Jump to content

Օբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օբոն
ֆր.՝ Eaubonne[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա և Ուազա, Վալ-դը-Ուազ, arrondissement of Pontoise? և arrondissement of Argenteuil?
Մակերես4,42 կմ²
ԲԾՄ54 մետր, 41 մետր, 83 մետր
Բնակչություն25 934 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95600[3]
Պաշտոնական կայքeaubonne.fr(ֆր.)
Օբոն (Ֆրանսիա)##
Օբոն (Ֆրանսիա)

Օբոն (ֆր.՝ Eaubonne), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 17 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 23 640[5]:

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում գոյություն է ունեցել կելտական բնակավայր:Հետագայում՝ հինհռոմեացիների տիրապետության շրջանում՝ մեր թվականության 54 թվականից հետո այստեղ ռազմական նպատակներով ճանապարհներ են անցկացվել։ Դրանցից մեկը, որ Հուլիոս Կեսարի անունն է կրում, միմյանց է կապել Լուտեցիան (ներկայիս Փարիզը) և ծովափնյա Յուլիոբոնան (այժմյան Լիլեբոնը՝ Հավրի մերձակայքում)։ Քաղաքի ներկայիս անվանումը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 635 թվականին, Դագոբերթ արքայի խարտիայում[6]։

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է Aqua bona, Yauebonne՝ 1293 թվականին, Aubone[7]: Սկզբնական լատինական անվանումը եղել է Aqua Puta (զտված, մաքուր ջուր)[6], այնուհետև՝ Aqua Bona (լավ ջուր)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 15 291 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 11 775-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,0 տոկոս՝ 1999 թվականի 73,8 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3516 անձանցից 1665-ը սովորողներ էին, 1037-ը՝ թոշակառուներ, 814-ը չէին աշխատում այլ պատճառներով[8]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 9701 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 24 519 եվրո[9]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մադամ դ՛Ուդետո (Սոֆի Լալիվ դը Բելգարդ) - ազնվական տիկին, գրական սալոնի տիրուհի, ում հաճախ Օբոնի իր առանձնատանն այցելել են նրան սիրահարված Ժան-Ժակ Ռուսսոն և Սեն Լամբերը
  • Լուի-Ժերոմ Գոյե (1746-1830), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակների քաղաքական գործիչ, 1793-1794 թթ. արդարադատության նախարար
  • Ժան-Ֆրանսուա դը Սեն Լամբեր, զինվորական, փիլիսոփա, բանաստեղծ, ակադեմիկոս (1761-1803)[10]
  • Պոլ Էլյուար (1895-1952), բանաստեղծ, կնոջ՝ Գալայի հետ 1923 թ. ապրել է Օբոնում, կազմակերպել սյուրռեալիստների հավաքույթներ, որոնց մասնակցելէ նաև նկարիչ Մաքս Էռնստը[11].
  • Ալեն Գրե, նկարիչ, գրող
  • Միշել Զևակո (1869-1918), գրող
  • Ալբեր Ուդերզո, (1927-2020), նկարիչ, Աստերիքսի մասին և այլ կոմիքսների հեղինակ[12].
  • Ֆրանսիս Ֆլորան Ժուլիան (1926-1944), Երկրորդ աշխարհամարտի տարիների ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ[13].
  • Ալեն Շամֆոր (1949), երգիչ, կոմպոզիտոր

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտեմբ Տարեկան
Ամսվա առավել. ջերմ. (°C) 6 7 11 14 18 21 24 24 21 15 9 7 14,8
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) 1 1 3 6 9 12 14 14 11 8 4 2 7,1
Միջին ջերմաստ. (°C) 4 4 7 10 14 17 19 19 16 12 7 5 11,2
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[14]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Renée Thomas, Au village d'Eaubonne : 1590-1815, Éd. Tardy Quercy, 1988, p. 303
  • Hervé Collet, Eaubonne au XVIII s., Publications du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 1972, p. 124
  • Hubert Lamant-Duhart, Eaubonne en 1900, Publications du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 1981, p. 149
  • Jean Veillon, Souvenirs d'Eaubonne au XX s., Publication du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 2007, p. 110

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. 6,0 6,1 «Site municipal d'Eaubonne - Rappel historique». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  8. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  9. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  10. Pendant la Révolution française, il se retira à Eaubonne auprès de Sophie d'Houdetot. On l'appela dès lors « le sage d'Eaubonne ».
  11. La villa de Paul Éluard Արխիվացված 2017-10-15 Wayback Machine, Cercle historique d'Eaubonne
  12. « Astérix, un petit gaulois », Le Parisien, 22 octobre 2009
  13. Blanchais, Eric. «MémorialGenWeb Fiche individuelle». www.memorialgenweb.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  14. L'aéroport Roissy-Charles-de-Gaulle distant de Կաղապար:Unité à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբոն» հոդվածին։