Օստրովսկայա Շչել
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Օստրովսկայա Շչել | |||
ռուս.՝ Островская Щель | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Համայնք | Q4521038?[1] | ||
ԲԾՄ | 360 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 324 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +786167 | ||
Փոստային դասիչ | 352825 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 255 813 005 | ||
|
Օստրովսկայա Շչել (ռուսերեն՝ Островская Щель), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 40 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գյուղում բնակվում են հայեր, հույներ, ռուսներ և ադըղեներ։ 1972 թվականին ուներ 35 տուն։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
2002 | 388 |
2010 | 324 |
Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ։ Խորհրդային տարիներին այստեղ գործել է թեյամշակման գործարան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը` 1910 թվականին։ 1925-1953 թվականներին ընդգրկված է եղել Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 569)։ |
|