Jump to content

Քննարկում:Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի անվանում

[խմբագրել կոդը]

Որևէ մեկը կարո՞ղ է օգնել անգլերեն obsessive-compulsive արտահայտությունը հայերեն թարգմանելով։ Շնորհակալություն, Chaojoker 00:27, 9 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Համացանցում հանիպում է «կպչուն-սևեռուն խանգարումներ» տարբերակը, սակայն «Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը» նույնպես գործածական է։ --vacio 07:45, 9 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Շնորհակալություն, Vacio :) Այժմ այն կտեղափոխեմ հայերեն անվան ներքո։ Chaojoker 23:44, 10 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Իսկ ինչ կասեք գլխավոր պատկերի մասին: Ես գիտեմ ՕԿԽ հիվանդներին, (նախկինում նաև ես) և կարող եմ ասել, որ ձեռքերի լվացումը այդքան էլ տարածված չէ և պետք չէ դա դարձնել որպես օրինակ: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 188.115.245.143 (քննարկում|ներդրումներ) 10:36, 9 Նոյեմբերի 2011‎ մասնակիցը։

Եթե գտնում եք, որ լավ օրինակ չէ, ապա ազատ զգացեք ձեզ հեռացնելու այն։ --vacio 12:36, 9 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Կարելի է նաև պատկերի հեռացնելու փոխարեն՝ փոխել պատկերի ներքո գրվածքը, այն փոխարինելով օրինակ՝ «Ձեռքերի հաճախակի լվացումը որոշ կպչուն-սևեռուն խանգարմամբ անձանց մոտ դրսևորվող ախտանիշներից է:» կամ այլ նման նախադասությամբ։ Chaojoker 23:44, 10 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Ինչու էք փոխել էջի անվանումը, ինչու էք թարգմանել բժշկական տերմինը, եթե այն բոլորին հայտնի է ՕԿԽ անվանմամբ:--188.115.241.14 08:40, 11 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Խնդրում եմ կարդալ վերևում գրված քննարկումը։ Ըստ երևույթի հայախոսների մոտ եզրը նաև հայտնի է իր հայերեն անվանմամբ։ Chaojoker 08:47, 11 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Ըստ երևույթին արված դիտարկումը հիմք չէ հոդվածի անվանափոխության համար։ Վերևի քննարկման մեջ հոդվածի անվանափոխության առաջարկ չեմ տեսնում։ Բացի այդ, ինձ թվում է, պետք է նախ ճշտել՝ արդյոք երկորդ տարբերակը առաջինի լիիրավ համարժեքն է, թե՞ ոչ, և դրա հիման վրա կատարել նման առաջարկ։ Եվ նույնիսկ այդ դեպքում պետք է քննարկել, թե ինչ հիմքեր կան առավել տարածված Ա տարբերակը, ավելի քիչ տարածված Բ տարբերկով փոխարինելու համար։ --vacio 10:21, 11 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Vacio, կարծում եմ այստեղ (և ըստ երևույթի շատ ուրիշ դեպքերում) խնդիրն այն է, որ ես և դու տարբեր հասկացություն ունենք Վիքիփեդիայում աշխատելաոճի մասին։ Դու կարծում ես հոդվածը ստեղծելուց հետո, ցանկացած մարդ ցանկացած անվանափոխություն պետք է քննարկի նախքան անելը։ Ես կարծում եմ եթե ա) փոփոխությունը լայնածավալ չէ և շատ հոդվածներ չի ներառում, բ) պարզ անհամաձայնություն չկա, գ) բարձր վիճաբանություն վայելող խնդիր չէ, ապա իմաստ ունի միանգամայն գործի անցնել և ամփոփման մեջ նշելով պատճառը՝ անել համապատասխան փոփոխությունը։ Քո առաջարկած մեթոդը՝ ամեն պարզ բան քննարկել և հետո անել համարում եմ ավելորդ թղթաբանություն և ոչ Վիքի-կայքում կիրառվելիք մեթոդ -- վիքի նշանակում է արագ, ճեպընթաց, և ավելորդ թղթաբանությունը հակասում է այդ հիմնարար սկզբունքին։ Ի դեպ, ավելորդ թղթաբանությունը բնավ անկողմնակալության նշան չէ, եթե դա է քեզ դրդում այդ գործելաոճին։
Եվս մեկ տարբերություն մեր մտածելակերպում այն է, որ դու հայերեն ես համարում ցանկացած բառ որ գործածվում է հայախոսների կողմից՝ բավական է այն տարածված լինի։ Այդ տրամաբանությամբ «պոլ», «պոմիդոր» և այլն հայերեն բառեր են։ Այդ պատճառը, ինչպես անգամներ արդեն քննարկել ենք և ես հարկ չեմ տեսնում կրկնել այն բոլոր հակապատճառները որ արդեն հայտնել եմ, անձամբ բացարձակ չեմ ընդունում։ Եթե հատակ և լոլիկ բառերը չունենայինք, շատ հնարավոր է, որ համաձայնեի։ Բայց ոչ երբ հայերենը այդպես աղքատ լեզու չէ, և ոչ միշտ «փոխառելու» (ըստ ուրիշ լեզուների՝ «պարտք վերցնելու») կարիքն ունի։
Ի դեպ, Վիքիում նաև «հեղինակության արգումենտ»-ը (argument from authority) չի աշխատում, այսինքն «եթե մասնագետ ես, քո կարծիքն ընդունենք»․ բոլոր կարծիքները գնահատվում են ըստ ներկայացված փաստերի և աղբյուրների։
Ստույգ այս դեպքում, «կպչուն-սևեռուն»-ը հայերեն տարբերակն է երկու բառից, որն իմ կարծիքով դրա գերադասման պատճառն է, իսկ նույն տարբերակն ըստ Գուգլի ավելի տարածված տարբերակն է, որն ըստ քո «ավելի տարածվածն ավելի գերադասելի է» պատճառաբանության գերադասում ունի, ուրեմն այստեղ ես ոչ մի ուրիշ պատճառաբանություն կամ տարաձայնություն չէի տեսել և դեռ ոչ մի հիմնավորված պատճառաբանություն չեմ տեսնում հոդվածը չվերանվանելու համար։ Հարգանքներով, Chaojoker 02:38, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Քաոջոքեր, միանգամից նշեմ՝ ես կողմնակից չեմ հոդվածների անվանափոխությունների բյուրոկրատական ընթացակարգին։ Սակայն այն դեպքում, երբ մեկ կամ մի քանի մասնակից ակտիվ խմբագրում են հոդվածը, հաճախ ցանկալի է, որ երրորդը (չներգրավված) մասնակիցը անվանափոխության իր առաջարկը նախապես ներկայացնի քննարկման էջում։ Սա ընդունված գործելաոճ է Վիքիպեդիայում և փորձը ցույց է տալիս, որ դրա անտեսումը չի նպաստում նրան, որ խմբագրումները լինեն «ճեպընթացային», ավելին՝ հաճախ ճիշտ հակառակ արդյունքին է հանգեցնում։
Իմ «գործելաոճի» դրդապատճառը ավելորդ թղթաբանությունը չէ, այլ այն մտահոգությունը, որ հապճեպ անվանափոխություններ անելիս հաճախ անկարևոր է համարվում ոչ միայն այլ մասնակիցների կարծիքը, այլև այն՝ թե որքանով դրանից հետո հոդվածի նյութը հասկանալի կլինի ընթերցողին։ Վերջին անվանափոխությունն էլ դրա մի վառ օրինակ է. անհասկանալի պատճառով սկզբնամասից հեռացնելով «Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում» տերմինը, թողել ես որպեսզի ընթերցողը գլուխ կոտրի, թե ինչ է նշանակում հոդվածի շարունակության մեջ հանդիպող ՕԿԽ հապավումը։ Եվ սա ցավոք բացառություն չէ։
Ինչ վերաբերում է «պոլ» և «պոմիդոր» օրինակին, ապա այդ երկու բառերը իրենք հայերեն լեզվագործածության մեջ իրարից շատ տարբեր կարգավիճակներ ունեն և ես չեմ գտնում, որ այդ օրինակը փաստարկ է այս դեպքում։ Տվյալ դեպքում մենք ունենք երկու համարժեք տերմիններ։ Դրանցից մեկը փոխառություն է, մյուսը՝ նորաբանություն. միայն այս հանգամանքի հիման վրա Վիքիպեդիայի որևէ կանոն դրանցից մեկը նախընտրելի չի դարձնում։ Իսկ անձնական մտածելակերպերը ես քննարկման առարկա դարձնել չեմ ուզում։ Քանի, ինքս ոչ նախընտրություն եմ տալիս ��ԿԽ, ոչ էլ ԿՍԽ տարբերակին։ Տվյալ դեպքում, ցանկանում եմ, որ հաշվի առնվեն բոլոր մասնակիցների կարծիքները, հատկապես այն մասնակցի՝ որ գրել է հոդվածի մեծ մասը։ Մնացած դիտարկումներս, տես ստորև։--vacio 11:45, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Vacio, եթե հնարավոր է վերադարձրեք նախկին անվանումը, այս տարբերակը ընդհանրապես տարածված չի:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 178.78.160.170 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բայց այն «Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում» տարբերակի համարժեքն է, թե՞ որոշակի տարբերություն կա երկուսի միջև (ենթադրում եմ, որ մասնագետ եք)։ --vacio 15:51, 11 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Տարաձայնության դեպքում՝ նախքան փոփոխություն անել այն քննարկում ենք, և հետո գործի անցնում, և ոչ հակառակը։ Chaojoker 02:38, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Մասնագետ չեմ, ուղղակի այն տարբերակը ավելի տարածված է, doctors.am, երևի մասնագիտական կայք է: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 178.78.164.201 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կայքը մասնագիտական է, այո, սակայն նույն կայքում հանդիպում է նաև ԿՍԽ տարբերակը։ --vacio 17:02, 11 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Այնուամենայնիվ նկատելի է (ըստ Գուգլի գոնե), որ ՕԿԽ-ն զգալիորեն ավելի գործածական է։ Նախընտրելի է նաև ստուգել, թե որ տարբերակն է առավելապես գործածվում գրավոր մասնագիտական գրականության մեջ։ Ամեն դեպքում, հավասարազոր երկու տերմինների դեպքում, ես ինքս նախընտրելի և տրամաբանական եմ համարում հոդվածը անվանել ավելի գործածական տարբերակով։ --vacio 17:12, 11 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Ըստ Vacio-ի բերած որոնումների արդյունքներին քննարկման սկզբում՝ ԿՍԽ-ն ավելի տարածված է։ Անկախ դրանից, կարծում եմ հայերեն տարբերակի առկայության դեպքում չպետք է կառչել օտար տարբերակից՝ թեկուզ եթե դա տարածվածը լիներ։ Այն փաստը, որ հայ բժիշկների մի մեծ մաս ռուսերեն կրթությամբ են բժիշկ դառնում, և այն, որ հայերենով բժշկական դասագրքերի մեծ պակաս կա, շատ պարզ է դարձնում, որ հայերենում տարածում են գտնելու մեծ քանակով ռուսատենչ անգլերեն բառեր (օբսեսիվ-կոմպուլսիվ արտահայտությունը հենց այդպիսին է), սակայն դա չի արդարացնում հայերենն հանրագիտարանը աղավաղումների շտեմարան դարձնել։ Ինչևէ, մենք սրա շուրջ դեռ ընհանուր (այս հոդվածի շրջանակներից դուրս) համաձայնության գալու և վիքի-քաղաքականության մշակելու կարիքն ունենք։ Chaojoker 02:38, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Հարգելի Քաոջոքեր, այն ինչ դու կոչում ես «ռուսատենչ անգլերեն», «աղավաղումների շտեմարան», «օտար տարբերակից կառչել» և այլն, արտահայտում է միայն քո անձնական կարծիքը։ Հայերեն Վիքիպեդիան հայոց լեզուն փոխառություններից մաքրելու վայրը չէ, նման նպատակադրում ամրագրված չէ «Յոթ հիմնասյուների» մեջ։ Ինչևէ, տվյալ դեպքում ունենք հայերենում գործածական երկու տարբերակ։ Ես ինքս դեմ չեմ, որ հոդվածանունը ստանա «Կպչուն-սևեռուն խանգարում» տարբերակը, քանի որ վերջինս ևս բավական գործածական է՝ գոնե համացանցում (մասնավորապեսեն doctors.am, hogebanimot.com և med-practic.com բժշկական ուղվածություն ունեցող կայքերը գործածում են այն)։ Եթե կան այլ փաստարկներ, ապա պատրաստ եմ դրանց ուշադրություն դարձնել։ Մեկ միջանկյալ դիտարկում. Գուգլով որոնելիս պետք է օգտագործել չակերտներ և հանել Վիքիպեդիայի արդյունքները, միաժամանակ պետք է հաշվի առնել, որ մասնագիտական տերմինների համար Գուգլ-որոնումը հաճախ այդքան էլ արդունավետ չափորոշիչ չէ, դրա համար ցանկալի է (նաև) օգտվել մասնագիտական գրականությունից/կայքերից։ --vacio 12:17, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Իսկ ինչով ձեզ դուր չի գալիս նախկին անվանումը, ամեն ինչ խառնել եք, վերնագիրը և հապավումները իրան չեն համապասխանում: Օբսեսիա բառը ոչ ռուսերեն է, և ոչ էլ անգլերեն, այլ լատիներեն obsessio բառից է: Chaojoker եթե դուք ամեն ինչ այդքան լավ գիտեք դուք էլ ընդլայնեք այս էջը և ոչ թե խանգարեք:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.241.162.101 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ես առաջարկում եմ վերադարձնել այս հոդվածի նախկին, առավել տարածված անվանումը:
Ինչպես колокол-ն է հնչակ թարգմանվել )) այդպես էլ սա: Իսկ ավելի լավ է Օբսեսիվ-կոմպուլսիվը: Arantz (talk) 13:58, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]