Փոքր Պամաճ
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Փոքր Պամաճ | |||
վրաց.՝ პატარა პამაჯი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալցխայի | ||
Համայնք | Ախալցխայի շրջան | ||
ԲԾՄ | 1210 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 454[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,6 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
|
Փոքր Պամաճ (վրացերեն՝ პატარა პამაჯი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 12 կմ արևմուտք, իսկ Վալե երկաթուղային կայարանից` 5 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 1210 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 658 բնակիչ, հիմնականում հայեր, որից 290 տղամարդ և 368 կին, իսկ 2014 թվականին գյուղում ապրում էր արդեն 454 մարդ, որից 207 տղամարդ և 247 կին։
Բնակիչներն զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից` 1830 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
|