Քարհանի վանք
Քարհանի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | գ. Միրզիկ, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջան |
Ներկա վիճակ | կորցրած հուշարձան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 16-17-րդ դարեր[1] |
Քարհանի վանք (նաև՝ Սուրբ Աստվածամոր վանք, Միրզիկի անապատ), հայկական վանք Արևելյան Հայաստանում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գյոյգյոլի շրջանի (նախկին Խանլարի) Միրզիկ գյուղի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի հիմնադրումը որոշ մասնագետները վերաբերում են 16-17-րդ դարերին[1]։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարհանի վանքը ժամանակին ունեցել է բազմանդամ միաբանություն։ Գործել է մինչև 1870-ական թվականները։ Ունեցել է կալվածքներ, որոնցից հիմնականում զրկվել է 19-րդ դարի կեսերից հետո[1]։
Վանքի պատմության ուսումնասիրության առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում 1853 թվականին կազմված սույն տեղեկագիրը.
Անապատս այս յառաջին ժամանակս լեալ է շքեղաշուք և նշանաւոր վանք ունելով բաւականաթիւ միաբանս և վանահայրս, որպիսիք են՝ Եղեազար եպիսկոպոս, Յովսէփ վարդապետ, ապա՝ Սարգիս եպիսկոպոս, յետ նորա Մկրտիչ ևս Պօղոս վարդապետ, որոց և գերեզմանք ոմանց ընդ այլոցն գտանին այժմիկ ի գաւթի եկեղեցւոյն շինուածքդ նոցա և կացարանաց անապատականացն և շրջապատ պարիսպք ի ներկայումս կան ի քայքայեալ դրութեան, միայն եկեղեցին գտանի ամբողջ քարաշէն գոյ և առանձին մատուռ մի խորանաձև ուխտատեղի, ուր երբեմն գնան ուխտաւորք։ Անապատս այս կայացեալ կայ խստորեն բարձր և երկայնանիստ լերինն նովան կոչեցեալ յարևմտից կողմն հանդէպ քարաժայրին, որ անուանի «Ծիլ քերծ» կամ «Ճգնաւորի քերծ» է ընդ մէջ երկուց ծորակաց, որք սկսանին ի նոյն լեռն է հանդերձ առուիւք ջուրց յաջմէ և յահեկէ Անապատին, լայնութեամբ հեռի միմեանց իբրև երկու վերսիւ, և ի վայր իջեալ այս ծորակք և ձգեալ դէպ յարևելս մինչ իբրև ցերեք վերս երկայնութեամբ, ապա խառնին և միանան...[2] |
Վանահայեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկա տվյալների համադրմամբ մասամբ հնարավոր է ներկայացնել Քարհանի վանքի վանահայրերի ժամանակագրական հետևյալ ցանկը[3][4][5].
- Եղիազար եպիսկոպոս. վախճ. 1713 թ.
- Հովսեփ վարդապետ
- Սարգիս եպիսկոպոս. հիշ. 1770-1773 թթ.
- Մկրտիչ վարդապետ
- Պողոս վարդապետ
- Աբեղա (անունն անհայտ է). հիշ. 1857 թ.
- Վարդապետ (անունն անհայտ է). հիշ. 1862 թ.
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրի մեջ մտել է եկեղեցին՝ արևմուտքից կից փոքր գավթով, և միաբանության սենյակները։ Վանքն ունեցել է շրջապապարիսպ, որոնք դեռևս անցյալ դարավերջին կիսավեր էին։ Բոլոր շինությունները կառուցված են անմշակ քարով, կրաշաղախով[1]։
Կալվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշյալ երկու վտակների միջև ընկած ողջ տարածքը՝ «մի քանի օրավար պատուական հողեր», պատկանելիս է եղել վանքին[6]։ 1886 թվականին վանքի կալվածքը բաղկացած էր վարելահողից և անտառից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 398
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 16
- ↑ Թօփճեան Յ. Յակոբ, Ցուցակ ժողովածուաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ, Վաղարշապատ, 1900, էջ 21
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 78
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 56
- ↑ Բարխուտարեանց Մ, Արցախ, Բագու, 1895, էջ 277
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 138, թ. 100-101