Փոքրիկը (ֆիլմ)
Փոքրիկը անգլ.՝ The Kid | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, դրամա, համր կինո և social comedy film?[1] |
Թվական | 1921[2], հունվարի 16, 1921[3], հունվարի 21, 1921[3], հունվարի 30, 1921[3] և փետրվարի 6, 1921[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Էդնա Փերվիենս, Ջեքի Կուգան[4], Չարլի Չապլին, Հենրի Բերգման, Լիտա Գրեյ, Ալբերտ Օսթին, Charles Reisner?, Ֆրենկ Կամպիո, Robert Gaillard?, Թոմ Ուիլսոն, Granville Redmond?, Կառլ Միլլեր, Esther Ralston?[5], Raymond Lee? և Edith Wilson? |
Օպերատոր | Ռոլանդ Թոթերո |
Երաժշտություն | Չարլի Չապլին |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Նկարահանման վայր | Լոս Անջելես և Jim Henson Company Lot? |
Կինոընկերություն | Charles Chaplin Productions? |
Տևողություն | 68 րոպե |
The Kid (1921 film) Վիքիպահեստում |
Փոքրիկը (անգլ.՝ The Kid), ամերիկյան համր ֆիլմ նկարահանված 1921 թվականին, Չառլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ միայնակ աղքատ մայրը (Էդնա Պերվիանս) թողնում է նորածին երեխային հարուստ ընտանիքի մեքենայի մեջ` հույս ունենալով, որ երեխան կմեծանա բարեկեցիկ ընտանիքում։ Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ։ Հայտնաբերելով երեխային ետևի նստարանին` նրանք փոքրիկին թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում։
Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանից` թողնելով մեկ ուրիշ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում։ Վերջ ի վերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքրիկ տանը։ Անցնում է 4 տարի։ Փոքրիկը (Ջեկի Կուգան) մեծանում է և օգնում նրան միասին գումար վաստակելու։ Երեխան ապակիներ է կոտրում, իսկ իբր պատահաբար այդտեղ հայտնված թափառաշրջիկը վերանորոգում է դրանք։ Այդպես շարունակվում է, մինչև նրանց արարքը հասկանալով` մի ոստիկան ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն նրանք խույս են տալիս ոստիկանից։ Անընդհատ ոստիկաններից խուսափելը, բակի խուլիգանների հետ վեճերը, կիսաքաղց օրերը փոքրիկի և իր համար արդեն հայր դարձած թափառաշրջիկի համար դառնում են սովորական առօրյա։
Մի անգամ երեխան հիվանդանում է, հրավիրված բժիշկը իմանում է, որ երեխան որբ է, և հայտնում է այդ մասին քաղաքի վերադաս մարմիններին, և մի բարձրաստիճան պաշտոնյա ոստիկանի ուղեկցությամբ բռնի ուժով խլում է երեխային հայրացուից։ Այնուամենայնիվ թափառաշրջիկին հաջողվում է ետ վերադարձնել երեխային, և նրանք երկուսով գիշերում են մի պանդոկում։
Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին` խոստանալով գտնողին դրամական խոշոր պարգև։ Թերթում կարդալով հայտարարությունը` պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը։ Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին` թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ։ Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում` հրեշտակների աշխարհում։ Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ՝ մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չառլի Չապլին - թափառաշրջիկ
- Էդնա Պերվիանս - փոքրիկի մայր
- Ջեկի Կուգան (կրտսեր)- փոքրիկ
- Թոմ Ուիլսոն - ոստիկան
- Ջեկի Կուգան (ավագ) - գրպանահատ, հյուր, սատանա
- Հենրի Բերգման - գիշերային պանդոկի տեր
- Ալբերտ Օսթին - գող
- Չառլզ Ռեյսներ - մեծ եղբայր
- Էդիտ Ուիլսոն - սայլակով երեխայի մայր
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրիկի դերակատար Ջեկի Կուգանը դերասան Ջեկի Կուգանի որդին էր, և «First National» ստուդիան համապատասխան պայմանագիր էր կնքել Ջեկի Կուգան Ավագի հետ` հնարավորություն տալով դրանով Չապլինին նկարահանել երեխային։
- Չառլի Չապլինը չափազանց պահանջկոտ էր իր ֆիլմերի հանդեպ, մասնավորապես «Փոքրիկը» ֆիլմի նկարահանված նյութերի միայն 2 % մասն է տեղ գտել հիմնական ֆիլմում, ինչը տվյալ ժամանակի կինեմատոգրաֆիայի համար անբնական երևույթ էր։
- Ֆիլմի նկարահումները ավարտվել են 1920 թվականին՝ այն ժամանակ, երբ Չապլինը բաժան��եց իր առաջին կնոջից՝ Միլդրեդ Հարրիսից, ով ուզում էր դատարանի միջոցով իրեն վերցնել նկարահանված նյութերը, և Չապլինը ստիպված կինոստուդիայից տեղափոխել էր ժապավենները այլ քաղաք՝ ֆիլմի մոնտաժը վերջացնելու համար։
- «First National» կինոընկերությունը ցանկանում էր «Փոքրիկը» այսպես ասած «դիտարկել» որպես կարճամետրաժ ֆիլմ և վճարել Չապլինին նրա պահանջած գումարից 3 անգամ պակաս գումար՝ 500 000 դոլլար 1.5 միլիոն դոլլարի փոխարեն։ Սակայն Չապլինը չի համաձայնվում և ստուդիային է հանձնում ֆիլմը միայն իր պահանջած գումարը ստանալուց հետո։
- «Փոքրիկը» 1921 թվականի 2-րդ շահութաբեր ֆիլմն է։
- 1971 թվականին Չապլինը վարձույթ թողարկեց ֆիլմի թարմացված տարբերակը հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ, որը նա գրել էր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի մոտիվներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20200531161709/http://filmlexikon.uni-kiel.de/index.php?action=lexikon&tag=det&id=2236
- ↑ Weissman S. M. Chaplin: A Life — 1 — NYC: Arcade Publishing, 2008. — P. 53. — ISBN 978-1-55970-892-0
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
- ↑ Weissman S. M. Chaplin: A Life — 1 — NYC: Arcade Publishing, 2008. — P. 32. — ISBN 978-1-55970-892-0
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկը (ֆիլմ)» հոդվածին։ |
|
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Չառլի Չապլինի ֆիլմեր
- 1921 ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր երեխաների մասին
- 1920-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1920-ականների անգլերեն ֆիլմեր