Jump to content

Օմրան Դաքնիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմրան Դաքնիշ
عمران دقنيش
Ծնվել է2011
ԾննդավայրՍիրիա Հալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա

Օմրան Դաքնիշ (արաբ․՝ عمران دقنيش‎‎‎, Omran Daqneesh, 2011, Հալեպ), սիրիացի տղա, որը հայտնվել է ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նրա լուսանկարը հայտնվեց համացանցում[1][2]։ Երեխայի պատմությունը դարձավ Հալեպի բնակիչների տանջանքների խորհրդանիշը[3]։

Տե՛ս նաև Սիրիական ճգնաժամ և Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում

Օմրանը վիավորվել է 2016 թվականի օգոստոսի 17-ին, Հալեպի Ալ Քաթերջի (Al-Qaterji) թաղամասում տեղի ունեցած օդային հարձակման պատճառով[4][Ն 1][Ն 2]։ Նա ստացել է գլխի վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց, ապա դուրս է գրվել։

Օմրանը իր ծնողների, եղբայրների ու քույրերի հետ փրկվել է ռմբակոծված բարձրահարկ շենքից։ Նրա 10-ամյա ավագ եղբայր Ալին երեք օրից մահացել է ստացված վնասվածքներից[5]։ Երբ ընտանիքը կարողացել է դուրս գալ շենքից, այն փլվել է։ Ռմբակոծումից մահացել է յոթ մարդ, այդ թվում հինգ երեխա։

Լրագրող Մուստաֆա Ալ-Սարուտը և լուսանկարիչ Մահմուդ Ռասլանը համացանցում հրապարակել են փոշով և արյունով պատված երեխայի նկարը, ով նստած էր շտապ օգնության մեքենայում այն բանից հետո, երբ նրան հանել են փլատակների տակից[6][7]։ Կադրերը աշխարհի բոլոր մարդկանց մոտ հուզմունք են առաջացրել։ Համացանցում Օմրանի լուսանկարը համեմատում էին Ալան Քուրդիի նկարների հետ. վերջինս սիրիացի փախստականների երեխան էր, ով խեղդվել էր Եվրոպա նավարկելու ժամանակ[6]։

  1. 2016 թվականի սկզբից Սիրայի բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ավելի են ուժեղացրել հարձակումները Հալեպում, ինչի պատճառով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ (ԲիԲիՍի, 21.08.2016):
  2. Ըստ Հալեպի քաղաքացիական ակտիվիստների տվյալների, ռուսական ռմաբակոծիչները Ալ Քաթերջիի գնդակահարման համար օգտագործել են «վակումային ռումբեր» (ԲիԲիՍի, 21.08.2016): Երկու օրից համացանցում լուսանկարների հրապարակումից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, որ Ալ Քաթերջիում իրենց ուժերը ռմբակոծություններ են կատարել ([1] Արխիվացված 2016-09-23 Wayback Machine):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Boy in the ambulance: shocking image emerges of Syrian child pulled from Aleppo rubble». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «How Omran Daqneesh, 5, Became a Symbol of Aleppo's Suffering». The New York Times. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Кадры с окровавленным мальчиком из Алеппо потрясли мир»
  4. «Battle for Aleppo: Photo of shocked and bloodied Syrian five-year-old sparks outrage»
  5. Reilly, Katie. «Brother of Aleppo Boy in Ambulance Dies». time.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  6. 6,0 6,1 «How Omran Daqneesh, 5, Became a Symbol of Aleppo's Suffering». The New York Times. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «'I filmed the Syrian boy pulled from the rubble - his wasn't a rare case'». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]