Օլեքսանդր Զելենսկի
Օլեքսանդր Զելենսկի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1947 (77 տարեկան) Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Կրիվոյ Ռոգ և Էրդենեթ[1] |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | mining scientist և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի համալսարան, Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան[2] և Կրիվոյ Ռոգի ազգային համալսարան[3] |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա |
Ալմա մատեր | Կրիվոյ Ռոգի ազգային համալսարան (հունիսի 30, 1972) և Մոսկվայի պետական լեռնային համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[4] (2003) |
Ամուսին(ներ) | Ռիմա Զելենսկա |
Երեխա(ներ) | Վոլոդիմիր Զելենսկի |
Հայր | Սեմյոն Իվանովիչ Զելենսկի |
Օլեքսանդր Զելենսկի (ուկրաիներեն՝ Олександр Семенович Зеленський, դեկտեմբերի 23, 1947, Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանքարդյունաբերության ուկրաինացի մասնագետ և մաթեմատիկոս[5], որը մասնագիտացած է երկրահետազոտական աջակցության ավտոմատացման մեջ։ Ունի պրոֆեսորի գիտական կոչում[6] ու տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[7]։ 1995 թվականից զբաղեցրել է Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի պետական համալսարանի Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ Նրա որդին՝ Վոլոդիմիր Զելենսկին, ներկայումս Ուկրաինայի նախագահն է։
Վաղ կյանք և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեքսանդր Սեմյոնովիչ Զելենսկին ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 23-ին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Ունի հրեական ծագում[8][9][10][11]։ Նրա հայրը՝ Սեմյոն Իվանովիչ Զելենսկին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կարմիր բանակի 57-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայում։ Սեմյոնի հայրը և երեք եղբայրները սպանվել են Հոլոքոստի ժամանակ[12]։ Ամուսնացած է Ռիմա Զելենսկայայի հետ, ով ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ուկրաինայի 6-րդ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայրն է[13][14]։
Ակադեմիական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Օլեքսանդր Զելենսկին բակալավրի աստիճանը ստացել է Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի համալսարանի էլեկտրական ինժեներիայի բաժնում։ 1983 թվականին Մոսկվայի պետական լեռնահանքային համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնոլոգիական գիտությունների թեկնածուի կոչում։ 1995 թվականից զբաղեցրել է Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի պետական համալսարանի Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը[15]։ Օլեքսանդր Զելենսկին իր գիտական հետազոտությունը կիրառել է Էրդենեթում գտնվող ռուս-մոնղոլական համատեղ ընկերության համար հանքարդյունաբերության կառավարման ավտոմատացված համակարգ ստեղծելու համար, որը արդյունահանում է պղնձի և մոլիբդենի աշխարհի խոշորագույն հանքավայրերից մեկը։ Այս ընկերության համար Զելենսկին աշխատել է շուրջ 20 տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20190102050545/https://file.liga.net/persons/vladimir-zelenskii
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ https://www.duet.edu.ua/ua/persons/49
- ↑ Beckerman, Gal (2022-02-27). «How Zelensky Gave the World a Jewish Hero». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2022-03-13-ին.
- ↑ «Криворізький економічний інститут». www.kneu.dp.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 18 December 2019-ին. Վերցված է 27 January 2022-ին.
- ↑ «Что известно о родителях Зеленского: редкие семейные фото». РБК-Украина (ռուսերեն). Վերցված է 27 January 2022-ին.
- ↑ «ethnic Ukrainian father's farer's medal certificate» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 11 June 2020-ին. Վերցված է 27 January 2022-ին.
- ↑ Зеленский Владимир (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2 January 2019-ին. Վերցված է 27 January 2022-ին.
- ↑ Jewish comic who plays Ukraine president on TV leads Ukraine’s presidential race Արխիվացված 31 Մարտ 2019 Wayback Machine, The Times of Israel (13 March 2019).
- ↑ Higgins, Andrew (24 April 2019). «Ukraine's Newly Elected President Is Jewish. So Is Its Prime Minister. Not All Jews There Are Pleased». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 25 April 2019-ին. Վերցված է 27 January 2022-ին.
- ↑ «Отбил 4 атаки и уничтожил врага: чем прославился дедушка Зеленского во Второй мировой войне». 9 May 2019. Արխիվացված օրիգինալից 4 July 2020-ին. Վերցված է 27 January 2022-ին.
- ↑ Volodymyr Zelenskyy told about his relationship with his parents Արխիվացված 7 Հունվար 2019 Wayback Machine by Television Service of News, Channel 1+1, 28 September 2017 (in Ukrainian)
- ↑ Volodymyr Zelenskyy Արխիվացված 7 Հունվար 2019 Wayback Machine interview by Dmitry Gordon at the official website, 26 December 2018 (in Russian)
- ↑ Zelensky Oleksandr Semenovich Արխիվացված 7 Հունվար 2019 Wayback Machine at the Kryvyi Rih State University of Economics and Technology official website (in Ukrainian)
|