Քննարկում:Գաղտնագրություն
|
Կրիպտոգրաֆիան հավասար չէ կրիպտոլոգիա
[խմբագրել կոդը]Այս հոդվածի սկզբնական անունը՝ կրիպտոգրաֆիան վերանվանվել է գաղտնագրություն, ինչպես նաև կրիպտոլոգիան վերահղվում է նույն այս էջին, սակայն կրիտոլոգիան գիտություն է, որը ներառում է իր մեջ ինպես կրիպտոգրաֆիան, այնպես էլ կրիպտոանալիզը: Եվ ուրեմն, եթե առաջարկում եք, որ կրիպտոգրաֆիան հայարեն լինի գաղտնագրություն, ապա խնդրում եմ, առաջարկել նաև կրիպտոլոգիայի, և կրիպտոանալիզի համարժեքները :Ճ Ինչպես նաև ճիշտ չի, կրիպտոգրաֆիան թարգմանել, հետևյալ պատճառներով. 1. գաղտնագրությունը դա Encryption-նն է, ոչ թե Cryptography-ն 2. եթե թարգմանում ենք կրիպտոգրաֆիան, ապա պիտի մտածել նաև Steganography-ի համար 3. կրիպտոգրաֆիան տերմին է, որը բոլոր լեզուներում պահպանվել է, ու կարիք չկա այն հայերենում թարգմանել, քանի որ դրանով մենք հեռացնում ենք հայկական գիտությունը միջազգային աղբյուրներից Satanik 19:01, 5 Ապրիլի 2011 (UTC)
- Ողջույն, Satanik, հոդվածը ես եմ վերանվանել ըստ translator.am կայքի թարգմանության, և հայերենում գաղտնագրություն բառն ավելի տարածում ունի քան կրիպտոգրաֆիա բառը: Իմաստի առումով այն լիովին համապատասխանում է cryptography բառին, որտեղ երկու բառի երկու արմատներն էլ լիովին համընկնում են: Սակայն, հիմնական պատճառը, որ ես կողմ եմ երբ հնարավոր է հայերեն բառն օգտագործել տառադարձվածի փոխարեն, այն է, որ հայերեն բառն առաջին անգամ ևս տեսնելիս հայերեն իմացող անձը որոշ չափով գաղափար է կազմում դրա իմաստի մասին, բայց տառադարձված բառի պարագային՝ ոչ: Օրինակ՝ կրիպտոգրաֆիա բառը տեսնելիս հայախոսը պիտի իմանա նվազագույնը երկու հունարեն բառ՝ կրիպտոս և գրաֆին, որպեսզի որոշ չափով պատկերացնի, թե այն ինչ է նշանակում: Եթե որևէ տեքստ լի լինի այսպիսի օտարամուտ բառերից, ամեն մի բառ կարդալիս ընթերցողը պարտավոր է կարդալը դադարել, բառարաններում, հանրագիտարաններում կամ այլ աղբյուրներում փնտրել բառի իմաստը, ապա վերադառնալ տեքստին՝ գտնել մի նոր օտարամուտ բառ և վերադառնալ այն նախադասության սկզբին: Հուսով եմ կարողանում եմ միտքս պարզ բացատրել: Իսկ դրա մասին, որ այն միջազգային է, առնվազն պարսկերենում և արաբերենում գիտեմ, որ այդ բառը չեն օգտագործում, այլ ունեն իրենց լեզվում համարժեքները:
- Ինչ վերաբերում է մյուս նշված բառերին, որպես Encryption բառի համարժեք «Անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարանում» և translator.am-ում գտա գաղտնագրում համարժեքը: (այո, նման է գաղնագրության, բայց նույնքան ինչքան encryption-ը նման է crytography բառին:
- Steganography բառի համար translator.am կայքում գտա թաքնագրություն համարժեքը
- Cryptology և cryptoanalysis բառերի համար ձեռքիս տակի բառարաններում ոչինչ չգտա, իսկ տարադարձված տարբերակն էլ գոնե համացանցում բնավ չի օգտագործվում: Եթե հայերեն համարժեքների ստեղծման տրամաբանության հետևենք (որտեղ logos-գիտություն և analysis-վերլուծում են թարգմանվում), ապա առաջինը գաղտնագիտություն և երկրորդը գաղտնավերլուծություն կարելի է թարգմանել:
- Ի դեպ պետք չէ էջը նորից ստեղծել, այն միշտ էլ կարելի է համաձայնության դեպքում նորից տեղափոխել :) Chaojoker 19:49, 5 Ապրիլի 2011 (UTC)
Ողջույն, Chaojoker :Ճ իմ կարծիքով, նման մասնագիտական հոդվածներում, ավելի կարևոր է մասնագետների համար այլ լեզուներով գրականությունից օգտվելու հեշտությունը պահելը, քան սովորական ընթերցողի համար նյութը մատչելի դարձնելը: Իսկ ավելի հասկանալի լինելու նպատակով, կարելի է փակագծում նշել գաղտնագրություն տարբերակը: Ինչպես օրինակ մաթեմատիկական շատ այլ տերմինների դեպքում է արվում մասնագիտական գրականությունում (օրինակ, օրթոգոնալ բառը օգտագործվում է հենց այդպես, և շատ հազվադեպ է պատահում, որ նրա փոխարեն օգտագործվի հայերեն համարժեք ուղղահայացը): Թաքնագրություն բառը հայերենի առումով, լրիվ նույնն է ինչ գաղտնագրությունը, ու թաքուն և գաղտնի բառերի մեջ ես տարբերություն բացարձակ չեմ տեսնում: Ձեր այն դիտարկմանը, թե «analysis-վերլուծում են թարգմանվում», ասեմ, որ դա այդպես չէ, երբ խոսքը գնում է գիտության ճյուղի անվանման մասին, օրինակ մաթեմատիկական անալիզը չի թարգմանվում որպես մաթեմատիկական վերլուծություն, քանի որ վերլուծություն բառը, ինքը տերմինի արժեք ունի, և դրա տակ մաթեմատիկայում հասկացվում է շատ կոնկրետ բան, իսկ ամբողջ ճյուղը իր մեջ ներառում է շատ ավելին:Satanik 10:16, 9 Ապրիլի 2011 (UTC)