Օլեգ Դալ
Օլեգ Դալ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1941[1] |
Ծննդավայր | Lyublino, Ռուսաստան |
Մահացել է | մարտի 3, 1981[1] (39 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, բանաստեղծ, հաղորդավար, դրամատուրգ և հեռուստահաղորդավար |
Ակտիվ շրջան | 1962-1981 |
Ամուսին(ներ) | Նինա Դորոշինա և Տատյանա Լավրովա |
Օլեգ Դալ (ռուս.՝ Олег Даль, մայիսի 25, 1941[1], Lyublino, Ռուսաստան - մարտի 3, 1981[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս ճանաչված դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Դալը ծնվել է 1941 թ. Մոսկվայում։ Նրա հայր՝ Իվան Զինովիչ Դալը, երկաթուղային ինժեներ էր, մայրը՝ Պավլա Պետրովնան, ուսոցչուհի։ Դալի մանկությունը անցել է Լյուբլինո քաղաքում, ներկայումս Մոսկվայի շրջանի կազմում։ Դպրոցական տարիներին բասկետբոլի պարապմունքների ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է սրտի աշխատանքի թերություններ։ Հենց այդ տարիներից էլ նա սկսում է զբաղվել ստեղծագործական աշխատանքներով՝ նկարչությամբ և գրականությամբ։
1959 թ. չնայած ծնողների անհամաձայնությանը, նա ընդունվում է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան։ Նորամուտը կինոյում կայանում է 1962 թ. Ալեքսանդր Զախրի «Իմ փոքր եղբայրը» ֆիլմում։
Կյանքի վերջին տարիներին Դալը չարաշահում էր ալկոհոլային խմիչքները։ Նրա այրիի՝ Ելիզավետայի խոսքերով, նրա առող��ությունը լավ վիճակում չէր, մանավանդ Օլեգը բողոքում էր սրտից։
Մահացել է 1981 թվականի մարտի 3-ին, Կիևում հյուրանոցային համարում, որտեղ գտնվում էր ստեղծագործական գործուղման մեջ։ Վերջին մարդը, ում հետ հետ խոսել է Դալը դերասան Լեոնիդ Մարկովն էր, ում հետ փորձաշրջան էր անցում մի ֆիլմում։ Նրանք ընթրում են ռեստորանում, ապա Դալը կատակով նրան ասում է, «Դե վերջ, ես գնում եմ մահանալու»։ Հուղարկավորվել է Մոսկվայի Վագանսկի գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է մոտ 50 ֆիլմում, որոնցից են
- 1962 - Իմ փոքր եղբայրը (Мой младший брат) - Ալիկ Կրամեր
- 1963 - Մարդը, ով կասկածում էր (Человек, который сомневается) - Բորիս Դուլենկո
- 1963 - Առաջին տրոլեյբուսը (Первый троллейбус) - Սենյա
- 1965 - Յոթից մինչև 12 (От семи до двенадцати) - Շուրիկ («Սև կատու»)
- 1966 - Կամուրջ է կառուցվում (Строится мост) - Յուլիան
- 1967 - Ժենյա, Ժենեչկա և «կատյուշա» (Женя, Женечка и «катюша») - Ժենյա Կոլիշկին
- 1968 - Զինվորը և թագուհին (Солдат и царица) - Զինվոր
- 1968 - Հին, հին հեքիաթ (Старая, старая сказка) - Զինվոր
- 1969 - Սպասեք իմ զանգին (Ждите моего звонка, հեռուստաներկայացում) - Գրեմին
- 1969 - Կոտոշի հարվածը (Удар рога, հեռուստաներկայացում) - Խոսե Ալբա
- 1970 - Լիր Արքա (Король Лир) - խեղկատակ
- 1971 - Ստվեր (Тень) - Գիտնականը և իր Ստվերը
- 1973 - Սաննիկովի երկիրը (Земля Санникова) - Եվգենի Կրեստովսկի
- 1973 - Վատ լավ մարդը (Плохой хороший человек) - Լաևսկի
- 1973 - Չացկի - դա ես եմ (Чацкий - это я!) - Չացկի
- 1974 - Սխալների գիշերը (Ночь ошибок, հեռուստաներկայացում) - Չառլի Մառլոու
- 1974 - Դոմբին և որդին (Домби и сын, հեռուստաներկայացում) - Կարտեր
- 1975 - Պեչորինի լրագրի էջերով (По страницам журнала Печорина, հեռուստաներկայացում) - Պեչորին
- 1975 - Չի կարող պատահել (Не может быть!) - Բարիգին-Ամուրսկի
- 1975 - «Օմեգա» տարբերակը (Вариант «Омега») - Սերգեյ Սկորին
- 1975 - Ռազմական քառասունականներ (Военные сороковые, հեռուստաներկայացում) - «Эх, дороги» երգի կատարող
- 1976 - Միշտ ողջերը (Вечно живые, հեռուստաներկայացում) - Բորիս Բորոզդին
- 1976 - Սովորական Արկտիկա (Обыкновенная Арктика) - Անտոն Սեմյոնովիչ
- 1976 - Ինչպես Իվանուշկա հիմարիկը հրաշքի հետևից գնաց (Как Иванушка-дурачок за чудом ходил) - Իվանուշկա
- 1977 - Ոսկե հանք (Золотая мина) - Կոսով
- 1977 - Հինգշաբթի ու էլ երբեք (В четверг и больше никогда) - Սերգեյ Անդրեևիչ
- 1978 - Անձնական երջանկություն (Личное счастье) - Կանավին, դերասան
- 1978 - Վաղը չէ մյուս օրվա օրվա կարգացուցակ (Расписание на послезавтра) - Անդրեյ Անդրեևիչ, դպրոցի տնօրեն
- 1979 - Ինքնասպանների ակումբ, կամ Տիտղոսավոր մարդու արկածները (Клуб самоубийц, или Приключения титулованной особы, Приключения принца Флоризеля) - արքայազն Ֆլորիզել
- 1979 - Կղզի օվկիանոսում (Острова в океане, հեռուստաներկայացում) - սուրհանդակ
- 1980 - Մենք նայել ենք մահվան դեմքին (Мы смерти смотрели в лицо) - Կորբուտ
- 1980 - Անկոչ ընկերը (Незваный друг) - Սվիրիդով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119164795 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Раззаков Фёдор Звёздные трагедии. Загадки судьбы и гибели. ЭКСМО-пресс, 2000 ISBN 5-04-004335-X, 5-04-004333-3
- Горбачев А.Н. Встречи в Политехническом։ 1974 - 1997. М., 1999. (последняя фотография О. И. Даля, февраль 1981 год)
- «Десять шагов по вертикали. Памяти Олега Даля» (Виолетта Баша, еженедельник «Моя семья», 2002, еженедельник «Наша Канада», 2004)
- «Максималист. Мальчишка. Мечтатель. Олег Даль» (Виолетта Баша, еженедельник «Моя семья», 2002, еженедельник «Наша Канада», 2004)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Դալ» հոդվածին։ |
|
- Մայիսի 25 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ռուսաստանում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 1981 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս դրամատուրգներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Հեռուստահաղորդավարներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով