Օլգա Լադիժենսկայա
Օլգա Ալեքսանդրի Լադիժենսկայա (ռուս.՝ Óльга Алекса́ндровна Лады́женская, մարտի 7, 1922[1], Կոլոգրիվ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 12, 2004[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս մաթեմատիկոս, դիֆերենցիալ հավասարումների մասնագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1990), ՌԳԱ ակադեմիկոս (1991)։
Ավելի քան երկու հարյուր գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց թվում են նաև վեց մենագրություններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մաթեմատիկայի ուսուցչուհու և ռուսական բանակի նախկին սպայի ընտանիքում։ Իր հայրական պապը՝ Իվան Ալեքսանդրովիչ Լադիժենսկին, ռուս նկարիչ Գ. Ա. Լադիժենսկիի եղբայրն է։
1939 թվականին փորձել է ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը, բայց չի ընդունվել՝ որպես բռնադատվածի աղջիկ[10]։ Ընդունվել է մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1941 թվականի պատերազմի սկզբին։
1943 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1947 թվականին (գիտական ղեկավար՝ Ի. Պետրովսկի)։ Այդ նույն թվականին ամուսնացել և տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ավարտել է ասպիրանտուրան (Սերգեյ Սոբոլևի ղեկավարությամբ)։ 1949 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 1950 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ֆիզիկայի ֆակուլտետում անցել է աշխատանքի։
1955 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։
1981 թվականի դեկտեմբերի 29-ից ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի բաժանմունքի թղթակից անդամ է, 1990 թվականի դեկտեմբերի 15-ից՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։
1990 թվականից 1998 թվականից Սանկտ-Պետերբուրգի մաթեմատիկական հասարակության նախագահն է։
Բոննի համալսարանի պատվավոր դոկտոր (Գերմանիա) է։
Եվրոպական ակադեմիայի անդամ, Դեի Լինչեի ազգային ակադեմիայի անդամ (Իտալիա), Գերմանիայի Լեոպոլդիան բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանցի անդամ է։
Օլգա Լադիժենսկայան երեխաներ չի ունեցել։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լադիժենսկիիի՝ 20-րդ դարի ամենաակնառու կին մաթեմատիկոսներից մեկի մաթեմատիկական աշխատանքները կազմված են մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսության խնդիրների և առաջադրանքների մեծ ցանկից՝ այդ թվում Հիլբերտի 19-րդ և 20-րդ խնդիրների լուծումներից, հիդրոդինամիկայի խնդիրների կայունության տեսությանը վերաբերող տեսությունից։ Լադիժենսկիի կաղմից առաջադրված հասկացություններից շատերի մեջ մաթեմատիկական ֆիզիկայի ներկայիս կարգավիճակն ու զարգացումն է նկատվում։
Լադիժենսկիի աշխատանքները շատ հայտնի են արտասահմանում և ստացել են բարձր գնահատական[11]։ Մասնակի ածանցյալների դիֆերենցիալ հավասարումների և մաթեմատիկական ֆիզիկայի վերաբերյալ նրա մաթեմատիկական աշխատանքները հաճախ հղվում են անգլալեզու մաթեմատիկական գրականությունից[12]։ Ավելի քան 250 աշխատանքների հեղինակ է՝ այդ թվում 6 մենագրությունների և «Մաթեմատիկական ֆիզիկայի սահմանային առաջադրանքներ» դասագրքի հեղինակ։
Ընտրված ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Математические вопросы динамики вязкой несжимаемой жидкости. — М.: Государственное издательство физико-математической литературы, 1961.
- Краевые задачи математической физики. — М.: Наука, Гл. ред. физико-математической лит-ры, 1973.
- with N. Uraltseva. Linear and Quasilinear Elliptic Equations. — Moscow: Izdat. Nauka, 1964; Engl. trans., New York-London: Academic Press, 1968.
- The Mathematical Theory of Viscous Incompressible Flow. — Moscow: Gosudarstv. Izdat. Fiz.-Mat. Lit., 1961; Engl. trans., New York-London-Paris: Gordon and Breach, Science Publishers, 1969.
- with V. A. Solonnikov and N. N. Uraltseva. Linear and Quasilinear Equations of Parabolic Type. — Moscow: Izdat. Nauka, 1968; Engl. trans., Translations of Mathematical Monographs, Vol. 23. Providence, R.I.: American Mathematical Society, 1967.
- Solution ‘in the large’ of the nonstationary boundary value problem for the Navier-Stokes system with two space variables // Comm. Pure Appl. Math., 12 (1959), P. 427—433.
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ
- Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ http://www.mathsoc.spb.ru/history/MathSPb2ed.pdf — P. 279.
- ↑ https://www.mi-ras.ru/index.php?c=inmemoriapage&id=8865
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://cyberleninka.ru/article/n/olga-aleksandrovna-ladyzhenskaya-k-100-letiyu-so-dnya-rozhdeniya — P. 37.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,0 9,1 9,2 https://polit.ru/news/2019/03/07/ladyzenskaya/
- ↑ Солженицын А. И. Архипелаг ГУЛАГ. 1918—1956. Опыт художественного исследования. М: АСТ—Астрель. 2010. Том 1, стр. 15.
- ↑ Ольга Александровна Ладыженская (некролог)
- ↑ Цитирование по сервису Google Scholar
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на общероссийском математическом портале
- Ольга Александровна Ладыженская (некролог)
- Ольга Александровна Ладыженская // Сайт СПбГУ Արխիվացված 2014-08-12 Wayback Machine
- Мышкис А. Д. Խորհրդային մաթեմատիկոսներ.իմ հիողություններ. — М., 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Լադիժենսկայա» հոդվածին։ |
|
- Մարտի 7 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հունվարի 12 մահեր
- 2004 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի ռուս մաթեմատիկոսներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Կին մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ