Քաջ դերձակը
Քաջ դերձակը գերմ.՝ Das tapfere Schneiderlein | |
---|---|
Հսկան և դերձակը տանում են ծառը (Կառլ Օֆթեռդինգերի) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ |
Երկիր | Գերմանիա |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Գրվել է | 1812 |
Հրատարակվել է | 1812[1] |
Թարգմանիչ | Հովհաննես Թումանյան |
Հայերեն հրատ. | 1914-1915 |
The Valiant Little Tailor |
Քաջ դերձակը (գերմ.՝ Das tapfere Schneiderlein), Գրիմ եղբայրների հեքիաթը, ներառվել է 1812 թվականին լույս ընծայված առաջին հրատարակության մեջ։ Պատմում է դերձակի մասին, ով մեկ հարվածով սպանել է 7 ճանճ և իրեն հռչակել հերոս։ Արդյունքում, շնորհիվ սրամտության, նա հաղթում է հսկաներին և իր հակառակորդներին և ամուսնանում է թագավորի աղջկա հետ՝ ստանալով թագավորության կեսը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքից հետո խեղճ դերձակը պատրաստվում է ճաշել հացի կտորով և մուրաբայով, բայց նրա ուտելիքի մեջ թռչում էին ճանճերը։ Նա մեկ հարվածով սպանում է 7 ճանճ։ Հաշվում է սատկացրած ճանճերին, դերձակը վերցնում է մի կտոր, վրան գրում հետևյալը. «Մեկ հարվածով սպանում եմ յոթին»[2]։ Ներշնչված նա դուրս է գալիս մեծ քաղաք՝ փնտրելու իր երջանկությունը։ Մի սարի վրա նրան հանդիպում է հսկային, նրան ընկերանալ է առաջարկում։ Հսկան սկզբում ցանկանում է փորձել նոր ընկերոջը։ Երբ հսկան ժայռաբեկորից ջուր է քամում, դերձակը պանիրը ճզմում է ձեռքի մեջ և քամում է դրա հյութը։ Հսկան նետում է քարը օդ՝ տեսադաշտից դուրս, իսկ դերձակը՝ օդ է շպրտում մի թռչնակ, որն էլ հետ չի վերադառնում։ Վերջում հսկան առաջարկում է տապալել մեծ կաղնին։ Դերձակը հսկային է թողնում ծառի բունը, իսկ ինքը տանում է ճյուղերը։ Դերձակը, երգելով հեծնում է ճյուղերի խրձին, իսկ հսկան իր վրա է վերցնում ամբողջ ծանրությունը։
Հետո հսկան դերձակին տանում է քարանձավ, որտեղ ապրում էին նրա մյուս հայրենակիցները։ Գիշերը հսկան ուզում է սպանել մարդուն և նրա մահճակալի վրա է գցում երկաթե լինգը։ Սակայն դերձակի համար մահճակալը մեծ էր. նա հանգիստ քնում է մի անկյունում։ Առավոտյան հսկաները տեսնում են, որ նա ողջ է և անվնաս, և փախչում են։
Դերձակին ընդունուն են թագավորի մոտ ծառայության, բայց ռազմիկները վախենում էին, նրա հետ վիճել, որովհետև մեկ հարվածով նրանցից 7-ին կսպանի։ Ռազմիկները արքային ընտրության առաջ են կանգնեցնում. կա՛մ հերոսը, կա՛մ իրենք են թողնում ծառայությունը։ Չցանկանալով կորցնել հավատարին ծառաներին, բայց վախենալով քշել «դյուցազունին», արքան ուղարկում է երկու հսկաների հետ ճակատամարտելու՝ հաղթանակի դիմաց խոստանալով թագավորության կեսը և իր դստեր ձեռքը։ Քնած հսկաներին քարերով խփելով՝ նա նրանց իրար դեմ է հանում։ Դրանից հետո թագավորը նրան ևս երկու անգամ ուղարկում է անտառ, որպեսզի նա որսա միաեղջյուրին և կատաղի վարազին, որոնց ճարպիկ դերձակը գցում է թակարդը։
Չտեսնելով ամուսնությունը հետաձգելու համար այլ պատճառ՝ թագավորը հերոսին ամուսնացնում է իր դստեր հետ։ Որոշ ժամանակ անց արքայադուստրը լսելով իր ամուսնու քնած ժամանակվա խոսելը, հասկանում է, որ նա հասարակ դերձակ է և իր հորը համոզում է գիշերն ուղարկել, ծառաներ որպեսզի նրանք կապոտեն դերձակին։ Սակայն նրա հավատարիմ նիզակակիրը նրան զգուշացնում է այդ մասին։ Գիշերը դերձակը ձևացնում է, թե քնած է և սկսում է բարձր գոռալ իր քաջագործությունների մասին՝ նշելով, թե հեշտորեն կհաղթի դռան հետևում թաքնված մարդկանց։ Այս խոսքերից վախեցած՝ բոլորը փախչում են, իսկ դերձակը մինչև կյանքի վերջ մնում է արքա։
Հեքիաթի ուղերձն այն է, որ թույլ մարդը, ով վստահ է իր վրա և հնարամիտ է, կարող է կյանքում շատ բանի հասնել։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1938 - «Փոքրիկ քաջ դերձակը»։ Ուոլթ Դիսնեյի ստուդիայի մուլտֆիլմը (ԱՄՆ-ի արտադրություն)։ Դերձակի դերում՝ Միկի Մաուս։
- 1941 — «Das tapfere Schneiderlein» — Գերմանիա (ռեժ. Hubert Schonger / Հուբերտ Շոնգեր), ֆիլմ-հեքիաթ.
- 1954 — «The Gallant Little Tailor» — Մեծ Բրիտանիա (ռեժ. Lotte Reiniger / Լոթե Ռայնիգեր), մուլտֆիլմ.
- 1956 — «Das tapfere Schneiderlein» — ԳԴՀ (ռեժ. Helmut Spieß / Հելմուտ Շփիս), ֆիլմ-հեքիաթ.
- 1964 — ԽՍՀՄ (ռեժ. Վալենտինա և Զինաիդա Բռումբեռգներ, «Սոյուզմուլտֆիլմ»), մուլտֆիլմ.
- 1989 — «Sedem jednou ranou» (Յոթին՝ մեկ հարվածով), արտադրությունը՝ Չեխոսլովակիա, Իտալիա, Ֆրանսիա (ռեժ. Dušan Trančík / Դուշան Տռանչիկ), ֆիլմ-հեքիաթ.
- 2008 — «Das tapfere Schneiderlein» — Գերմանիա (ռեժ. Christian Theede /Քրիսթիան Թեեդե ), ֆիլմ-հեքիաթ.
- 2014 — «Тайна принцесс» (Արքայադստրերի գաղտնիքը) — արտադրությունը՝ Ռուսաստան (ռեժ. Օլեգ Շտրոմ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4148853-2 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Հեքիաթ. «Քաջ դերձակը». Գրիմ եղբայրներ