Քլոյա Բենեթ
Քլոյա Բենեթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Կրթություն | St. Ignatius College Prep? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Օսթին Նիքոլս[2] և Լոգան Փոլ[3] |
Քլոյա Բենեթ (անգլ.՝ Chloe Bennet, ապրիլի 18, 1992[1], Չիկագո), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է «S.H.I.E.L.D. գործակալներ» հեռուստասերիալում կատարած Դեյզի «Սքայ» Ջոնսոնի դերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլոյա Վանգը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նրա ծնողները Ստեֆանին և Բենեթ Վանգն են[4]։ Քլոյայի հայրը չինական ծագմամբ ամերիկացի է։ Քլոյան այն քիչ աղջիկներից մեկն է, որոնք սովորել են Մոնտեսսորիի համակարգով, և նա արդեն վաղ մանկությունից դրսևորել է սեր բեմի և երգի հանդեպ։ Կրթություն է ստացել Սուրբ Իգնատիոսի քոլեջում։ Քլոյան ունի վեց եղբայր, որոնցից երեքը կենսաբաններ են, որդեգրված երկու եղբայրներն ունեն աֆրոամերիկյան, իսկ մյուս եղբայրը՝ մեքսիկա-ֆիլիպինյան ծագում։ Ծնողների հետ տեղափոխվել է Պեկին (Չինաստան), որպեսզի սկսեր երգչուհու կարիերան[5]։ Նա իր ազգանունը փոխել է «Բենեթ»-ով, որպեսզի ավելի շատ գրավի արևմտյան ԶԼՄ-ների ուշադրությունը[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]12 տարեկանում միացել է the Second City Youth Ensemble-ին, որտեղ սովորել է դերասանական վարպետություն և բեմի հետ աշխատել։ 15 տարեկանում աղջկան նկատել է երաժշտական լեյբլը, որի մենեջերները նպաստել են պատանի աստղի Չինաստան տեղափոխվելուն, որտեղ նա ապրել է իր հոր կողմից տատիկի հսկողության ներքո և Շանհայի դպրոցներից մեկում արագ տեմպերով սովորել չինարեն լեզվի մանդարինյան բարբառը։ Դրան զուգահեռ Բենեթը պարբերաբար այցելել է Շվեդիա, որտեղ նա աշխատել է հայտնի ռեկորդակիր ընկերության և երգահանների հետ, որոնք հիթեր էին գրում այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Մայլի Սայրուսը, Սելին Դիոնը, Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան և ուրիշներ։ Շանհայում[5] և Պեկինում[7] գտնվելու ժամանակ Բենեթը սովորել է չինարեն։ Բենեթը անգլերեն և չինարեն լեզուներով թողարկել է իր «Uh Oh» առաջնաելույթային սինգլը։ Չինաստանում Քլոյան թողարկել է իր առաջին «Oh-Oh» տրեկ տեսահոլովակը, որը միանգամից ձայնագրվել է երկու լեզուներով՝ անգլերեն և մանդարերեն։ Տեսահոլովակն անմիջապես հայտնի է դարձել Չինաստանում, քանի որ այն միանգամից ռոտացիայի է ենթարկվել մի քանի խոշոր հեռուստաալիքներով (MTV China, MTV Asia, Channel V (Rupert Murdoch’s music Channel), BTTV/Zebra TV — China, և CCTV-3 China State television), որի շնորհիվ երիտասարդ երգչուհին ձեռք է բերել իր առաջին երկրպագուներին։ Տեսահոլովակի բուռն հաջողության շնորհիվ Քլոյան հրավեր է ստացել ելույթ ունենալու Zebra music festival-ում՝ եռօրյա բարեգործական միջոցառմանը, որը նվիրված էր 2008 թվականի Սիչուանի երկրաշարժին զոհվածների և տուժածների համար հանգանակությանը։ Աղջիկը ամբողջ գեղեցկությամբ ներկայացել է 30 000 հանդիսատեսի առջև, իսկ էկրաններով նրան կարողացել է տեսնել ավելի քան հարյուր միլիոն չինական տուն։ Սա Բենեթի առաջին կենդանի ելույթն էր, որը նա մինչ օրս անվանում է իր ամբողջ կյանքի ընթացքում ամենապայծառ և էմոցիոնալ օրը։ Zebra music festival-ը օգնել է աղջկան ձեռք բերել մի շարք առևտրային առաջարկներ, և նրա դեմքը վերջապես սկսել է տպագրվել մամուլում և չինական փողոցների գովազդային վահանակների վրա։ Հարկ է նաև նշել, որ երիտասարդ աստղի հովանավորներից են եղել աշխարհահռչակ Nike, Ports 1961 և Umbro ընկերությունները, իսկ ինքը մի շարք հրապարակումներ է ստացել այնպիսի խոշոր ամսագրերում, ինչպիսիք են Vogue, Elle, in Style, Cosmopolitan, China Daily և մի շարք այլ պարբերական չինական հրատարակություններ։
Հետո նա տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք, որտեղ սկսել է դերասանուհու կարիերան՝ նկարահանվելով Բենեթ ազգանվամբ։ Նա եղել է «The Nightlife» հեռուստաշոուի հաղորդավարուհին, իսկ 2012-2013 թվականներին ABC ալիքի «Նեշվիլ» սերիալում ստզցել է երկրորդային դեր[8]։ 2012 թվականի դեկտեմբերին Քլոյա Բենեթը, իր ռեզյումեում ունենալով միայն մեկ աշխատանք, ABC ալիքի Marvel ընկերության համանուն կոմիքսի վրա հիմնված «S.H.I.E.L.D. գործակալներ» սերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը (գործակալ Սքայ)[9][10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013-2017 թվականներին Քլոյան հարաբերությունների մեջ է եղել դերասան Օսթին Նիկոլսի հետ[11]։ Նիկոլսի հետ բաժանվելուց հետո շուրջ մեկ տարի հանդիպել է ամրիկացի վիդեոբլոգեր, շոումեն և դերասան Լոգան Փոլի հետ[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2012 | Գրավում | Intercept | Թես | պիլոտ |
2012-2013 | Նեշվիլ | Nashville | Հեյլի | երկրորդական դեր, 7 էպիզոդ |
2013-2020 | S.H.I.E.L.D. գործակալներ | Agents of S.H.I.E.L.D. | Սքայ / Դեյզի Ջոնսոն / Դրոժ | կանոնավոր դեր |
2014 | Ջեյքը և Նետլանդիայի ծովահենները | Jake and the Never Land Pirates | Սվիֆթի | հնչյունավորող |
2014 | Փերիներ. Հրեշի առասպելը | Tinker Bell and the Legend of the NeverBeast | Չեյզ | հնչյունավորող |
2015 | Նոստրադամուս | Nostradamus | Լեյն Ֆիշեր | կարճամետրաժ կինո |
2016 | Talking Dead | Talking Dead | խաղում է ինքն իրեն | |
2018 | Աղջիկը հովիտից | Valley Girl | Կարեն | գլխավոր դեր |
2019 | Էվերեստ | Abominable | Լու | հնչյունավորող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ https://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-4668802/Chloe-Bennet-Austin-Nichols-break-up.html
- ↑ https://www.yourtango.com/2018318134/why-logal-paul-girlfriend-chloe-bennet-split-breakup-details-youtuber
- ↑ «Chloe Bennet's Skye is the humor and heart of Marvel's Agents of S.H.I.E.L.D. — Chicago Tribune». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 5,0 5,1 Hiltbrand, David (2013 թ․ նոյեմբերի 12). «Chloe Bennet out to impress the guys». philly.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Wong, Tony (2014 թ․ մայիսի 11). «Actress Chloe Bennet says changing her name changed her luck». The Toronto Star. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Chloe Wang». alivenotdead.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Lesley Goldberg (19 декабря 2012). «Joss Whedon's 'S.H.I.E.L.D.' Pilot Enlists 'Nashville' Actress (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Matt Webb Mitovich (19 декабря 2012). «Joss Whedon's S.H.I.E.L.D. Pilot Completes Casting With Nashville Actress». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Brian Gallagher (19 декабря 2012). «Marvel's S.H.I.E.L.D. Adds Chloe Bennett as Skye». MovieWeb. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Chloe Bennet and Austin Nichols break up : [арх. 15.07.2019] : [անգլ.] // Daily Mail Online. — 2017. — 5 July. — Дата обращения: 15.07.2019.
- ↑ «Chloe Bennet and controversial YouTube star Logan Paul split». Daily Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոյա Բենեթ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ