Օրեր (ամսագիր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագիր | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն, չեխերեն, անգլերեն |
Հիմնադրվել է | սեպտեմբեր 1999 |
Հրատարակիչ | Կովկաս-Արևելյան Եվրոպա լրատվական կենտրոն |
Երկիր | Չեխիա |
Հրատարակության պատմություն | 1999 թ., սեպտեմբերից |
Հաճախականություն | Երկամսյա |
Կայք | orer.eu |
«Օրեր» եվրոպական անկախ ամսագիր՝ լույս է տեսնում Պրահայում 1999 թվականի սեպտեմբերից։ Հրատարակիչը ոչ կառավարական Կովկաս-Արևելյան Եվրոպա լրատվական կենտրոնն է՝ Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ։ Երկամսյա պարբերականը հայաստանյան իրադարձություններից զատ, լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլև անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական ու համայնքային կյանքին:
«Օրեր»–ը մեծ տեղ է հատկացնում Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերին, տնտեսական համատեղ ծրագրերին։ Լայնորեն լուսաբանվում են հայ-չեխական բոլոր ձեռնարկները, հարցազրույցներ ու հոդվածներ են տպագրվում Չեխիայի նշանավոր մարդկանց, կառավարության անդամների ու հասարակական գործիչների հետ։
Արվեստին նվիրված էջերը ներկայացնում են Հայաստանում և Եվրոպայում տեղի ունեցող կարևոր մշակութային միջոցառումները, նոր լույս տեսած գրքերը, հայ և օտար նկարիչներին, երաժիշտներին, գրողներին։ Մարզական էջերում հոդվածներ են տպագրվում հաջողությունների հասած հայ մարզիկների մասին։
«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տարածվում է 25 երկրներում՝ Չեխիայի Հանրապետությունում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Նիդեռլանդներում, Բելգիայում և այլն։