Քիլի հաշտության պայմանագրեր (1814)
Քիլի հաշտության պայմանագրեր | |
---|---|
Քիլի հաշտության պայմանագրեր | |
Պայմանագրի տիպ | Հաշտության |
Պատրաստվել է | 1814 հունվարի 14 |
Ստորագրվել է — վայր |
1814 Քիլ, Հոլշտայն, Գերմանիա |
Կողմեր | Դանիա-Նորվեգական ունիա, Միացյալ Թագավորություն, Շվեդիա |
Լեզու | ֆրանսերեն |
Քիլի հաշտության պայմանագրեր (նորվ.՝ Kielfreden), շվեդադանիական և անգլոդանիական հաշտության պայմանագրեր։ Այս պայմանագրերը վերջ տվեցին Անգլիայի և Դանիայի 1807-ից 1814 թվականներն ընթացող պատերազմին։ Քիլի հաշտության պայմանագրերը ստորագրվել են հյուսիսգերմանական Քիլ քաղաքում 1814 թվականի հունվարի 14-ին։
Շվեդիայի և Դանիայի միջև կնքված պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Շվեդիա-Դանիա հաշտության պայմանագրի Դանիան Նորվեգիային զիջեց Շվեդիային։ Դրա փոխարեն Դանիային անցավ Ռյուգեն կղզին, ինչպես նաև վերահսկողություն Շվեդական Պոմերանիայի նկատմամբ (բացառությամբ Շտրալզունդի, որի համար հատուկ պայմաններ սահմանվեցին)։ 1816 թվականին այդ տարածքները Դանիայի կողմից փոխանցվեցին Պրուսիայի թագավորությանը, որի փոխարեն ստացան Լաուենբուրգ քաղաքը և դրամական փոխհատուցում։
Մեծ Բրիտանիայի և Դանիայի միջև կնքված պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Դանիա-Մեծ Բրիտանիա հաշտության պայմանագրի Անգլիան Դանիային վերադարձրեց հընթացս պատերազմի բոլոր զավթված հողատարածքները։ Բացառություն կազմեց միայն Հելգոլանդ կղզին։ Մեծ Բրիտանիան հատուկ իրավունք ստացավ Շտրալզունդի նկատմամբ։ Ըստ այդմ, Մեծ Բրիտանիան 20 տարվա ընթացքում պետք է այդ տարածքն օգտագործեր որպես անգլիական ապրանքների համար բազա, և առանց որևիցե պայմանների բաց լիներ առևտրի համար շվեդական կողմի հետ։ Դանիան պարտավորվում էր մասնակցել ընդդեմ Նապոլեոն Բոնապարտի ու Ֆրանսիայի հետ մղվող պատերազմին։
Պատմական հետևանքներ ու նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիա-Դանիա պատերազմի ավարտի ժամանակ Քիլի հաշտության պայմանագրերը վերջ տվեցին Դանիա-Նորվեգական ունիային, որը գոյություն ուներ դեռևս 1380 թվականից։ Սկզբում այն կոչվում էր Կալմարյան ունիա, որը 1536 թվականից դարձավ արդեն Դանիա-Նորվեգական ունիա։
Դանիա-նորվեգական թագավորությունը գոյություն ուներ Դանիայի բացահայտ դոմինանտությամբ։ Սակայն ղեկավարվում էր և՛ Դանիայի, և՛ Նորվեգիայի թագավորությունների կողմից։ Սակայն Անձնական ունիան չէր ենթադրում մի պետության պատկանելը մյուսին։ Ուստի փաստ է, որ Դանիան Նորվեգիային «ուղղակիորեն հանձնեց» Շվեդիային։ Այս փաստը արգահատանք առաջացրեց նորվեգական հասարակության շրջանում։
Քիլի հաշտության պայմանագրերը հանգեցրին 1814 թվականի իրադարձություններին։ Դրանց արդյունքը դարձավ Նորվեգիայի սահմանադրության ընդունումը, շվեդանորվեգական պատերազմը և Շվեդ-նորվեգական միության ստեղծումը (1814-1905 թվականներ), որի շրջանակներում Նորվեգիան պահպանեց իր սահմանադրությունը և ձեռք բերեց ներքին ինքնուրույնություն։
Քիլի հաշտության պայմանագրերի մյուս կարևոր հետևանքներից էր այն, որ վաղնջական նորվեգական տարածքները՝ Գրենլանդիան, Իսլանդիան և Ֆարե��յան կղզիները մնացին Դանիային։ Էրիկ Շիկահերի երկիրը, որը Գրենլանդիայի մի հատվածն էր, Նորվեգիան ամեն գնով ջանում էր հետ ստանալ, որոնք սակայն ոչ մի արդյունք չտվեց ու ջանքներն անցան ապարդյուն։ Ի վերջո, Միջազգային արդարադատության մշտական պալատի դատարանի որոշմամբ, Գրենլանդիայի ամբողջ տարածքի վրա սահմանվեց միայն Դանիայի տիրապետությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաղապար:Не переведено. История внешней политики Норвегии. — М.: Весь Мир, 2003. — С. 160—162. — ISBN 5-7777-0280-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Текст шведско-датского мирного договора (на шведском и французском языках) Արխիվացված 2012-02-17 Wayback Machine
- Kiel-traktaten, dansk oversettelse 1814 - Nasjonalbiblioteket. Besøkt 2. februar 2014
- Om Kielfreden, fra nettstedet danmarkshistorien.dk (dansk)
- Kieltraktaten (Trykt i København, 1814)
- Kieltraktaten, svensk-fransk parallellutgave 1814
- 1814-bibliografi: litteratur fra og om 1812-1814
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիլի հաշտության պայմանագրեր (1814)» հոդվածին։ |
|
- Պայմանագրեր այբբենական կարգով
- 1814
- 19-րդ դարը Գերմանիայում
- 19-րդ դարը Միացյալ Թագավորությունում
- Դանիայի պատմություն
- Դանիան նոր շրջանում
- Հաշտության համաձայնագրեր
- Նապոլեոնյան պատերազմներ
- Նորվեգիայի պատմություն
- Նորվեգիան նոր շրջանում
- Շվեդիայի պատմություն
- Շվեդիան նոր շրջանում
- 1814 պայմանագրեր
- 1814 Նորվեգիայում
- 1814 Դանիայում