Օլթենիան (ռումիներեն՝ Oltenia, ինչպես նաև Փոքր Վալախիա[1]), պատմական շրջան է Ռումինիայի հարավարևմտյան մասում։ Հյուսիսում սահմանակից է Տրանսիլվանիային, իսկ արևելքում՝ Մունթենիային։ Օլթենիան ունի պետական սահման Բուլղարիայի և Սերբիայի հետ։ Ամենախոշոր քաղաքը Կրայովան է։