Օլգա Տեր-Հովհաննեսովա
Օլգա Տեր-Հովհաննեսովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1920 Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | ապրիլի 6, 2005 (84 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | անասնաբույժ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1941) |
Կոչում | անասնաբուժական գիտությունների թեկնածու |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1990) |
Օլգա Գերասիմի Տեր-Հովհաննեսովա (հունիսի 13, 1920, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - ապրիլի 6, 2005, Երևան, Հայաստան), անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների թեկնածու (1957), պրոֆեսոր (1990)։ ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույժ (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Տեր-Հովհաննեսովան ծնվել է 1920 թվականին, Թիֆլիսում։ 1941 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1947 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում, 1960-1962 թվականներին եղել է անասնաբուժական ֆակուլտետի դեկան, 1962-1970 թվականներին՝ պրոռեկտոր, 1985-1990 թվականներին՝ համաճարակաբանության և անասնաբուժության տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ 1966 թվականին կազմակերպել է կաթնա- և մսամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը։ Օլգա Տեր-Հովհաննեսովայի կենսագրականն ընդգրկվել է Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնի[1]։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, դաբաղ, ծաղիկ, խլախտ և այլ հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը։ Առաջինն է (Ե. Ա. Չույկովայի հետ) բացահայտել և ուսումնասիրել անկաթնություն (ագալակտիա) հիվանդությունը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անասնաբուժական ախտահանություն / Հ. Բ. Բոյախչյան և Օ. Գ. Տեր-Հովհաննեսովա, Երևան։ Հայաստան , 1965, 115 էջ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007
- ↑ Անասնաբուժական ախտահանություն / Հ. Բ. Բոյախչյան և Օ. Գ. Տեր-Հովհաննեսովա.(չաշխատող հղում)