Քոլին Հենքս
![]() անգլ.՝ Colin Hanks | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1977[1][2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր | Սակրամենտո, ԱՄՆ |
Կրթություն | Լոյոլա Մերիմաունթի համալսարան և Չեփմենի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Թոմ Հենքս, մայր՝ Samantha Lewes? |
Ամուսին(ներ) | Samantha Bryant? |
Երեխա(ներ) | Olivia Hanks? և Charlotte Hanks? |
Պարգևներ և մրցանակներ | |
Քոլին Հենքս (անգլ.՝ Colin Hanks), իծնե Քոլին Լյուիս Դիլլինհեմ (անգլ.՝ Colin Lewes Dillingham, նոյեմբերի 24, 1977[1][2][3], Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ 2002 թվականին արժանացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի, 2014 թվականին եղել է «Էմմի» մրցանակի թեկնածու, իսկ 2015 թվականին՝ Ոսկե գլոբուսի թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլին Հենքսը ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 24-ին Սակրամենտո քաղաքում՝ Թոմ Հենքսի և դերասանուհի Սամանտա Լյուիսի (իծնե՝ Դիլլինհեմ) ընտանիքում[5]։ Քոլին Հենքսն ունի մեկ քույր՝ Էլիզաբեթը, և երկու եղբայր՝ Չեստեր Մարլոն (1990) և Թրուման Թեոդոր Հենքսերը՝ (1995) (անգլ.՝ Chester Marlon Hanks and Truman Theodore Hanks) իր հոր և Ռիտա Ուիլսոնի երկրորդ ամուսնությունից։ 1978 թվականին նրա ազգանունը փոխեցին «Հենքս»-ի, երբ նրա ծնողները պաշտոնապես ամուսնացան։
Քոլինն Կալիֆոռնիա նահանգի Վեսթչեսթեր քաղաքի համալսարանում (անգլ.՝ Loyola Marymount University) ուսումնասիրել է թատերական արվեստ։ Ուսման ժամանակ խաղացել է գլխավոր դերեր բազում ուսանողական ֆիլմերում և ելույթ է ունեցել բազմաթիվ թատերական ներկայացումներում, որոնք ավելի ուշ հանգեցրել են այնպիսի պրոֆեսիոնալ դերերի այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են Մայքլ Ֆրեյնի «Թռիչք կկվի բնի վրայով» և «Աղմուկ կուլիսներում» պիեսները։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին «Ապոլոն 13» ֆիլմի նկարահանման հրապարակում Քոլին Հենքսը ստանձնել է իր առաջին աշխատանքային փորձը՝ որպես արտադրության օգնական, որտեղ գլխավոր դերում նկարահանվում էր իր հայրը։ Այդ փորձից հետո երիտասարդ դերասանը, նախքան համալսարանն ավարտելը, որոշում է իր ուժերը փորձել «Այն, ինչ դու անում ես» ֆիլմում, որի սցենարիստն ու ռեժիսորն իր հայրն էր։
Քոլինի հայտնի դերերից մեկը կինոյում դարձել է Շաուն Բրամդերի «Հրաշագործների երկիրը» ֆիլմը (անգլ.՝ Orange County), որտեղ նա խաղացել է Ջեք Բլեքի և Ջոն Լիտգոուի հետ։ Ամենահայտնի հեռուստատեսային աշխատանքը կարող է համարվել Ալեքս Վիտմանի դերը «Այլմոլորակայինների քաղաքը» երիտասարդական ֆանտաստիկ հեռուստասերիալում (անգլ.՝ Roswell), որը ցուցադրվել է 1999-2002 թվականներին։ Քոլինը նաև նկարահանվել է ամերիկյան «Միայնակ սրտեր» (անգլ.՝ The O.C.) սերիալում՝ խաղալով լեյտենանտ Հենրի Ջոնսի դերը «Եղբայրներ՝ զենքով» ֆիլմում (անգլ.՝ Band of Brothers)։ 2005 թվականին Քոլինը նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի Քինգ-Քոնգը ֆիլմում՝ Պրեստոնի դերում, իսկ մեկ տարի անց՝ «Tenacious D: Բախտի միջնորդը» ֆիլմում (անգլ.՝ Tenacious D in: The Pick of Destiny)։
2008 թվականը հագեցած է եղել Քոլին Հենքսի համար․ «Տղաներին դա դուր է գալիս» (անգլ.՝ The House Bunny) և «Մեծն Բաք Հովարդը» (անգլ.՝ The Great Buck Howard) ֆիլմերում նա նկարահանվել է հոր և Ջոն Մալկովիչի հետ։ 2011 թվականին սկսել է նկարահանվել «Դեքստեր» սերիալում՝ Թրևիս Մարշալի դերում։
2014 թվականին FX հեռուստաալիքի «Ֆարգո» հեռուստասերիալում խաղացել է վախկոտ ոստիկանի դեր։ Հենքսի դերասանական այս աշխատանքն առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել CBS–ի «Կյանքը մանրամասների մեջ» սիթքոմում։
Քոլինը բաս-կիթառ է նվագում իր «The Underlords» հիփ-հոփ խմբում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 8-ին Քոլինն ամուսնացել է հրապարակախոս Սամանտա Բրայանտի հետ (անգլ.՝ Samantha Bryant)[6][7]։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Օլիվիա Ջեյն Հենքսը (ծնվել է 2011 թվականի փետրվարի 1–ին) և Շառլոտա Բրայանտ Հենքսը (ծնված 2013 թվականի հուլիսի 2–ին)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996` Այն, ինչ դու արել ես / That Thing You Do!
- 1999-2001` «Այլմոլորակայինների քաղաքը» / Roswell
- 2000` «Ամեն գնով» / Whatever It Takes (film)
- 2001` «Սիրո վիրուս» / Get Over It
- 2001` «Զենքի եղբայրներ» / Band of Brothers
- 2002` «Հրաշքների երկիրը» / Orange County
- 2003` 11:14 / 11:14
- 2003` «Միայնակ սրտերը» / The O.C.
- 2005` «Քինգ-Քոնգ» / King Kong
- 2005- 2008` «Թվեր» / Numb3rs
- 2006` «Tenacious D: Ճակատագրի մեդիատոր» / Tenacious D in The Pick of Destiny
- 2008` «Հետք չթողնելով» / Untraceable
- 2008` «Իմ մոր նոր ընկերը» / My Mom’s New Boyfriend
- 2008` «Մեծն Բաք Հովարդ» / The Great Buck Howard
- 2008` «Տղաներին դա դուր է գալիս» / The House Bunny
- 2008` «Բուշ» / W.
- 2010` «Լավ տղաներ» / the good guys
- 2011` «Դեքստեր» (6 սեզոն) / Dexter՝ Թրեվիս Մարշել
- 2012` «Անիծեք մայրիկիս» / The Guilt Trip ` Роб
- 2013` «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին» (սերիալ, 10 սեզոն) / NCIS` Richard Parsons
- 2013` «Մամաշա» / Mom` Andy
- 2013` «Փարկլենդ» / Parkland` Dr. Malcom Perry
- 2013` «Ֆարգել» / Fargo` Գաս Գրիմլի
- 2015` «Ոչ տարօրինակ քան սերը»/ No Stranger Than Love
- 2015` «Ինչն ապրում է ներսում» / What Lives Inside` Taylor Delaney
- 2015` «Արձակուրդներ» / Vacation
- 2016` «Էլվիս և Նիքսոն» / Elvis & Nixon
- 2015` «Խոսող Թոմն ու Ընկերները» / Talking Tom and Friends` Խոսող Թոմ
- 2017` «Ջումանջի։ Ջունգլիների կանչը»` Ալեքս Ռիկ
- 2019` «Ջումանջի։Նոր մակարդակ»՝ Ալեքս Ռիկ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվականին առաջադրվել է «MTV Movie Awards» կինոմրցանակաբաշխության համար (MTV Movie Awards 2002) «Հրաշքների երկիրը» ֆիլմում «Breakthrough Male Performance» դերի համար։
- 2002 թվականին «Երիտասարդ հոլիվուդ» մրցանակների հաղթող «One to Watch — Male» չափանիշով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Биография Колина Хэнкса filmreference.com(անգլ.)
- ↑ Tom Hanks' son gets engaged(անգլ.)
- ↑ «Сын Тома Хэнкса женился». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քոլին Հենքսի պաշտոնական կայք Արխիվացված 2010-01-27 Wayback Machine(անգլ.)
- Colin Hanks Biography(անգլ.)
- Հարցազրույց Քոլին Հենքսի հետ(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Հենքս» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Թատրոնի դերասաններ