Jump to content

Օտվոցկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օտվոցկ
լեհ.՝ Otwock
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքOtwock County?
Հիմնադրված է1877 թ.
Մակերես47,33 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Բնակչություն44 524 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Փոստային դասիչ05-400–05-402
Ավտոմոբիլային կոդWOT
Պաշտոնական կայքotwock.pl
Օտվոցկ (Լեհաստան)##
Օտվոցկ (Լեհաստան)

Օտվոցկ (լեհ.՝ Otwock), քաղաք Լեհաստանում։ Նույնանուն շրջանի (պովիատի) վարչական կենտրոնն է Մազովեցյան վոևոդությունում։ Մտնում է Վարշավայի ագլոմերացիայի մեջ։ Զբաղեցնում է 47,31 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 44.873[2][3], խտությունը՝ 948,5 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Օտվոցկում է գտնվում Լեհաստանի միակ գիտահետազոտական միջուկային ռեակտորը՝ «Մարիա»-ն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտվոցկը գտնվում է Մազովեցյան վոևոդության կենտրոնական մասում, Վարշավայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Վիսլայի աջակողմյա վտակ Սվիդերի ձախ ափին, Վիսլայի միջին հոսանքի գետահովտի և Գարվոլինյան դաշտավայրի սահմանագծին։ Վիսլա գետը ծառայում է որպես քաղաքի բնական սահմանագիծ արևմուտքում[4]։

Պատմական փաստաթղթերում Օտվոցկը առաջին անգամ հիշատակվել է 15-րդ դարում՝ Otwosko տեղանվանաձևով։ Պահպանվել է միջնադարում այստեղ կառուցված ամրոցը։ 1877 թվականին բնակավայրը երկաթուղով կապվել է Վարշավայի, Մլավայի, Լյուբլինի, Խելմնոյի հետ, և դա նոր թափ է հաղորդել նրա զարգացմանը։ Այստեղ կառուցվել են մի շարք առողջարաններ, ուր այցելել են նաև նշանավոր մարդիկ, այդ թվում՝ Յուզեֆ Պիլսուդսկին, Վլադիսլավ Ռեյմոնտը, որը Նոբելյան մրցանակի արժանացած իր Chłopi վեպը այստեղ է գրել։

Օտվոցկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1916 թվականին[5]։ 1936 թվականին Վարշավա-Օտվոցկ գիծը դարձել է Լեհաստանում առաջինը էլեկտրիֆիկացված երկաթուղին։

2-րդ աշխարհամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեաների ժամանակավոր հավաքավայրը Օտվոցկի երկաթուղային կայարանի մոտ 1942 թվականի օգոստոսի 19-ին

Լեհաստանը նվաճած գերմանացի ֆաշիստները Օտվոցկում 1939 թվականի դեկտեմբերին հրեական գետտո են հիմնել; Բացի այդ, քաղաքի հոգեբուժական Zofiówka առողջարանում իրականացրել են Action T4 գործողությունը՝ բուժվող հոգեկան հիվանդների էֆթանազիայով[6][7]։ Գետտոն լուծարվել է 1942 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբերի 19-ը ընկած ժամանակամիջոցում, երբ շրջակա բնակավայրերի 12.000–15.000 հրեա բնակչության 75%-ին՝ շուրջ 8.000 մարդու նացիստները խումբ-խումբ կուտակել են Օտվոցկում ստեղծված ժամանակավոր հավաքավայրում և ապրանքատար վագոններով տեղափոխել Տրեբլինկայի ու Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նրանց բոլորին տանջամահ են արել[8]։ Մնացած հրեաներին խումբ-խումբ գնդակահարել են Ռեյմոնտա փողոցում[9]։

Օտվոցկը հայրենի քաղաքն է Իրենա Սենդլերի (1910 – 2008) և Քրիստինա Դանկոյի, ովքեր հազարավոր հրեա մանուկներ են մահից փրկել հոլոքոստի տարիներին (նրանք երկուսն էլ իսրայելական Yad Vashem-ի կողմից արժանացել են «Արդարամիտներ աշխարհի ժողովուրդների մեջ» տիտղոսի)։ Ֆաշիստական լծից Լեհաստանի ազատագրումից հետո Օտվոցկում հիմնվել է հոլոքոստից փրկված երեխաների մանկատուն[10]։ Ծնունդով Օտվոցկից էր նաև հրեական գետտոյի վերակացու պոլիցայ Ցալեկ Պերեխոդնիկը, ով հետագայում դարձել է գրող, գրել Bin ich ein Mörder? Das Testament eines jüdischen Ghetto-Polizisten («Մարդասպա՝ն եմ ես. գետտոյի հրեա պոլիցայի կտակարանը») գիրքը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտվոցկը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[14] [15].

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իրենա Սենդլեր (լեհ.՝ Irena Stanisława Sendlerowa,օրիորդական ազգանունը՝ Կժիժանովսկա լեհ.՝ Krzyżanowska; 1910—2008) — հակաֆաշիստական ընդհատակհա շարժման ակտիվիստուհի, արժանացել է «Արդարամիտ՝ աշխարհի ժողովուրդների մեջ» տիտղոսի հոլոքոստի ժամանակ շուրջ 2500 հրեա երեխաների փրկելու համար[16]
  • Կարոլ Օլպինսկի (լեհ.՝ Karol Mieczysław Olpiński; 1876—1944) — լեհ իրավագետ, պետական, քաղաքական գործիչ, տերնոպոլյան առաջին վոևոդա, մահացել է նախկին Սվիդեր բնակավայրում (լեհ.՝ Świder)[17],, որը ներկայումս ընդգրկված է Օտվոցկի սահմաններում
  • Սլավա Պշիբիլսկա (լեհ.՝ Sława Przybylska; 1931) — լեհ էստրադային երգչուհի, ապրում է Օտվոցկում[18].
  • Մարեկ Յարոշևսկի (* 1944), լեհ գերմանագետ, գրակ��նագետ
  • Աննա Գրոձկա (* 1954), լեհ հասարակական-քաղաքական գործիչ
  • Ցալեկ Պերեխոդնիկ (1916–1944), հրեա պոլիցայ Օտվոցկի գետտոյում։ Հեղինակել է Bin ich ein Mörder? Das Testament eines jüdischen Ghetto-Polizisten[19] գիրքը
  • Պավել Վիպիխ (լեհ.՝ Paweł Wypych; 1968—2010) — լեհ պաշտոնյա, որ զոհվել է Սմոլենսկի մերձակայքում նախագահական Ту-154 ինքնաթիռի կործանման ժամանակ[20]
  • Ուրշուլա Կելան (լեհ.՝ Urszula Kielan, 1960) — լեհ թեթևաթլետուհի, բարձրացատկորդուհի, 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[21]
  • Լեոն Շատցշնայդեր (լեհ.՝ Leon Szatzsznajder; 1881—1972) — գերմանական ծագմամբ լեհ գեղանկարիչ[22]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Otwock, in: Guy Miron (Hrsg.): The Yad Vashem encyclopedia of the ghettos during the Holocaust. Jerusalem : Yad Vashem, 2009 ISBN 978-965-308-345-5, S. 564–566
  • Paweł Ajdacki, Przedmoście Warszawa, PTTK Oddział Otwock, Otwock 2007.
  • Paweł Ajdacki, Jacek Kałuszko, Otwock i okolice, Rewasz, Pruszków 2006.
  • Paweł Ajdacki, Zbigniew Wiliński, Miejsca Pamięci Narodowej. Otwocka, Mazowieckiego PK i okolic, PTTK Oddział Otwock, Otwock 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071412917021-0921237?var-id=1639616&format=jsonapi
  2. https://www.polskawliczbach.pl/Otwock |titulo=Otwock (Mazóvia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-03-23 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
  3. https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-03-23 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
  4. Otwock — miasto z dobrym klimatem. (լեհ.)
  5. Turystyczny Otwock. (լեհ.)
  6. The statistical data compiled on the basis of "Glossary of 2,077 Jewish towns in Poland" Արխիվացված 8 Փետրվար 2016 Wayback Machine by Virtual Shtetl Museum of the History of the Polish Jews  (en), as well as "Getta Żydowskie," by Gedeon,  (pl) and "Ghetto List" by Michael Peters at www.deathcamps.org/occupation/ghettolist.htm  (en). Accessed 12 July 2011.
  7. "The War Against The Jews." The Holocaust Chronicle, 2009. Chicago, Il. Accessed 21 June 2011.
  8. Sabina Bauman, "Czwarty marsz" (The Fourth March of the Living) Արխիվացված 7 Հոկտեմբեր 2011 Wayback Machine Linia otwocka 26 September 2005.
  9. Społeczny Komitet Pamięci Żydów Otwockich i Karczewskich - działania w latach 2002-2007 Արխիվացված 2018-10-30 Wayback Machine Sekcja terenowa Polskiej Rady Chrześcijan i Żydów (Otwock Branch of Poland’s Advisory of Christians and Jews Արխիվացված 9 Հունիս 2009 Wayback Machine); Zbigniew Nosowski, President.  (pl)
  10. A Time to Heal: The Story of the Children's Home in Otwock an online exhibition by Yad Vashem
  11. «Miasta bliźniacze». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. Podpisanie aktu partnerstwa.
  13. Podpisanie aktu partnerstwa z Szumskiem.
  14. GUS. [[[:Կաղապար:Pl-census2011-econ-groups-url]] «Ludność w miejscowościach statystycznych według ekonomicznych grup wieku. Stan w dniu 31.03.2011 r.»] [Населення статистичних місцевостей за економічними групами віку. Стан на 31.03.2011]. Վերցված է 12 серпня 2018-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. http://stat.gov.pl/metainformacje/slownik-pojec/pojecia-stosowane-w-statystyce-publicznej/861,pojecie.html |title=Pojęcia stosowane w statystyce publicznej |trans-title=Терміни, які використовуються в публічній статистиці |author=GUS |date= |accessdate=14 серпня 2018}}
  16. Ирена Сендлер Արխիվացված 2017-08-06 Wayback Machine(ռուս.)
  17. Piber A. Olpiński Karol Mieczysław (1876—1944) Արխիվացված 2017-03-21 Wayback Machine // Polski Słownik Biograficzny. — Wrocław — Warszawa — Kraków — Gdańsk : Zakład Narodowy Imienia Ossolińskich, Wydawnictwo Polskiej Akademii Nauk, 1977. — T. XXIІ/4, zeszyt 95. — S. 829. (լեհ.)
  18. Diamentowy jubileusz Sławy Przybylskiej. (լեհ.)
  19. „Bin ich ein Mörder?“. Die Tageszeitung, 1. Juli 1997
  20. Paweł Wypych Արխիվացված 2013-04-02 Wayback Machine. (լեհ.)
  21. Kielan Urszula Արխիվացված 2019-04-17 Wayback Machine // http://www.olimpijski.pl
  22. Szatzsznajder Leon // Polski Słownik Biograficzny. — Kraków — Warszawa, 2010. — T. XLVII/1, zeszyt 192. — S. 160. — ISBN 978-83-88909-86-3. (լեհ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտվոցկ» հոդվածին։