Օնիկ Գասպարյան
Օնիկ Վիկտորի Գասպարյան | |
---|---|
հունվարի 6, 1970 (55 տարեկան) - | |
Ծննդավայր | Իջևան, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | Հայաստանի զինված ուժեր |
Կոչում | Գեներալ-Գնդապետ |
Պաշտոն | ԶՈւ ԳՇ պետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Օնիկ Վիկտորի Գասպարյան (հունվարի 6, 1970, Իջևան, ԽՍՀՄ), Հայաստանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ[1], Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերապատրաստվել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում և ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետևակային ականի պայթյունից։
- 1993-2010 թթ. - Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։
- 2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
- 2012 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[2]։
- 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ[3]։
- 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ[4]։
- 2020 թվականի հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին նշանակել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ[5]։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։ Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց կապիտուլացիոն հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից[6]։ Պայմանագրց դուրս հանձնվեցին նաև Հադրութի և Քաշաթաղի շրջանների դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից, իրենց չհանձնված տարածքները։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-մայոր (2015)[7]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2014)[8]։
- Արիության մեդալ (2011)[9]։
- Մի շարք գերատեսչական պարգևներ։
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2013)։
- Գեներալ-լեյտենանտ (2019)[10]։
- Գեներալ-գնդապետ (2020)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող Մովսես Հակոբյան |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյան 7 հուլիսի 2016 թ. - |
Հաջորդո�� ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Լևոն Երանոսյան |
ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյան 11 ապրիլի 2012 թ. - 7 հուլիսի 2016 թ. |
Հաջորդող Գրիգորի Խաչատուրով |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Օնիկ Գասպարյանը՝ գեներալ-գնդապետ. նոր կոչումներ կշնորհվեն նաև Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Օ. Գասպարյանին Հայաստանի պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին
- ↑ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- ↑ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
- ↑ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը (09.11.2020)
- ↑ Օ. Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Օ. Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- Հունվարի 6 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իջևան քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Արիության մեդալակիրներ
- ՀՀ զինված ուժերի գեներալ-գնդապետներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- Մարտական ծառայության մեդալակիրներ