Jump to content

Քլիֆորդ Ստիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլիֆորդ Ստիլ
անգլ.՝ Clyfford Elmer Still
Ծնվել էնոյեմբերի 30, 1904(1904-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրGrandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[4][5]
Մահացել էհունիսի 23, 1980(1980-06-23)[1][6][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր[7][8]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSpokane University?
Ազդվել էԿազիմիր Մալևիչ
ԵրկերUntitled?, PH-143 (1955-H)? և 1944-N No. 2?
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Կայքclyffordstill.net
 Clyfford Still Վիքիպահեստում

Քլիֆորդ Ստիլ (անգլ.՝ Clyfford Still, նոյեմբերի 30, 1904(1904-11-30)[1][2][3][…], Grandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[4][5] - հունիսի 23, 1980(1980-06-23)[1][6][2][…], Բալթիմոր[7][8]), ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։ Աբստրակտ էքսպրեսիոնիզմի նշանակալի ներկայացուցիչներից մեկը[9]։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գրանդինում և մանկություն անց է կացրել Սպոկանում։ 1924 թվականին՝ 20 տարեկան հասակում, նկարիչը ժամանել է Նյու Յորք՝ ծանոթանալու ժամանակակից նկարչության հետ։ Այցելելով Մետրոպոլիտեն թանգարան և դիտելով այնտեղ հավաքված եվրոպական առաջատար վարպետների աշխատանքները՝ Ստիլն այդ աշխատանքները բավականաչափ խորը չի համարել։ Ապագա վարպետին պատկերացել է, որ նկարչությունը արտահայտվելու մեծ հնարավորություններ ունի։ Քանի որ նա արդեն որոշել է իրեն նվիրել արվեստի ուսումնասիրությանը՝ ընդունվել է արվեստի ուսանողական լիգայի դասընթացների, սակայն պարապմունքից 45 րոպե անց հեռացել է՝ գտնելով, որ դա էլ «իրենը չէ»։ Հիասթափված «կոռումպացված» արվեստի մեծ քաղաքից՝ Ստիլը նույն 1924 թվականին թողել է Նյու Յորքը, և անգամ մի քանի շաբաթ չմնալով այդտեղ՝ հեռացել է դեպի Արևմուտք[10]։

1933 թվականին, ավարտելով Սպոկանի համալսարանը, Ստիլը 1941 թվականից դասավանդել է գեղանկարչություն, արվեստի պատմություն և Գեղագիտության Վաշինգտոնում գտնվող Պուլմենի պետական համալսարանում։ Այդ նույն ժամանակաշրջանին են դասվում նաև նրա առաջին աբստրակտ նկարները։ 1943-1945 թվականներին դասավանդել է Ռիչմոնդում և Վիրջինիայում, ապա 1945 թվականին կրկին եկել է Նյու Յորք, որտեղ էլ ծանոթանել է Ջեքսոն Պոլլոքի և Մարկ Ռոտկոյի հետ։ Նույն թվականին կազմակերպվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Պեգի Գուգենհայմ պատկերասրահում, որը վարպետին ճանաչում և հռչակ է բերել։ Միևնույն ժամանակ, Ստիլը փորձել է իրեն հեռու պահել աբստրակցիոնիստ նկարիչների պալատից՝ հրաժարվելով 1950-ական թվականներին կեսերին մասնակցելու Նյու Յորք արվեստի ցուցահանդեսներին։ Այնուամենայնիվ, 1959 թվականին նա մասնակցել է Գերմանիայի Կասել քաղաքում գտնվող ժամանակակից արվեստի «Փաստաթղթեր-2» ցուցահանդեսին։

1961 թվականին նկարիչը տեղափոխվել է Մերիլենդի ծայրամաս, որտեղ էլ մնացել է մինչև իր օրերի վերջը։

1946-1947 թվականներին Քլիֆորդ Ստիլը, հետևելով Բարնետ Նյումանին և Մարկ Ռոթկոյին, դարձել է գունավոր դաշտերի նկարիչ և, չնայած նկարել է «ամեն ինչ՝ բացառությամբ կոմպոզիցիայի», նրա աշխատանքներում հստակ զգացվում է Հյուսիսային Դակոտայի լանդշաֆտների լայնությունը, որտեղ նկարիչը ծնվել և մեծացել է, ինչպես նաև օվկիանոսի արևմտյան ափերը, որտեղ նա ապրել և դասավանդել է 1940-ական թվականներին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wainwright L. S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 Ֆիլիպսի ժողովածու — 1921.
  8. 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  9. «The Artist». Clyfford Still Museum. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Clyfford Still». The Phillips Collection. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. Hochfield, Sylvia (1 January 2009), Revealing the Hidden Clyfford Still, ARTnews, Վերցված է 30 March 2013-ին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barbara Hess. «Abstraker Eüpressionismus», Köln 2005։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]