդարադատության մատչելիությանը։
Յուրաքանչյուր կողմ պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական, կարգավորող միջոցներ ՝ Կոնվենցիայի դրույթների իրականացման համար հստակ, բաց և համաձայնեցված կառույց ստեղծելու և այն պահպանելու համար։
Յուրաքանչյուր կողմ երկիր (որը ստորագրել է կոնվենցիան) պարտավորվում է.
- ընդունել անհրաժեշտ օրենսդրական կանոնակարգերի ստեղծում և պահպանում
- տեղեկատվության հասանելիություն
- մուտքի ազատություն (պարտադիր անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում ըստ պահանջի, որը պահանջում է հիմնավորումներ)
- հասարակությանը ակտիվ իրազեկում, համացանցի միջոցով շրջակա միջավայրի վիճակի մասին հասարակությանը հաշվետվություն ներկայացնել
- տեղեկատվություն տրամադրելուց առաջ հասարակության կողմից դրա նկատմամբ հետաքրքրությունը հաշվի առնելու անհրաժեշտություն
- անհապաղ տեղեկացնել մարդու առողջությանը և/կամ շրջակա միջավայրին վնաս հասցնող երևույթների մասին։
Տեղեկատվության հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- հասանելիության ազատություն (հիմնավորում չպահանջող անհրաժեշտ տեղեկատվության պարտադիր տրամադրում)
- ապահովել հանրության ակտիվ տեղեկատվությունը` ինտերնետի միջոցով, շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ զեկույցներ հրապարակելով
- նախքան տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը անհրաժեշտ է հաշվի առնել դրա նկատմամբ հասարակության հետաքրքրության մակարդակը
- հասցեագրված մարմինները իրենց ուղղված հարցման վերաբերյալ տեղեկություն չունենալու դեպքում պետք է ուղղորդեն այն մարմիններին, որոնք ի վիճակի են բավարարել հարցումը
- անհապաղ տեղեկացնել հասարակությանը մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի համար հնարավոր վտանգի դեպքում։
Տեղեկատվություն չտրամադրելու պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնապահպանական տեղեկատվություն տրամադրել հրաժարվելու պատճառ կարող է լինել միայն, եթե այդ տեղեկատվությունը ազդում է.
- պետական մարմինների աշխատանքի գաղտնիությանը
- միջազգային հարաբերությունների` ազգային պաշտպանության կամ ազգային անվտանգության վրա
- արդարադատության իրականացման` արդար դատաքննության դիմելու անհատների հնարավորության կամ պետական մարմինների ՝ քրեական կամ կարգապահական քննություններ անցկացնելու ունակության վրա
- առևտրային և արդյունաբերական տեղեկատվության գաղտնիության վրա
- մտավոր սեփականության իրավունքների վրա
- անձնական տվյալների գաղտնիության վրա
- երրորդ` հայցվող տեղեկատվությունը տրամադրող կողմի շահերի վրա
- շրջակա միջավայրի վրա, որի հետ կապված են այս տեղեկատվությունը (հազվագյուտ տեսակների բուծման վայրեր)։
Հետաքրքրված հասարակությունը ժամանակին և հասկանալի ձևով տեղեկացվում է շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ որոշումների կայացման առաջին իսկ փուլում։
Ընդհանուր դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրաքանչյուր կողմ ընդունում է անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ միջոցներ, ներառյալ միջոցներ` ուղղված սույն կոնվենցիայի տեղեկատվության մատչելիության, հասարակայնության մասնակցության, արդարադատության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը, ինչպես նաև պատշաճ միջոցներ ուղղված այդ դրույթների կիրառման ապահովմանը` Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի նպատակով` հստակ, թափանցիկ և համաձայնեցված դաշտ ձևավորելու համար։
- Յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի ապահովել, որպեսզի պաշտոնատար անձինք և պետական մարմինները շրջակա միջավայրին առնչվող հարցերով ցուցաբերեն աջակցություն հասարակայնությանը և ուղղորդեն նրան տեղեկատվության մատչելիության հարցում, աջակցեն նրան որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության իրականացմանը մասնակցելու գործում։
- Յուրաքանչյուր կողմ նպաստում է էկոլոգիական կրթությանը և շրջակա միջավայրի հիմնահարցերի կապակցությամբ հասարակայնության իրազեկության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին մասնակցության և արդարադատության մատչելիության վերաբերյալ։
- Յուրաքանչյուր կողմ պետք է ապահովի շրջակա միջավայրի պահպանությանը նպաստող միությունների, կազմակերպությունների կամ խմբերի պատշաճ ճանաչումը և ցուցաբերի համապատասխան աջակցություն վերջիններիս, և ապահովի իր ազգային իրավական համակարգի համապատասխանությունը սույն պարտավորությանը։
- Կոնվենցիայի դրույթները չեն սահամանափակում որևէ երկրի իրավունքը շարունակել իրագործել կամ ձեռք բերել շրջակա միջավայրին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկատվության ավելի լայն մատչելիություն, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության ավելի ակտիվ մասնակցութուն և արդարադատության ավելի լայն մատչելիություն նախատեսող միջոցներ, քան դա նախատեսված է սույն Կոնվենցիայով։
- Կոնվենցիան չի կարող նախատեսել շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության գոյություն ունեցող իրավունքների որևէ սահամանափակում։
- Յուրաքանչյուր երկիր աջակցում է սույն Կոնվենցիայի սկզբունքների կիրառմանը շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումների ընդունման միջազգային գործընթացներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
- Յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի, որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնող անձինք չենթարկվեն պատժի, հետապնդման կամ հալածանքի՝ անկախ նրանց ներգրավվածության ձևից։
- Կոնվենցիայի համապատասխան դրույթների շրջանակներում հասարակայնությունն ունի շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու և արդարադատության մատչելիության իրավունք՝ անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելիությունից կամ բնակության վայրից, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անկախ նրա գրանցման կամ գործունեության հիմնական վայրից։
Օրհուսի կոնվենցիային մասնակից երկրներն են․
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան
- Ադրբեջան
- Ալբանիա
- Ավստրիա
- Բելառուս
- Բելգիա
- Բուլղարիա
- Հունգարիա
- Վրաստան
- Գերմանիա
- Հունաստան
- Դանիա
- Իտալիա
- Իսպանիա
- Մակեդոնիա
- Ղազախստան
- Ղրղզստան
- Կիպրոս
- Լատվիա
- Լիտվա
- Լիխտենշտայն
- Լյուքսեմբուրգ
- Մալթա
- Մոնակո
- Նիդերլանդներ
- Նորվեգիա
- Լեհաստան
- Պորտուգալիա
- Մոլդովա
- Սլովենիա
- Ռումինիա
- Տաջիկստան
- Թուրքմենստան
- Ուկրաինա
- Ֆինլանդիա
- Ֆրանսիա
- Էստոնիա
- Խորվաթիա
- Չեխիա
- Իսլանդիա
- Իռլանդիա
- Շվեդիա
- Շվեյցարիա
- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Окружающая среда для Европы Орхус, Дания 23 — 25 июня 1998 года
- ↑ «ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNECE Aarhus Convention website (անգլ.)
- UNECE Aarhus Convention Clearinghouse website (անգլ.)
- Օրհուսի կոնվենցիա(չաշխատող հղում) (հայ.)
- Текст Орхусской конвенции
- Текст конвенции о доступе к информации, участии общественности в процессе принятия решений и доступе к правосудию по вопросам, касающимся окружающей среды (ռուս.)
- Оценка воздействия на окружающую среду (ОВОС) Արխիվացված 2006-06-30 Wayback Machine
- Список заявлений общественности в Комитет по соблюдению Орхусской конвенции.
- «GREEN SALVATION HERALD 2011» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Опыт Экологического общества «Зеленое спасение» по применению положений Орхусской конвенции в судах, 25.05.2009 Արխիվացված 2017-05-25 Wayback Machine
- РЕШЕНИЕ III/6c. Соблюдение Казахстаном своих обязательств по конвенции (11-13 июня 2008 года, Рига). Արխիվացված 2016-04-04 Wayback Machine
- «К Третьему совещанию сторон Орхусской конвенции» Արխիվացված 2016-04-04 Wayback Machine
- Соблюдение Казахстаном своих обязательств по Орхусской конвенции. Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
- Как готовился национальный доклад Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- РЕШЕНИЕ II/5а. Соблюдение Казахстаном своих обязательств по Орхусской конвенции
- Пособие по доступу к правосудию к Орхусской конвенции. Արխիվացված 2009-05-23 Wayback Machine
- Форум Орхусского центра Республики Казахстан(չաշխատող հղում)
- Сборник нормативных правовых актов в области охраны окружающей среды Кыргызской Республики Արխիվացված 2011-11-20 Wayback Machine
- Сайт по реализации Орхусской конвенции в Кыргызской Республик�� Արխիվացված 2011-11-20 Wayback Machine