Քաղաքական ճգնաժամ Պարագվայում (2017)
Քաղաքական ճգնաժամ Պարագվայում, քաղաքական ցույցեր Պարագվայում, որոնք առաջացել են այն բանից հետո, երբ երկրի 54-րդ նախագահ Օրասիո Կարտեսը առաջարկեց փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ, որը հնարավորություն կտար նախագահին երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը։
Նախորդող իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեներալ և քաղաքական գործիչ Ալֆրեդո Ստրեսների 35-ամյա կառավարումից հետո, ով եղել է իշխանության ղեկին 1954- 1989 թվականներին, Պարագվայի սահմանադրության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք արգելում էին նախագահին զբաղեցնել նախագահի պաշտոնը մեկ անգամից ավելի[1]։
2017 թվականի մարտին Պարագվայի կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը ընդունեց որոշում, որը թույլ էր տալիս նախագահ Օրասիո Կարտեսին առաջադրել իր թեկնածությունը երկրորդ անգամ։ Նիստին, որը տեղի է ունեցել փակ սենյակում, այլ ոչ թե նիստերի դահլիճում, բացակայել են ընդդիմության ներկայացուցիչները և կոնգրեսի նախագահը։ 45 խորհրդարանականներից 25-ը հավանություն է տվել որոշմանը[2]:
Ոչինչ Սահմանադրությունից դուրս չի արվել։ Նիստին, որին մասնակցել են 25 սենատորներ, ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում՝ ընթացակարգի համաձայն։ - Կարլոս Ֆիլիցոլա, սենատոր
|
:
Փողոցային ցույցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին պալատի համապատասխան որոշումը հանգեցրել է փողոցային ցույցերի, որոնք տարածվել են Ասունսյոնի ողջ տարածքում։ Ցուցարարները, որոնց շարքերում եղել են տեղի հայտնի քաղաքական գործիչներ, բախվել են ոստիկանների հետ, այրել ավտոմեքենաների անվադողերը, քարեր են նետել ոստիկանների վրա։ Ի պատասխան ոստիկանությունը ցուցարարների վրա կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռեզինե փամփուշտներ։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, բազմաթիվ ցուցարարներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ վնասվածքներ են ստացել նաև ոստիկանները։
Սենատի շենքի գրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենատի շենքի մոտ ցուցարարները կառուցել էին բլոկադա, այնուհետև գրոհով գրավել են Սենատի շենքը։ Գրավելով շենքը՝ ցուցարները փնտրել և այրել են այն սենատորների աշխատասենյակները, ովքեր կողմ են քվեարկել որոշմանը։
Ստորին պալատի որոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարագվայի կոնգրեսի ստորին պալատի խոսնակը հայտարարել է, որ ապրիլի 1-ին, որտեղ պետք է որոշվեր, թե ստորին պալատը իր աջակցությունն է հայտնում որոշմանը, թե ոչ, տեղի չի ունենալու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «У Парагваї підпалили парламент через президента». BBC News. 1 апреля 2017. Վերցված է 1 апреля 2017-ին.
- ↑ Валерій Сааков (1 апреля 2017). «У Парагваї демонстранти захопили будівлю парламенту». dw.com. Վերցված է 1 апреля 2017-ին.